94705 «Չծնված աղջիկներ» Հարավային Կովկասում. Տեղական ընկալումներ և առաջարկվող լուծումներ Նորա Դադվիկ փետրվար 2015 թ. Սույն փաստաթուղթը արտացոլում է միայն հեղինակի տեսակետը: Այն կազմվել է որպես նախնական աշխատանք Համաշխարհային բանկի «Հարավային Կովկասում չծնված աղջիկներ» ծրագրի համար: 1 ԵՐԱԽՏԻՔԻ ԽՈՍՔ Սույն աշխատությունը պատրաստել է Նորա Դադվիկը (Համաշխարհային բանկի խորհրդատու) Ջորջիա Դեմարխի (երկարաժամկետ խորհրդատու) օժանդակությամբ՝ Համաշխարհային բանկի «Չծնված Աղջիկներ Հարավային Կովկասում» աշխատանքային ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Գենդերային հավասարության հովանոցային մեխանիզմի ներքո (UFGE): Աշխատանքային ծրագիրն իրականացրել են Մարիա Է. Դավալոսը (ավագ տնտեսագետ, աշխատանքային թիմի ղեկավար) և Նիսթա Սինհայը (ավագ տնտեսագետ)՝ Կարոլինա Սանչես Պարամոյի (պրակտիկայի ղեկավար) ղեկավարությամբ: Թիմին կարևոր օժանդակ ուղղորդում են տվել Հենրի Կերալին (Հարավային Կովկասի երկրների գծով տնօրեն), Լաուրա Բեյլին (Հայաստանի գծով ղեկավար), Լարիսա Լեշչենկոն (Ադրբեջանի գծով ղեկավար) և երկրի հարցերով ողջ կազմակերպական բաժինը: Լրացուցիչ արժեքավոր օժանդակություն են ցուցաբերել գենդերային հարցերով կոնտակտային անձինք՝ Գոհար Գյուլումյանը (Հայաստան), Սայդա Բագրիլին (Ադրբեջան) և Նինո Կոտալաձեն (Վրաստան): Վրաստանում իրականացված որակական հարցումներն իրականացվել են Թբիլիսիում՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) գրասենյակի համագործակցությամբ ու համաֆինանսավորմամբ և Լեյլա Բակրաձեի ղեկավարությամբ: Թիմը երախտապարտ է տարածաշրջանում անցկացված իրազեկման աշխատաժողովի ընթացքում մասնակիցներից ստացված կարծիքների համար: Դաշտային հետազոտական աշխատանքներն իրականացվել են 2014 թ. փետրվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում, Նորա Դադվիկի մշակած մեթոդաբանության հիման վրա և Համաշխարհային բանկի թիմի նշանակալի մասնակցությամբ: Երեք տեղական թիմերն իրականացրել են որակական դաշտային աշխատանք և օգտակար տեղեկատվություն են ներկայացրել յուրաքանչյուր երկրի իրավիճակի մասին: Հայաստանում հետազոտական աշխատանքներն առաջնորդել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնը (ՀՌԿԿ)՝ Աննա Սարգսյանի և Հեղինե Մինասյանի ղեկավարությամբ, և իրականացրել են Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի մի խումբ հետազոտողներ՝ Յուլիանա Մելքումյանի ղեկավարությամբ: Ադրբեջանում դաշտային աշխատանքն իրականացրել են Սոցիալական ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի (ISCR) մի խումբ հետազոտողներ՝ Թաիր Ֆարադովի ղեկավարությամբ: Վրաստանում դաշտային աշխատանքը կատարել է GORBI-ն. թիմի աշխատանքները 2 ղեկավարել են Մեհրաբ Պաչուլիան և Բադրի Կուտելիան: Գեորգիա Դեմարչին համակարգել և վերահսկել է դաշտային աշխատանքները: 3 1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ «Անհետ կորած կանանց» խնդիրը՝ կանայք, որոնք ծնված կլինեին կամ ապրած կլինեին իրենց մանկությունը, եթե նրանց ծնունդը դիտավորությամբ ընդհատված չլիներ, գլոբալ ուշադրության է արժանացել 1990-ականներից ի վեր: Ամեն տարի աշխարհում անհետ կորչում է մինչև 60 տարեկան գրեթե 4 միլիոն կին, որոնց գրեթե 40 տոկոսը կազմում են արհեստական վիժման ենթարկված աղջիկ երեխաները: Չինաստանում մեկ երեխայի քաղաքականությունը, զուգակցված տղա ունենալու նախապատվությամբ, հանգեցրել է գենդերային հավասարակշռության այնպիսի շեղման, որ մեծ թվով տղամարդիկ չեն կարողանում կին գտնել իրենց համար, ինչը ուղեկցվում է սոցիալական լարումներով: Նույն հետևանքները տեսանելի են Հնդկաստանի որոշ մասերում: Խորհրդային Միության փլուզումից հետո ծնունդների բնականոն համարվող սեռային հարաբերակցության շեղում է առաջացել Հարավային Կովկասում: Ներկայումս սեռային հարաբերակցությունը Հայաստանում (114.5), Ադրբեջանում (116.5) և Վրաստանում (109.4) ամենաբարձրն է աշխարհում1: Եթե Չինաստանում կամ Հնդկաստանում նկատելի սոցիալական հետևանքները կարող են և էական չլինել, Հարավային Կովկասի փոքր երկրներում պտղաբերության ցածր գործակիցը և շարունակ հօգուտ տղաների կատարվող ընտրությունը կարող է ազդել ապագա ընտանիքի մոդելի և պտղաբերության վրա: Կան լրացուցիչ պատճառներ ևս, թե ինչու այս երկրների քաղաքացիները և կառավարությունները պետք է մտահոգվեն սեռի ընտրության խնդրով: Նախ` դա ազդարարում և ամրապնդում է գենդերային զգալի անհավասարությունը: Երկրորդ՝ սեռով պայմանավորված ընտրություն կատարելու գործելակերպն ինքնին պարտադրում է կանանց ավելի շատ երեխաներ կրել, քան ցանկանում են, կամ իրենց կամքին հակառակ դադարեցնել հղիությունը, ինչը խախտում է նրանց` առանց պարտադրանքի վերարտադրողական ընտրություն կատարելու հիմնարար ազատությունը: Զեկույցի նպատակն է ամփոփել (i) Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում սեռի ընտրությունը խթանող գործոնների, (ii) դրանց փոփոխվելու հանգամանքների և եղանակի, (iii) բնականոն համարվող սեռային հարաբերակցության շեղման վերաբերյալ հանրային իրազեկության և 1 Տվյաները վերցված են 2005-2010թթ. Միավորված Ազգերի Տնտեսական և սոցիալական հարցերի վարչության Բնակչության բաժնի «Համաշխարհային բնակչության հեռանկարները» աշխատանքից (World Population Prospects: The 2012 Revision, New York, 2013): 2008-2012թթ. ծնելիության ռեեստրի տվյալները գրեթե համընկնում են դրանց հետ՝ 114.8 Հայաստանում, 116.5 Ադրբեջանում և 111.8 Վրաստանում: 4 վերաբերմունքի որակական հետազոտության արդյունքները և հնարավոր հակազդեցություն առաջարկել քաղաքականության դաշտում: Հաշվետվության նպատակը երկրների սոցիալ-տնտեսական առաջընթացի կամ նրանց առջև ծառացած մարտահրավերների մանրամասն դիտարկումը չէ: Քննարկումը հիմնականում ծավալվում է այդ երկրներին բնորոշ գենդերային համամասնությունների շեղման երևույթի վրա, ընդ որում այն հաճախ զուգորդվում է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատմամբ, որն իր հերթին պայմանավորված է խորքային սոցիալական և նորմատիվային գործոններով: Հարկ է նշել, որ թեև տղա ունենալու և գենդերային ընտրության համար բարենպաստ միջավայր ստեղծող խորքային նորմատիվային գործոններից և ճնշումներից շատերը լայն տարածում են գտել տարածաշրջանում, բնակչության միայն փոքր մասն է, որ ղեկավարվում է այդ սկզբունքով և դիմում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման: Այդուհանդերձ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման գործելակերպը արդեն իսկ բավականին լուրջ խնդիր է հանդիսանում արտացոլվելով մարդահամարների և ծնելիության ռեեստրի տվյալներում: Մեթոդաբանություն Ուսումնասիրությունը կատարվել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի չորս համայնքներում (ներառյալ մայրաքաղաքները) 2014 թ. իրականացված որակական հետազոտության արդյունքների հիման վրա: Յուրաքանչյուր համայնքում իրականացվել են վեց անհատական հարցազրույցներ և ութ մասնակցից բաղկացած վեց ֆոկուս խմբերի քննարկումներ. յուրաքանչյուր երկրից հարցմանը մասնակցել են 215 տղամարդ և կին: Կանայք և տղամարդիկ խմբավորվել են առանձին ֆոկուս խմբերում՝ ըստ տարիքի և ամուսնական կարգավիճակի (երիտասարդ, երբեք չամուսնացած, 18-25 տարեկան. ամուսնացած 60 և բարձր): Ջանքեր են գործադրվել հարցվածների կրթության, մասնագիտության և ընտանիքի մեծության ու կազմի տեսանկյունից բազմազանություն ապահովելու համար: Յուրաքանչյուր համայնքում 5 մասնագետներ (10-ը՝ մայրաքաղաքում և ընդամենը մոտ 25 մասնագիտական հարցումներ յուրաքանչյուր երկում) հարցազրույցներ են վարել համայնքների ոչ ֆորմալ առաջնորդների կամ պաշտոնատար անձանց, գենդերային հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, իրավաբանների, առողջապահության ոլորտի մասնագետների (գինեկոլոգներ, մանկաբարձներ և/կամ ուլտրաձայնային հետազոտության մասնագետներ), մանկավարժների, հոգևոր առաջնորդների, սոցիոլոգների և ժողովրդագրագետների հետ: 5 Յուրաքանչյուր երկրում հետազոտական վայրերն ընտրվել են այնպես, որ ընդգրկվեն տարբեր տնտեսական և սոցիալական բնութագրիչներ ունեցող համայնքներ և ծնունդների բնական համարվող սեռային հարաբերակցությունների (ԾՍՀ) վարիացիան կամ, օրինակ, Ադրբեջանում` 0- 14 տարեկանների սեռային հարաբերակցության ցուցանիշը: Հայաստանում հարցազրույցներն իրականացվել են մայրաքաղաք Երևանում (ԾՍՀ-ը՝ 1.13), Հայաստանի երկրորդ խոշոր քաղաք Գյումրիում, Շիրակի մարզի Ախուրյան քաղաքում (ԾՍՀ-ը՝ 1.18), որը գտնվում է Գյումրի քաղաքի մերձակայքում և Արագածոտնի մարզի մի գյուղում (ԾՍՀ-ը՝ 1.23), որոնց բնորոշ են սեռային հարաբերակցության վերոնշյալ միջին ցուցանիշները: Վրաստանում հարցազրույցներն իրականացվել են մայրաքաղաք Թբիլիսիում (ԾՍՀ-ը՝ 1.07), Աջարիայի Ինքնավար Հանրապետության Խելվաչուրի շրջանում (ԾՍՀ-ը՝ 1.11), Մցխեթա-Մթիանեթի վարչական շրջանի Դուշեթի շրջանի մի գյուղում (ԾՍՀ-ը՝ 1.12) և Սամեգրելո-Զեմո Սվանեթի վարչական շրջանի քաղաքներից մեկում՝ Զուգդիդում (ԾՍՀ-ը՝ 1.10) 2 : Ադրբեջանում հետազոտությունն իրականացվել է մայրաքաղաք Բաքվում (0-14 տարեկանների շրջանում սեռային հարաբերակցությունը` 1.17), Ապշերոնի շրջանի փոքր քաղաքում, Բալականի շրջանի մի փոքրիկ քաղաքում (1.09) և Աղդամի շրջանի մի գյուղում (1.17): Փաստաթղթի կառուցվածքը Փաստաթուղը կազմված է հետևյալ կերպ. բաժին 2-ում քննվում են Հարավային Կովկասում փոքր ընտանիքների և բնականոն համարվող սեռային հարաբերակցության շեղումներին նպաստող գործոնները: Բաժին 3-ում դիտարկվում են տղա երեխա ունենալու նախապատվությունը պայմանավորող պատճառները: Բաժին 4-ում դիտարկվում է վերաբերմունքը դուստրերի նկատմամբ: Բաժին 5-ում նկարագրվում է, թե ինչպիսի փոփոխություններ են ի հայտ գալիս միջսերնդային և գենդերային հարաբերություններում: Բաժին 6-ում դիտարկվում է, թե ինչպես է տղա ունենալու նախապատվությունն ազդում վերարտադրողական վարքագծի վրա: Բաժին 7-ում քննվում են այն գործոնները, որոնք կանանց խոցելի են դարձնում տղա երեխա ունենալու հարկադրանքների նկատմամբ: Բաժին 8-ում քննարկվում են բնականոն համարվող սեռային հարաբերակցության շեղումների վերաբերյալ հանրության իրազեկությունը և ընկալումները: Բաժին 9-ում բերված են բնականոն համարվող սեռային հարաբերակցության շեղումները պայմանավորող գործոնների վերացմանն ուղղված մի քանի առաջարկություններ: 2 Տվյալները վերցված են Վրաստանի վիճակագրական ծառայության «Կանայք և տղամարդիկ Վրաստանում. 2013թ.» հրապարակումից և վերաբերում են 2012 թ. ծնունդների սեռային հարաբերակցության ցուցանիշներին: Նկատենք, որ Վրաստանի վիճակագրության արժանահավատության առումով մտահոգություններ կան: 6 Ընդհանուր պատճառների ուսումնսիրություն Ուսումնասիրությունը հիմնված է Հայաստանում և Ադրբեջանում արդեն իսկ իրականացված քանակական և որակական հետազոտության արդյունքների վրա (ՄԱԿ-ի ԲՀ Հայաստան, Guilmoto 2013 թ., UNFPA Azerbaijan/SCFWCA (2012) թ. և UNFPA Azerbaijan/SCFWCA (2014) թ.) և նպաստել է Վրաստանում երկրի մասշտաբով իրականացվող ուսումնասիրությանը (ՄԱԲՀ, գալիք): Զեկույցի առանցքը առկա ընդհանուր միտումներն են Հարավային Կովկասի տարածաշրջանում, որը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի այն մասերից է, որտեղ ծնված երեխաների շեղված սեռային համամասնությունը առավել մեծ է: Իրականում այս երեք երկրների նմանություններն ավելի ակներև են, քան տարբերությունները, որոնք ի հայտ են գալիս «մայրաքաղաքներ և փոքր քաղաքներ», «կին և տղամարդ», «մեծահասակներ և երիտասարդներ» և մասնագիտական հարցազրույցերի տարբեր խմբերի համեմատությամբ: Թեև զեկույցում բերված ընդհանրացումները լուսաբանված են տարբեր համայնքների որոշակի օրինակներով և հարցվածների մեկնաբանություններով, ընթերցողը կարող է համարել, որ բացահայտումները և եզրակացությունները վերաբերում են բոլոր երեք երկրներին, եթե այլ բան նշված չէ: 7 2. ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՏՈՒՄԸ. ԱՎԵԼԻ ՓՈՔՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ, ԱՎԵԼԻ ՇԱՏ ՏՂԱ ԵՐԵԽԱՆԵՐ Խորհրդային Միության փլուզումը և տնտեսական դժվարությունները Տասնամյակներ շարունակ շատ կառավարություններ, մասնավորապես` Հարավային և Արևելյան Ասիայում, անդրադարձել են ծնունդների բնականոն համարվող սեռային հարաբերակցության շեղմանը: Այս երևույթի ի հայտ գալն այնքան էլ լավ չեն ըմբռնում Հարավային Կովկասի և Արևելյան Եվրոպայի մի քանի երկրների կառավարությունները, ինչպես նաև սովորական մարդիկ, նույնիսկ որոշ մասնագետներ հարցականի տակ են դնում վիճակագրության ճշտությունը3: Այնուամենայնիվ շատ նմանություններ կան Հարավային Կովկասի և Ասիայի երկրներում, որտեղ ուսումնասիրվել է այս խնդիրը: Այս բոլոր երկրներում բնականոն համարվող սեռային հարաբերակցության շեղումները զուգորդվում են հասարակության հայրիշխանական կառուցվածքի և այն ակնկալիքների հետ, թե արու զավակն է ծնողներին պահելու ծեր տարիքում, մինչդեռ դուստրերը ամուսնանալով հեռանալու են ծնողներից և իրենց աշխատանքը ներդնելու են իրենց ամուսինների ընտանիքներում: Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում գործում է նույն մոդելը, որտեղ հասարակությունը տևական ժամանակ կառուցված է եղել մեծ ընտանքների ու համատեղ տնտեսությունների շուրջ, և ավելի շատ տղա երեխաներ ունեցող ընտանիքներն ավելի լավ դիրքում են եղել իրենց շահերի պաշտպանության առումով: Ծրագրված ամուսնությունները, երբ հարսնացուները տեղափոխվել են իրենց ամուսինների ընտանիք, հնարավորություն են տվել ընտանիքներին պահպանելու կամ ընդլայնելու իրենց հարստությունն ու բարելավելու կարգավիճակը: Կանայք գնահատանքի են արժանացել որպես տանտիկին և մայր, սակայն նվազ չափով՝ որպես դուստր. նրանց գլխավորապես մեծացրել են` պատրաստելով ամուսնության և ուրիշ ընտանիքի ծառայելու համար: Տղամարդկանց տնտեսական ու քաղաքական իշխանության համեմատությունը նրանց խորհրդանշական դերն է որպես ընտանիքի ազգանունը կրողի կամ սերունդը շարունակողի: Հարավային Կովկասում այս սոցիալական մոդելներն ու գործելաձևերը փոփոխվել են՝ հարմարվելով նոր սոցիալ-տնտեսական 3 Ըստ Ադրբեջանի Մարդկային զարգացման զեկույցի (2007 թ., էջ 50-51) ոչ պաշտոնապես նշվել է, որ 2006 թ. նորածին տղաների թիվը երեք անգամ գերազանցել է նորածին աղջիկների թիվը: Mesle-ն և մյուսները (2007 թ., էջ 73) այն առաջին հետազոտողներից էին, որոնք վերլուծեցին ժողովրդագրական տվյալները և մատնանշեցին այս երևույթը Հարավային Կովկասում, բայց ոչ հարևան երկրներում: 8 միջավայրին: Այսպես, ազգակցական հարաբերությունները ծառայել են որպես կարևոր միջոց, որից մարդիկ կարողացել են օգտվել վարչարարական կանոնակարգերը և նյութական պակասը շրջանցելու համար (տե′ս, օրինակ` Մաթոսյան 1962 թ., Heyat 2002 թ. և Dragadze 1988 թ., տե′ս նաև՝ Devtech Systems 2004 թ., ՄԱԶԾ-Ադրբեջան 2007 թ., Duban 2010 թ.): Պայմանավորված շատ երեխաներ, հատկապես` տղա երեխա ունենալու կարևորությամբ՝ մարդիկ սկսեցին ավելի երիտասարդ տարիքում ընտանիք կազմել: 60-ամյա և 70-ամյա հարցվածները, որոնք մեծացել են խորհրդային վարչակարգի օրոք, բացատրել են, որ ամբողջական դրույքով (և պարտադիր) զբաղվածությունը զույգերին վաղ ամուսնանալու և մեծ ընտանիքներ ունենալու հնարավորություն էր տալիս, այն վստահությամբ, որ կարողանալու են մեծացնել իրենց երեխաներին: Թբիլիսիի ֆոկուս խմբի տարեց տղամարդիկ մտաբերել են. «Այսօր տղաները պետք է երկար մտածեն նախքան ամուսնանալը: Եթե աշխատանք չունեն և դեռ կայացած չեն, չեն կարող ամուսնանալ: ... Երբ ես ամուսնանում էի, ոչինչ չունեի: Ամուսնացա անմիջապես ինստիտուտն ավարտելուց հետո և արդեն աշխատանք ունեի ու աշխատավարձ էի ստանում: Ես ստիպված չէի մտածել, թե ինչ եմ անելու վաղը, քանի որ իմ աշխատանքը երաշխավորված էր... Իսկ հիմա ամեն ինչ այնպես է դասավորվել, որ մարդիկ ստիպված են մտածել, թե ինչպես ապահովեն իրենց ընտանիքը»: Մեկ ուրիշ տղամարդ ավելացրել է. «Ես տղա ունեմ, նա 30 տարեկան է: Ուզում է աշխատել, բայց չի կարողանում աշխատանք գտնել: Նա ավարտել է գեղանկարչության ակադեմիան, սակայն ո՞ւմ են պետք նկարիչները: Տղաս ուզում է ամուսնանալ, բայց չի կարող, քանի որ ամուսնանալու, ընտանիքը պահելու համար պետք է սեփական եկամուտ ունենա»: Առատաձեռն սոցիալական աջակցությունը նշանակում էր, որ մեկ աշխատող մեծահասակը կարող էր ըստ պահանջի պահել ընտանիքը: Արագածոտնի մարզից մի մեծահասակ կին մտաբերում էր. «Նախկինում աշխատավարձերը բավական ցածր էին: Ես ինքս աշխատել եմ, և իմ աշխատավարձը 60 ռուբլի էր: Բայց այդ 60 ռուբլին այնքան էր, որ կարողանում էի հոգալ իմ կարիքները: Իսկ հիմա նույնիսկ 600.000 դրամը չի բավարարում, որովհետև ամեն ինչ թանկ է: Մի պարկ ալյուրը ..., որը մեր ընտանիքին բավարարում է 15 օր, 20.000 դրամ արժի»: Մեկ ուրիշ կին նկարագրում էր իր ընտանիքի վիճակը. «Խորհրդային ժամանակաշրջանում մարդիկ աշխատում էին: Մեր տանը միայն մեկ տղամարդ էր աշխատում, և մենք կարողացանք տուն կառուցել և գումար խնայել բանկում: Ես չեմ ասում, թե շատ գումար էինք խնայում, բայց չորս երեխա ունեինք և կարողանում էինք նրանց կարիքները բավարարել, ուղարկել նրանց սովորելու: Խորհրդային Միությունը փլուզվեց, և բոլորն անտուն դարձան: Մենք ընդամենը 9 գոյատևում ենք»: Երևանցի մի տարիքով կին բացատրում էր. «Եթե խորհրդային շրջանում մենք փողը կարևոր չէինք համարում, ապա հիմա հասկացել ենք, որ սխալ էինք: Որովհետև այն ժամանակներում կառավարությունն էր հոգ տանում մեր սոցիալական պայմանների մասին. ահա թե ինչու հիմա հոգևոր արժեքներ չկան. մարդու ուղեղը զբաղված է միայն ֆինանսական հարցերի մասին մտածելով»: Հատկապես գյուղական բնակավայրերում տարածված են մեծ ընտանիքները, և կանայք այնքան ժամանակ են երեխա ծննդաբերում, քանի դեռ տղա չեն ունեցել: Դա որոշ դեպքերում կարող է հանգեցնել մեծ ընտանիքների, որոնք շատ և միայն աղջիկ երեխաներ ունեն: Իրոք, հարցվածների պատասխանները վկայում են շատ աղջիկ երեխաներ ունեցող ընտանիքների մեծ թվի մասին: ‹‹Մենք հեռուստացույց էինք դիտում, հեռուստահաղորդումը երեխայի սեռի ընտրության մասին էր, և իմ մայրը, որ երեք դուստր ունի, ասաց, որ ինքը կտրականապես դեմ է սեռի ընտրությանը: Մենք չորս երեխա ենք, որից երեքը՝ աղջիկ, ծնողներս ինձ ունեցել են տղայի հույսով, բայց ես նրանց հուսախաբ եմ արել: Սակայն նրանք բազմիցս ասել են ինձ, որ հայրս այնքան ուրախ և հպարտ էր իրեն պահում, որ բոլորը կարծում էին, թե տղա է ունեցել: Մայրս ասում է, որ որևէ տարբերություն չպետք է դնել, և եթե տղա ունենալու ցանկությունը կա, ապա Աստված անպայման կտա: Մայրս հինգ քույր և մի եղբայր ունի, հայրս՝ հինգ քույր և ինքը միակ տղան է: Մեր բոլոր ընտանիքներն էլ մեծ են››: Չնայած հիմնական կարիքները ապահովված են եղել, առավել տարեց հարցվածները կարծում են, որ այն ժամանակ նաև ակնկալիքներն են ավելի փոքր եղել՝ ի տարբերություն այսօրվա երիտասարդության պահանջների: Քաղաքաբնակ ընտանիքները սովոր են եղել փոքր բնակարանում մի քանի սերունդներով միասին ապրելուն: Թբիլիսիում ապրող մի տարեց մարդ նկատել է. ‹‹Համաձայն չե՞ք, որ մերօրյա երիտասարդությունն ակնկալում է միանգամից հասնել ամեն ինչի, նրանք ավելի պահանջկոտ են: Ես ապրել եմ այսպես կոչված ‹‹իտալական թաղամասում». այնտեղ յոթ անդամից բաղկացած մի ընտանիք կար: Նրանք ապրում էին 17 քմ տարածքում: Հիմա դա անհնար է: Եթե նման բան առաջարկեք, մարդիկ (նկատի ունեմ նաև իմ երեխաներին) նույնիսկ կամաչեն: Նրանք կասեն. ‹‹Գժվե՞լ ես, հայրիկ, ինչպե՞ս կարող ենք միասին ապրել››: Այնպես որ կսպասեն մինչև ավելի լավ պայմաններ ունենան… Երիտասարդներն ավելի պահանջկոտ են, իսկ մենք ավելի հարմարվող էինք››: Աղքատացում և ընտանիքի ձևավորում Խորհրդային պետության փլուզումն էական ազդեցություն ունեցավ ընտանիքների ձևավորման վրա՝ մարդկանց զրկելով աշխատանքից և աջակցության այն բազմաթիվ տեսակներից, որոնցից օգտվում էին 10 ընտանիքները: Խորհրդային Միությունը ապահովում էր առողջապահության և կրթության անվճար, միասնական համակարգ, սոցիալական նպաստներ և սուբսիդավորում էր կոմունալ ծառայությունները: Նոր հետխորհրդային կառավարություններն ի վիճակի չէին պահպանելու նույնիսկ հիմնական ծառայությունները, հատկապես անցման վաղ տարիներին, փաստորեն ստիպելով մարդկանց վճարել իրենց գրպաններից կամ ապրել առանց այդ ծառայությունների: Մինչև 1990-ականների վերջը Հայաստանը և Վրաստանը հայտնվեցին ամենաաղքատ հետխորհրդային երկրների շարքում (Համաշխարհային բանկ 2000 թ., 2003թ.): Այդ իրավիճակում, երբ պետական հաստատությունները հազիվ էին գործում, ազգակցական կապերն է′լ ավելի կարևոր դարձան այդ դժվարությունների հաղթահարման հարցում (Dudwick և այլք, 2003թ.): Տնտեսական փլուզման հետևանքներն էլ ավելի խորացան Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում զինված հակամարտությունների պատճառով: Հակամարտությունների հետևանքով տասնյակհազարավոր մարդիկ զոհվեցին, և բնակչությունը ներքին ու արտաքին զանգվածային տարհանման ենթարկվեց: Այդ հակամարտությունների մեծ մասը փակուղում է հայտնվել, և Ադրբեջանն ու Վրաստանը, մասնավորապես, դեռևս փորձում են հաղթահարել ներքին տարհանման ենթարկված մեծաթիվ բնակչության խնդիրը: (Տաջիկստանը միակ հետխորհրդային երկիրն է, որ բռնության նման մակարդակ է ունեցել:) Թեև հնարավոր է, որ այս սառեցված հակամարտություններն անմիջականորեն ազդած չլինեն ընտանիքի պլանավորման անհատական որոշումների վրա, դրանք այնուամենայնիվ նպաստել են այն միջավայրի ստեղծմանը, որտեղ տղամարդիկ արժևորվում են որպես «ազգի պաշտպաններ»: Բաքվից մի տարեց կին բացատրել է. ‹‹Քանի որ մենք շատ արու զավակներ ենք կորցրել պատերազմում, ընտանիքները հիմա նախապատվություն են տալիս տղաներին: Նրանք ցանկանում են, որ ընտանիքը մի քանի արու զավակ ունենա, որպեսզի եթե մեկին կորցնեն պատերազմում, մյուսը մնա իրենց հետ: Սա մեծ ճեղք կառաջացնի ապագայում, քանի որ աղջիների թիվը պակասել է››: Ջեյրանաբադում մի սոցիոլոգ ավելացրել է. ‹‹1990 թվականի հունվարի 20-ի Բաքվի ողբերգությունից հետո 4 տղաների զանգվածային ծնունդ գրանցվեց: Չգիտեմ` դա Աստծու կա՞մքն էր, թե՞ կանայք էին ոգեշնչված տղաներ ծննդաբերելու, որպեսզի վերադարձնենք Հայաստանի կողմից զավթված մեր պատմական տարածքները››: 4 Սա այն օրն է, երբ խորհրդային զինված ուժեր տեղակայվեցին Բաքվում Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ծագած հակամարտության հետ կապված զինված բռնություններն ու էթնիկ զտումները զսպելու համար: 11 Ընտանիքներից շատերը տնտեսական ճգնաժամին և ինստիտուցիոնալ փոփոխություններին արձագանքեցին երեխաների թվի կրճատմամբ: Չնայած այս հարցման մասնակիցներից շատերի կարծիքով իդեալական է չորս երեխա ունենալը՝ երկու տղա և երկու աղջիկ, նորմ է դարձել մեկ կամ երկու երեխա ունենալը: Տարածված անտեղյակությունը և/կամ դիմադրությունը հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործմանը հանգեցրել է նրան, որ կանանցից շատերը ընտանիքի մեծությունը կարգավորելու համար կրկին վերադարձել է հղիության արհեստական ընդհատման մեթոդին: Խորհրդային Միությունում հղիության արհեստական ընդհատումն ու հակաբեղմնավորիչներն արգելված էին՝ որպես Ստալինի՝ հետպատերազմական շրջանում ծնելիության խթանման քաղաքականության մաս, սակայն Խրուշչովի նախաձեռնած բարեփոխումների արդյունքում հղիության արհեստական ընդհատումը մատչելի էր դարձել: Քանի որ բժիշկները չէին խրախուսում հորմոնային հակաբեղմնավորիչների և ներարգանդային պարույրների օգտագործումը, իսկ պահպանակներն ու արգանդի վզիկի կափարիչներն անորակ էին, ուստի և դրանց առաջարկը փոքր էր, հղիության արհեստական ընդհատումը դարձել էր կանանց համար պտղաբերությունը սահմանափակելու ամենատարածված եղանակը (Michael և այլք, 2013 թ., էջ 97): Մի տարեց կին Թբիլիսիից ասել է. «Անձամբ ես աբորտներ արել եմ և ոչ մեկ անգամ: Հիմա ամաչում եմ… Աբորտների թիվը շատ էր, քանի որ մենք տեղեկություն չունեինք հակաբեղմնավորիչների մասին: Ամուսինները երևի կբաժանվեին իրենց կանանցից, եթե նրանց խնդրեին պաշտպանվել»: Ուլտրաձայնային տեխնոլոգիայի ազդեցությունը Խորհրդային Միության փլուզման հետ մեկտեղ արդիական բժշկական տեխնոլոգիաների ներկրման սահմանափակումները թուլացան, և ուլտրաձայնային հետազոտության տեխնոլոգիան, որն արդեն իսկ ներդրված էր խորհրդային առողջապահական հիմնարկներում, արագ տարածում գտավ հետխորհրդային երկրներում: Մինչև 1990-ականների վերջը ուլտրաձայնի և հղիության արհեստական ընդհատման դյուրհասանելիությունը հնարավորություն տվեց մարդկանց փոքրացնելու իրենց ընտանիքների մեծությունը՝ միաժամանակ քայլեր ձեռնարկելու, որ գոնե մեկ տղա երեխա ունենան, թեև միայն քչերն են իրականում դիմել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատմանը: Եթե ուլտրաձայնային ախտորոշումն ավելի վաղ հասանելի դառնար, արդյոք դա կհանգեցնե՞ր ծնելիության պահին սեռային համամասնության գծով նույն միտումներին, ինչ ներկայումս արձանագրվում է Հարավային Կովկասում: Որոշ 12 հարցվածներ այն կարծիքին էին, որ տղա երեխա ունենալու նախապատվությունը պակաս նկատելի էր խորհրդային ժամանակաշրջանում, այն ցայտուն դարձավ հիմնականում մարդկանց տնտեսական անապահովության պատճառով: Բալականի շրջանից մի տարեց մարդ դա բացատրել է այսպես. «Խորհրդային Միության փլուզումից հետո ավելացավ տղա երեխային նախապատվություն տվողների թիվը, որովհետև ծնողները վախենում էին գործազրկության և աղքատության հետևանքով առաջացող հիմնախնդիրներից: Նրանց տղա երեխաներ են պետք իրենց օգնելու և այդ բացասական երևույթներից պաշտպանվելու համար»: Ֆոկուս խմբի մեկ այլ մասնակից հավելել է. «Եվս մեկ պատճառ է գործազրկությունը: Մարդիկ վախենում են աղջիկ ունենալուց. նրան պետք է կրթություն տալ, հագցնել և կերակրել: Երբ հայրը չի կարողանում անհրաժեշտ ամեն ինչ ապահովել, ամաչում է դստեր առաջ»: Արագածոտնի մարզից ֆոկուս խմբի մասնակից մի տարեց կին նույն կարծիքին է. «Այն տարիներին մարդիկ չէին կարևորում երեխայի սեռը. մեր օրերում դա փոխվել է»: Բաքվի ֆոկուս խմբի մասնակից տղամարդիկ փաստարկում էին. «Խորհրդային ժամանակներում ընտանիքների համար ցանկալի էին թե′ տղաները, թե′ աղջիկները, բայց հիմա մարդիկ սահմանափակ թվով երեխաներ են ուզում ունենալ: Հիմա կա ուլտրաձայնային սկանավորման հնարավորություն, և եթե աղջիկ երեխա է ծնվելու, ապա մարդիկ դադարեցնում են հղիությունը»: Բալականի շրջանից մի տարեց տղամարդու կարծիքով. «Եթե կառավարությունը նորմալ կենսապայմաններ ստեղծի, տնտեսապես հոգ տանի երեխայի մասին, նպաստներ վճարի կամ սննդի տեսքով օգնություն տրամադրի, ապա մարդիկ չեն փորձի պարզել երեխայի սեռը»: Հարցված տարեցները մտաբերում են, որ մարդիկ առավել անտարբեր էին իրենց երեխաների սեռի հարցում: Բաքվից մի տարեց կին մտաբերել է. «Իմ սկեսուրը հինգ աղջիկ ուներ: Երբ հղիացել էր իր երրորդ երեխայով, նրան ասել էին. «Ինչի՞դ է պետք ևս մեկ աղջիկ, արդեն երկուսն ունես»: Բայց նա պնդել էր, որ չի ընդհատի հղիությունը»: Ֆոկուս խմբի մասնակից մեկ այլ կին հավելել է. «Ամուսնուս եղբոր կինը յոթ աղջիկ ունի և երբեք աբորտ չի արել: Բոլորն էլ հիմա ամուսնացած են»: Դուշեթի վարչական շրջանից մի տարիքով կին ասել է. «Իրավիճակը փոխվել է. նախկինում մարդիկ գոհ էին Աստծու տվածից: Կարևոր չէր՝ տղա է, թե աղջիկ: Եթե ընտանիքում երկու կամ երեք աղջիկ ունեին, ապա փորձում էին տղա էլ ունենալ՝ որպես ընտանիքի հետնորդ: Հիմա մարդիկ գնում և ուլտրաձայն են անում: Եթե աղջիկ է, ապա ընդհատում են, իսկ եթե տղա է, պահում են... Նախկինում էլ մարդիկ ցանկանում էին արու զավակ ունենալ, բայց և′ տղա, և′ աղջիկ էին ունենում, իսկ հիմա մարդկանց միայն տղա է պետք»: Հարցվածների գերակշռող մեծամասնությունը, այդուամենայնիվ, պնդում էր, որ միշտ էլ մեծ նախապատվություն է տրվել տղա երեխային: Թբիլիսիի ֆոկուս 13 խմբի տարեց տղամարդիկ միակարծիք էին, որ միշտ էլ նախապատվություն է տրվել տղա երեխաներին, իսկ Բաքվի ֆոկուս խմբի մասնակից մի տարեց կին համաձայնել է. «Նախկինում էլ այդպես էր: Բոլորը տղա երեխա էին ուզում. ոչ ոք չէր ասում, թե աղջիկ երեխա է ուզում: Հիմա նոր բժշկության և ստուգումների հնարավորությունների շնորհիվ մարդիկ օգտվում են և պարզում երեխայի սեռը»: Թբիլիսիից մի կին հիշատակել է, որ իր ընտանիքում նախապատվություն էին տալիս արու զավակին. «Մենք երեք երեխա էինք ընտանիքում՝ երկու աղջիկ և մի տղա: Մայրս պաշտում էր եղբորս, որ միջնեկն էր: Տարիքով մարդկանց մոտ ավելի շատ էր դա [իրենց տղային առավելություն տալը]»: Արագածոտնի մարզից մի տարեց կին, այնուամենայնիվ, կարծում էր, որ ոչ մի կին իրականում չի ուզում շատ երեխաներ ունենալ. առավելապես ամուսիններն են նրանց պարտադրում: Ինչպես մեկնաբանել է զուգադիդցի մի տարեց կին, եթե մարդիկ մեկ օրում կարողանային պարզել երեխայի սեռը, որին կրում են, ավելի քիչ աղջիկներ և ավելի շատ տղաներ կծնվեին: Երկրներում արված հարցումների ընթացքում խորհրդային ժամանակաշրջանի դեպքեր են հիշատակվել, երբ տղամարդիկ բաժանվել, լքել կամ այլ կերպ պատժել են իրենց կանանց արու զավակ չպարգևելու համար: 3. ՏՂԱ ԵՐԵԽԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՎՃՌՈՐՈՇ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ Հարավային Կովկասում տղաների թվի հարաբերակցությունը աղջիկների թվի համեմատ ամենաբարձրն է աշխարհում: Այս հարաբերակցությունը հատկապես բարձր է երկրորդ և երրորդ երեխաների պարագայում, քանի որ ծնողները հավասարակշռում են տղա երեխա և փոքր ընտանիք ունենալու իրենց ցանկությունը (Das Gupta, 2014թ.): Այդ միտումներին համահունչ՝ այս ուսումնասիրության շրջանակներում հարցվածների մեծ մասը հաստատել է, որ գոնե մեկ տղա ունենալն իրենց համար շատ կարևոր է (տե′ս ստորև՝ ներդիր 1- ը, որտեղ բերված է այս հարցին տղամարդկանց և կանանց տված պատասխանների նկարագիրը): Տղամարդիկ և կանայք երբեմն մեկնաբանում են, որ տղամարդիկ «տղա են նախընտրում», բայց հաճախ «իրենց աղջիկներին ավելի շատ են սիրում», և տղաներն «ավելի շատ օգնականի դերում են, մինչդեռ աղջիկներն ավելի հոգատար են, տղաները «տանում են դագաղը, իսկ աղջիկները սգում են»: Հաջորդող հարցերը, որպես կանոն, բացահայտում էին, որ գոնե տղամարդկանց համար առնվազն մեկ տղա ունենալը «պարտադիր» է: Ինչպես նշել է Զուգդիդից մի կին. «Այն մարդիկ, որոնք ասում են, թե իրենց 14 համար մեկ է՝ տղա կունենան, թե ոչ, սրտի խորքում երազում են տղա ունենալ: Նրանք պարզապես դա ցույց չեն տալիս և չեն ասում այդ մասին»: Ներդիր 1. Եթե Ձեզ տրված լիներ միայն մեկ երեխա ունենալու հնարավորություն, տղա՞, թե՞աղջիկ կնախընտրեիք, թե՞ դա նշանակություն չունի Ֆոկուս խմբերի և կյանքի պատմությունները ներկայացնելու ընթացքում կազմակերպիչները խնդրեցին հարցվողներին պատասխանել՝ արդյոք նրանք կնախընտրեին տղա՞, թե՞ աղջիկ ունենալ, թե՞ երեխայի սեռը կարևոր չէ նրանց համար: Ֆոկուս խմբերի մասնակիցները հարցին պատասխանել են անանուն՝ թերթիկների վրա` գրելով իրենց նախապատվությունը: Այդ թերթիկները կազմակերպիչները հավաքել և ընթերցել են՝ հրավիրելով քննարկում: Աղյուսակը տե′ս հավելված 2-ում: Բոլոր տարիքների կանանց և տղամարդկանց մեծ մասը (բացառությամբ 60-ն անց կանանց) յուրաքանչյուր տարիքային և սեռային խմբում նշել է, որ երեխայի սեռը «իրենց համար կարևոր չէ»: Հնարավոր է, որ հարցվածները կարծել են, թե դա է «նախընտրելի պատասխանը»՝ հաշվի առնելով, որ ուսումնասիրության թեման վերաբերում էր տղաների և աղջիկների թվի անհամամասնությանը: Այն պարագայում, երբ հարցվողները պատասխանել են, թե երեխայի սեռը «Աստծու կամքն է», հավանաբար դեր է խաղացել նրանց կրոնական համոզմունքը: Մյուսների պարագայում դա, ըստ երևույթին, մատնանշում է, որ նրանք խորը չեն մտածել այդ թեմայի շուրջ կամ վստահ չեն եղել, թե որն է իրենց իրական նախապատվությունը: Հարցվածներից մի քանիսը հրաժարվել են պատասխանել այս հարցին առաջարկված ձևակերպմամբ և ասել են, որ նախընտրում են ունենալ երկու երեխա՝ մեկ աղջիկ և մեկ տղա (այս պատասխանները ներառվել են «սեռը նշանակություն չունի» խմբում): Վերջիվերջո, ինչպես նշել է Դաս Գուպտան (Das Gupta 2014 թ., էջ 29), հարցվածների հայտնած նախապատվությունը միշտ չէ, որ համապատասխանում է վարքագծին. գոնե այդ մասին է վկայում սեռային հարաբերակցությունը: Մի կողմ դնելով «սեռը նշանակություն չունի» պատասխանները՝ որևէ մեկ սեռի նկատմամբ իրենց նախապատվությունն արտահայտած տղամարդիկ և կանայք ակնհայտորեն նախապատվություն են տալիս տղա, ոչ թե աղջիկ երեխային: Այդուհանդերձ, բոլոր տարիքների տղամարդիկ շատ ավելի խիստ են արտահայտել տղա երեխա ունենալու նախապատվությունը, քան կանայք: 39 երիտասարդ (104-ից) նախապատվություն է տվել տղա երեխային, և միայն 3 երիտասարդ է ասել, որ աղջիկ է նախընտրում, իսկ 41 մեծահասակ և 41 տարեց տղամարդիկ նախընտրում են տղա երեխա, մինչդեռ ընդամենը 7 մեծահասակ և 8 տարեց տղամարդիկ են ցանկացել աղջիկ ունենալ: Երիտասարդ կանանց պարագայում տղա կամ աղջիկ նախընտրողների թվի որևէ տարբերություն չկար (23). տարբերությունը փոքր էր մեծահասակ կանանց պարագայում (29-ը նախապատվությունը տվել էին տղա, իսկ 22-ը՝ աղջիկ երեխային): Չնայած 60-ն անց կանայք, նույնիսկ տղամարդկանց համեմատ, ավելի մեծ նախապատվություն են արտահայտել տղա երեխայի նկատմամբ, նաև նշել են աղջիկների նկատմամբ իրենց մեծագույն նախապատվությունը (27), և նրանց շրջանում «սեռը նշանակություն չունի» պատասխանի հավանականությունը նվազագույն է: Մյուս ապշեցուցիչ արդյունքը այս երկրների և քաղաքային ու գյուղական բնակավայրերի տղամարդկանց արտահայտած նախապատվության նմանությունն է: Աղդամում, Աջարիայում կամ Դուշեթի շրջանում ոչ մի տղամարդ չի հայտնել աղջիկ ունենալու նախապատվություն, իսկ Բաքվում, Գյումրիում և Թբիլիսիում ընդամենը մեկ տղամարդ է նման նախապատվություն հայտնել: Երևանում նման նախապատվություն է հայտնել 3 տղամարդ: Նախապատվություն հայտնած տղամարդկանցից տղա երեխա ցանկացողների թիվը, որպես կանոն, զգալիորեն գերազանցում է աղջիկ երեխա ցանկացողների թիվը: Կանանց շրջանում այս հարաբերությունը տարբեր է, հատկապես` քաղաքներում. տղա, ոչ թե աղջիկ երեխա ունենալու նախապատվություն ավելի շատ կանայք են արտահայտել Երևանում և Թբիլիսիում. Բաքվի ցուցանիշը մոտ էր, իսկ Գյումրիինը՝ նույնական: Գյուղական բնակավայրերում, բացառությամբ Բալականի շրջանի կանանց, կանայք և տղամարդիկ նախապատվություն են տվել ոչ թե աղջիկ, այլ տղա ունենալուն, թեև տարբերությունը պակաս տպավորիչ է կանանց, ոչ թե տղամարդկանց պարագայում, որոնց մեծ մասը տղա է ցանկացել: Թե′ կանայք, և թե′ տղամարդիկ տղաներին համարում են ծերության օրերի օգնական, այդուհանդերձ կանայք ավելի հակված են եղել հիմնավորելու, որ տղա երեխա սպասելու կարևոր պատճառն իրենց ամուսիններին հուսախաբ չանելն էր: Վերարտադրողական տարիքի շատ կանայք նշել են, որ տղա են ունեցել ճնշումների, նույնիսկ՝ բռնության սպառնալիքի ներքո: Այս կանանց համար որդի ունենալն ավելի շատ ամուսնու ընտանիքում իրենց դիրքը պաշտպանելու կամ ամրապնդելու խնդիր է, ոչ թե տղա երեխայի նկատմամբ խոր արմատացած նախապատվության դրսևորում: 15 Տղա երեխաներին նախապատվություն տալու հիմնական պատճառն այն է, որ տղաներն են կրում իրենց տարեց ծնողներին խնամելու հիմնական պատասխանատվությունը: Ավանդաբար կրտսեր որդին ամուսնությունից հետո շարունակել է ապրել իր ծնողների հետ, իսկ ավագ եղբայրները նոր տնտեսություն են հիմնել իրենց կանանց հետ, իսկ քույրերն ամուսնանցել և իրենց եռանդը նվիրել են ամուսիններին և նրանց ծնողներին: Նախկինում թոշակներն ու սոցիալական նպաստները հնարավորություն են տվել տարեցներին ֆինանսապես օգնելու իրենց ամուսնացած որդիներին, սակայն այսօր թոշակներն ու նպաստները խղճուկ են, և իրենց հաշվին ապրող տարեցները, ամենայն հավանականությամբ, աղքատ են (Համաշխարհային բանկ 2000 թ., 2003 թ.): Ընտանիքները համարում էին, որ ոչ թե դուստրերը, այլ որդիներն են ավելի արդյունավետ որոշ դժվարությունների լուծման հարցում, այդ թվում՝ կապված պետական գերատեսչությունների և պետական պատոնյաների հետ: Երևանցի մի կին այսպես բացատրեց. «Հիմա որ հաստատություն էլ մտնես և տղամարդու հանդիպես, նա հեշտությամբ չի հաղորդակցվում կանանց հետ, այլ ավելի ազատ է շփվում տղամարդկանց հետ. նա շփոթվում է: Բայց երբ երկու տարբեր սեռի մարդիկ են կանգնած, խոսելիս նա ինքնաբերաբար նայում է տղամարդուն, եթե նույնիսկ հարցը տվել է կինը: Սկսած սովորական խանութից մինչև ամենաբարձր պետական ատյաններ: Կնոջ հետ խոսելիս տղամարդը չի կարողանում գործարք առաջարկել, նրա համար ավելի հեշտ է տղամարդու հետ խոսել ու բանակցել: Իսկ կինն իրեն ստորացված և վիրավորված է զգում նման դեպքերում, ասես իրեն մարդ չեն համարում, և դա ինքնին նորմալ չէ: Ահա թե ինչն է խնդիը՝ հոգեբանական կողմը, ոչ թե օրենսդրությունը»: Պատիվը միշտ կարևոր նկատառում է եղել հայրիշխանական հասարակության մեջ, և կանանց ընկալված ու փաստացի «մաքրությունը» համարվել է ընտանիքի պատվի անհրաժեշտ բաղադրիչ: Աղջիկներ ունեցող ընտանիքներում տղաներին արժևորում են որպես իրենց քույրերի պաշտպաններ: Արագածոտնի մարզից մի կին մեջբերեց հայկական մի ասացվածք. «Քույրն ասում է, որ եղբայր ունի, իսկ եղբայրը չի ասում, որ քույր ունի»: Նկատի ուներ, որ եղբայրների կողմից իրենց քույրերի պաշտպանությունը փոխադարձ չէ (և պարտադիր էլ չէ, որ այդպես լինի): Աղջիկները հաճախ բարձր են գնահատում այս պաշտպանությունը: Դուշեթի վարչական շրջանից մի կին, օրինակ, մեծացել է վախենալով, որ իրեն կփախցնեն5 և երազել է, որ ավագ եղբայր ունենա, որ պաշտպանի իրեն: Երբեմն 5 Հարսնացու փախցնելը ավանդաբար ենթադրել է կանանց հափշտակումն իրենց կամքին հակառակ: Անկախ այն հանգամանքից՝ նրան բռնաբարել էին թե ոչ, համարվում էր, որ նա կորցրել է իր կուսությունը և այդ իսկ պատճառով պարտադրված է ամուսնանալ իրեն փախցնողի հետ: Այսօր հարսնացու փախցնելը փոխադարձ համաձայնությամբ փախչելն է՝ կամ ծնողների դեմ լինելու կամ էլ ծախսատար հարսանեկան 16 այս պաշտպանությունը ճնշող բնույթ է կրում, բայց և այնպես երիտասարդ կանայք բողոքել են, որ իրենց եղբայրներին հիմնականում մտահոգել է ոչ այնքան իրենց ապահովությունը, որքան հարևանների կարծիքն իրենց պահվածքի մասին: Համարում են, որ աղջիկներն ամուսնությունից հետո ուրիշ ընտանիքի անդամ են դառնում, իսկ որդիները պատնեշ են համարվում միայնակ կամ աղքատ ծերության ժամանակ: Նույնիսկ այն մարդիկ, որոնք իրենց բնույթով նախապատվությունը չեն տալիս տղա երեխաներին, անհանգստանում են, որ երբ իրենց դուստրերն ամուսնանան, իրենք այլևս չեն կարողանա հույսը դնել նրանց օգնության կամ ընկերակցության վրա: Տղա ունենալուն նախապատվություն տվողները, ինչպես հիմնավորել է աղդամցի մի մեծահասակ տղամարդ, ենթադրում են, որ տղան կին տուն կբերի, և իրենք ծերության օրերին մենակ չեն մնա: Աղդամցի մի տարեց տղամարդ բացատրել է, որ թեև ինքը գնահատում է իր դուստրերին, տարբերությունն այն է, որ եթե միայն աղջիկներ ունենար, ապա ինքն ու իր կինը միայնակ կմնային նրանց ամուսնությունից հետո: Նույն կերպ Զուգդիդում մի տարեց վրացի կին, որ կարծում էր` տղամարդիկ ավելի շատ են նախապատվություն են տալիս տղա երեխային, քան կանայք, նույնպես անհանգստանում էր, որ երբ իր հինգ դուստրերից վերջինն էլ ամուսնանա, ինքը միայնակ կմնա: Դուշեթի շրջանում միայն դուստրեր ունեցող կանայք խոստովանել են. «Որոշ տղաներ զայրացնում են իրենց ծնողներին: Բայց եթե ես տղա ունենայի, հնարավոր է, որ հիմա աղքատ չլինեի: Իմ աղջիկները հիմա աշխատում են, բայց ինչպե՞ս կարող են օգնել ինձ: Նրանք էլ իրենց խնդիրներն ունեն»: Հարցվածներից շատերի համար տղաների` ընտանիքի ազգանունը կրելու հանգամանքի կարևորությունը նույնիսկ ավելի հիմնարար է, քան այն նյութական օժանդակությունը, որ նրանք ցույց են տալիս իրենց ծնողներին: Դուշեթի շրջանի մի կնոջ պնդմամբ` տղաներին բարձր են գնահատում տոհմը շարունակելու, ոչ թե ծնողներին ցույց տված օգնության համար. հատկապես հիմա, երբ այդքան շատ տղամարդիկ արտասահման են գնում: Այս մոտեցմանը համամիտ էին նաև երիտասարդները: Թբիլիսիից մի երիտասարդ մերժում էր այն գաղափարը, որ մարդիկ տղա են ունենում իրենց ծերությունն ապահովելու համար. «Դա կապ չունի: Իրենց ազգանունը կրող ունենալու ձգտումը կախված չէ թոշակից»: Նաև կարևոր է տոհմի որակը: Դուշեթի շրջանից մի տարեց կին բացատրում էր, որ լեռներում մարդիկ ուշադրություն են դարձնում տոհմին. ապագա ամուսինները ուսումնասիրում են իրենց հնարավոր ապագա ամուսինների ու կանանց «ցեղը», գենետիկական հիվանդությունները, և արարողությունից խուսափելու համար, սակայն ակտիվիստներն ասում են, որ այս գործելակերպը ավելի ու ավելի մեծ տարածում է գտել Վրաստանում և Հայաստանում անկախությունից հետո (Sheets 2006թ.): 17 նշանադրությունները կարող են ամիսներ, եթե ոչ՝ տարիներ տևել: Կարծիքներ են հնչել, թե «իգական սեռի ներկայացուցիչները կարող են շարունակել իրենց ընտանեկան տոհմը, սակայն ընտանիքի ուժեղ կողմերը և իշխանությունը հիմնականում զուգորդվում է արական սեռի հետ»: Տոհմի շարունակությունն ապահովելու համար գոնե մեկ տղա թոռ է պետք. Զուգդիդից մի տարեց կին համարում էր, որ եթե իր ամուսինը եղբայր ունենար, իսկ եղբայրն էլ՝ տղա, ապա իր ամուսինն այդքան էլ տղայի կարիք չէր զգա: Քանի որ տղաներն են ազգանվան կրողները, տղա չունեցող տղամարդկանց կարող են պիտակավորել որպես «երեխա չունեցող››, եթե նույնիսկ նրանք դուստրեր ունենան: Աջարիայում մի երիտասարդ կին բողոքում էր, որ իր պապերը նույնիսկ չեն համարվում պապ, եթե տղա թոռ չունեն: Աբշերոնի շրջանից մի տարեց կին մտաբերում էր, թե ինչպես էին սկեսուրներն իրենց հարսներին «երեխա չունեցող» համարում այնքան ժամանակ, քանի դեռ նրանք արու զավակ չէին ունենում, որը կկրեր իրենց ազգանունը: Արևմտյան Վրաստանում տղամարդիկ չեն տոնում աղջիկ երեխայի ծնունդը, բայց երբ տղա է ծնվում, հրավառություն են անում: Աջարիայից մի երիտասարդ կին վերհիշում էր. «Երբ մայրս երրորդ երեխան ունեցավ, որ տղա էր, միայն այդ ժամանակ պապս ասաց նրան, որ նա իր հարսն է››: Քանի որ ավանդաբար տղաներն են մնում ծնողների հետ և խնամում նրանց, շատերն են կողմ այն ավանդույթին, որ տղաները ժառանգեն իրենց ծնողների տունը: Մի քանի տղա ունեցող ընտանիքներն օգնել են նրանց տուն կառուցել կամ գնել, բայց և այնպես, եթե տարածքը հնարավորություն է տվել, տղաներն իրենց կանանց հայրական տուն են տարել և ապրել այնտեղ: Շահութաբեր բիզնեսներ ունեցող ընտանիքներն ասել են, որ իրենց հատկապես հուզում է այդ բիզնեսներն «ընտանիքում» պահելու հարցը՝ փոխանցելով դրանք իրենց տղաներին: Ինչպես բացատրում էր աբշերոնցի մի տղամարդ, հարուստ մարդը հպարտանում է ասելով, որ տղա ունի, որն իր մահից հետո շարունակելու է իր գործը և պահելու է իր կնոջն ու աղջկան: Քանի որ ամուսնությունից հետո կինը պատկանում է ուրիշին, ապա նրան փոխանցված ունեցվածքն այդպիսով դուրս է գալիս ընտանիքից: Արագածոտնի մարզից մի կին հռետորական հարց էր տալիս. «Ինչո՞ւ այդքան շատ ջանքեր ներդնել և տուն կառուցել, եթե սեփական տղայիդ փոխարեն փեսադ է դա վայելելու»: Տունը որդուն կամ դստերը փոխանցելու կարևորությունը վերջին 25 տարիներին փոխվել է՝ պայմանավորված բնակֆոնդի սեփականաշնորհմամբ: Խորհրդային ժամանակաշրջանում, ինչպես ներկայացրեց Թբիլիսիից մի տարեց տղամարդ, «բնակարանները պատկանում էին ոչ թե անհատներին, այլ պետությանը, և ով գրանցված էր տվյալ բնակարանում, ապրում էր հենց այդտեղ»: 1990- ականներին բնակարանները սեփականաշնորհվեցին, և մարդիկ 18 հնարավորություն ունեցան անվանական վճարի դիմաց գնելու իրենց տները: Հետագա տասնամյակներին կոլտնտեսությունները ևս սեփականաշնորհվեցին, և տնային տնտեսությունները հողակտորներ ձեռք բերեցին: Այսօր տները, բնակարանները և հողակտորներն այն հիմնական գույքն են, որոնք երեխաները ժառանգում են իրենց ծնողների մահից հետո: Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի գործող օրենսդրությունը նախատեսում է, որ եթե տան սեփականատերը մահանում է, կտակ չունենալու դեպքում բոլոր երեխաները հավասար մասնաբաժիններով են ժառանգում նրա ունեցվածքը: Չնայած շատերը դեռ կարծում են, որ տղաները պետք է ժառանգեն ունեցվածքը, փաստացի գործելակերպը փոխվում է: Հարցված տարեցներից շատերը ծաղրում են այս փոփոխությունները. Դուշեթիից մի տարեց կին հիշատակեց, որ նախկինում «ժառանգությունն անցնում էր տղային, և կապ չուներ՝ նա լավն է, թե վատը: Դա աղջկա, ինչպես նաև ընտանիքի ամոթն էր: Հիմա բոլորն իրենց այնպես են պահում, կարծես դա լավ բան է» (տարեց կին, Դուշեթի շրջան): Տարեց կանանց շրջանում անցկացված ֆոկուս քննարկման արդյունքները ևս բացասական էին. «հազարից մեկն է որոշում ինչ-որ բան թողնել աղջկան», «այն ծնողները, որոնք իրենց ունեցվածքն աղջկան են տալիս, հավանաբար անխելք են», «ես երկու աղջիկ և երկու տղա ունեմ, և կապ չունի, եթե նույնիսկ տղաս ինձ վատ վերաբերվի, միևնույն է, ունեցվածքս աղջկաս չեմ թողնի»: Շատ հարցվածներ պնդել են, որ իրենց տունը կտան ծեր տարիքում իրենց խնամող տղային կամ աղջկան, մյուսները որոշել են ունեցվածքը հավասար բաժանել որդիների և դուստրերի միջև: Ադրբեջանում հարցվածները հիշատակել են ունեցվածքը որդիների և դուստրերի միջև հավասար բաժանելու իսլամական փորձը: Եթե ժառանգում են աղջիկները, վախ կա, որ իրենց տունը կլքվի և կմոռացվի. սա մեկ այլ պատճառ է, որը բերեց գյումրեցի մի կին. հայերը միշտ տղա են ուզում, որ «վառ պահեն իրենց տան ծուխը»: Որոշ դեպքերում միայն դուստրեր ունեցող տղամարդիկ երբեմն «որդեգրում են» իրենց տղա թոռանը՝ նրան տալով իրենց ազգանունը (դստեր ամուսնու թույլտվությամբ) և իրենց ունեցվածքը փոխանցում են անմիջապես այդ երեխային: Սա հնարավորություն է տալիս ունեցվածքը խորհրդանշական կերպով պահելու «ընտանիքում», եթե նույնիսկ դուստրը (և նրա ամուսինը) օգտվում են դրանից: Այս գործելակերպը արտասովոր չէ. գյումրեցի մի տարեց տղամարդ, օրինակ, արդեն իսկ կազմակերպել էր, որ իր տղա թոռը ժառանգի իր տունը (անտեսելով իր դստերը, որ շարունակելու էր ապրել իր որդու հետ, սակայն չէր լինելու տան սեփականատերը): Աբշերոնի շրջանից մի երիտասարդ մտադրություն հայտնել այդպես վարվելու, եթե տղա երեխա չունենա: Որոշ կանայք վրդովմունք էին հայտնում այդպիսի վարվելակերպի նկատմամբ: Գյումրեցի մի երիտասարդ կին էլ վրդովմունք էր արտահայտում այն կապակցությամբ, որ տատիկներն ու պապիկները հաճախ իրենց տղայի 19 երեխաներին ավելի հարազատ են համարում, քան դստեր երեխաներին. ազգանունը կրելու համար տղա երեխա ունենալու ձգտումը նա որակեց «հիվանդություն». «Միայն ազգանունը չի երաշխավորում, որ քո արտաքինը, մտածելակերպը կամ այլ հատկանիշները մի սերնդից մյուսին անցնեն»: Որոշ դեպքերում դժվար է տարանջատել սոցիալական ճնշումների ազդեցությունը և անձնական նախապատվությունը: Աջարիայում մի հասարակական կազմակերպության ղեկավար (կին) իր ընտանիքի մասին ասել է. «Շատ մեծ ցանկություն կա [տղաներ ունենալու]: Թերևս դա այդպես է ամբողջ Վրաստանում, հատկապես Խելվաչուրի շրջանում 6 : Եթե ընտանիքը տղա չունի, ապա հասարակության քննարկման առարկա է դառնում... Իմ ծնողները տղա չունեին, որը կժառանգեր նրանց ունեցվածքը, հետևաբար դա քննարկման հարց էր: Այդ քննարկումներին վերջ տալու համար հայրս որոշեց իր անունը տալ զարմիկիս, և հիմա նա հորս անունն է կրում: Սա շատ կարևոր է Խելվաչուրի շրջանում: Մենք չէինք ծրագրում դա անել, բայց քանի որ մարդիկ շատ էին խոսում այդ մասին, հայրս որոշեց այդ եղանակով լուծում տալ խնդրին»: 6 Խելվաչուրի շրջանում գերազանցապես վրացի մահմեդականներ են ապրում, որոնք պահպանում են նահապետական ավանդույթները: Տե′ս Gelovani, 2012 թ: 20 4. ԴՈՒՍՏՐԵՐԸ «ՉՎՈՂ ԹՌՉՈՒՆՆԵՐ ԵՆ» Թեև շատ տղամարդիկ և կանայք նշել են, որ կցանկանային և′ տղա, և′ աղջիկ ունենալ, որոշ ընտանիքներ դուստրերին հոգս են համարում: Ավանդական ընտանիքներն անհանգստանում են դուստր ունենալու կապակցությամբ, որի վարքագիծը կարող է վնաս հասցնել իրենց ընտանիքի վարկանիշին և փոշիացնել նրա ամուսնության հնարավորությունները: Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի բոլոր տարիքների տղամարդիկ մտահոգություն են արտահայտել այսօրվա արագ փոփոխվող սոցիալական և մշակութային միջավայրում աղջիկներին մեծացնելու և կանանց վարքագծի արևմտյան չափանիշների ազդեցության տակ ընկելու առնչությամբ: Նրանց կարծիքով թե′ տղաները, թե′ աղջիկները խնդիրներ առաջացնում են, սակայն աղջիկների սխալներն անշրջելի են: Աբշերոնի շրջանի տղամարդկանց ֆոկուս խմբի մի մասնակից բացատրում է. «Մարդ կարող է ներել իր որդուն, եթե նույնիսկ նա սխալվում է: Բայց դստերդ չես կարող թույլ տալ սխալներ կատարել բարոյական հարցերում»: Աբշերոնի շրջանում և Աղդամում տղամարդկանց ֆոկուս խմբի մասնակիցներն այն կարծիքին էին, որ մարդիկ չեն ուզում դուստր ունենալ աղջկա կողմից ընտանիքի վարկանիշն արատավորելու հավանականության պատճառով: Աբշերոնի շրջանից մեկ այլ տղամարդ ծրագրում էր աղջկան հանել դպրոցից 9- րդ դասարանն ավարտելուց հետո. «Մենք դա պարտավոր ենք անել մեր ընտանիքի անունը մաքուր պահելու համար»: Եվ հակառակը, երբ տղաներն են փորձանքի մեջ ընկնում, հասարակությունը սովորաբար ներում է նրանց: Ախուրյանում մի տղամարդ հետևյալ օրինակն է բերել. «Տեսե′ք, եթե տղային .... ոստիկանությունը մեկ կամ երկու անգամ ձերբակալի, կվճարես մոտ 10.000 դոլար և կազատես տղայիդ: Ի~նչ է, կարծում եք` դա ավելի դժվա՞ր է, քան այնպիսի դուստր ունենալը, որն իրեն անբարո է պահում և մեծ բիծ թողնում անվանդ, անհատականությանդ, տանդ վրա: Մի՞թե կարծում եք, թե [այդ իրավիճակն] ավելի դժվար է, քան տղայի հետ պատահածը: Վերջիվերջո, նա տղա է, դուրս կգա բանտից և կփոխվի»: Գյումրիում մի երիտասարդ կին մատնացույց է արել երկակի չափանիշը. «Հասարակությունը ներում է այն տղային, որը 50 ընկերուհի ունի, ծխում է, խմում, վիճաբանում, սեռական հարաբերություններ ունենում, բայց երբ աղջիկը չի պահպանում իր կուսությունը, նրան երբեք չեն ներում»: Դուշեթի շրջանում մի կին մտաբերում էր, թե ինչպես էին իր տղաները եղբայր ունենալու հույս փայփայում, երբ ինքն իր երրորդ երեխայով էր հղի: Նրա որդիները կարծում էին, որ մեր օրերում աղջիկներն ամոթալի կերպով են խոսում և հագնվում, և վախենում էին, որ եթե իրենք քույր ունենան, ամաչելու են նրա համար: Դուշեթի շրջանից մեկ այլ կին ասում էր, որ «վրացական մտածելակերպի» պատճառով աղջիկներն 21 ինքնասպանություն են գործում, եթե հղիանում են և տղան հրաժարվում է ամուսնանալ իրենց հետ: Այդուհանդերձ, մարդիկ մտահոգվում են նաև իրենց որդիներին մեծացնելու առնչությամբ՝ պայմանավորված հարգանքի և իշխանության հին կարծրատիպերի ենթադրյալ վերացմամբ և աճող հանցավորությամբ: Շատ ընտանիքներ ավելի դյուրին են համարում ոչ թե որդիների, այլ դուստրերի վարքագիծը վերահսկելը, և անհանգստանում են, որ իրենց որդիները կարող են թմրամոլ, հարբեցող կամ հանցագործ դառնալ: «Տղաները ենթակա են վատ ազդեցությունների, մինչդեռ աղջիկները տնից չեն բացակայում» ասաց Աղդամից մի կին: Դուշեթի շրջանից մի մայր իր տղաներին բնութագրում էր որպես ավելի մեծամիտ, դժվար կառավարելի և ավելի ագրեսիվ: Նա անհանգստանում էր «փողոցի» և հեռուստատեսությամբ ցուցադրվող բռնությունների ազդեցությունից և ասում էր, որ տղաներն ավելի շատ են կռիվների մեջ ընկնում և նույնիսկ հարձակվում են աղջիկների վրա: Զուգդիդում մի երիտասարդ կին բացատրում էր, որ մայրերն ավելի ուշադիր են իրենց որդիների նկատմամբ, քանի որ վախենում են, որ նրանք կարող են սխալ ճանապարհ բռնել, իսկ մի երիտասարդ կին Թբիլիսիից պնդում էր, որ տղաները բարդ են, իսկ աղջիկները տուն են գալիս և իրենց տնային աշխատանքն են անում: Բալականի շրջանից մի երիտասարդ ասում էր. «Ես երբեք էլ չեմ վրդովվի, եթե տղա երեխա չունենամ: Այնքան շատ ընտանիքներ կան, որ տղա երեխա չունեն: Եվ նրանք դժբախտ չեն: Հարևան գյուղում մի տղամարդ երեք որդի ուներ, որոնցից երկուսը հանցանքներ էին գործել և ձերբակալվել, և մեկը բանտում մահացավ: Ավելի լավ է պատվարժան դուստր ունենալ, քան այդպիսի տղաներ»: Մի շարք կանայք և նույնիսկ հատուկենտ տղամարդիկ ասել են, որ նախըտրում են տղա երեխա ունենալ հիմնականում այն պատճառով, որ աղջիկները շատ սահմանափակումների են ենթարկվում, նեղություն են կրում և չեն վերահսկում սեփական կյանքը: Բալականի շրջանից մի տարեց տղամարդ, բացատրելով ֆոկուս խմբի կազմակերպչին, թե ինչու ոչ ոք նախապատվություն չի տալիս աղջիկ երեխա ունենալուն, ասաց, որ աղջիկները շատ են աշխատում տանը, և նրանց ծնողները վախենում են, որ նրանք կարող են չգտնել այնպիսի մեկին, որը կպաշտպանի ու կպահպանի իրենց ապագայում: Ախուրյանում մի կին ասում էր. «Երբ հասկանում ես, որ դուստր ունենալու դեպքում պետք է անհանգստանաս նրա ապագայի մասին, նախընտրում ես տղա ունենալ, որի ապագան հենց իր ձեռքերում է: Տղայի երջանիկ լինելու հավանականությունն ավելի մեծ է, քան աղջկանը»: Արագածոտնի մարզի կանայք չէին ցանկանում աղջիկ երեխա մեծացնել, որովհետև նրանց դաստիարակությունը և հասուն տարիքի դերերը շատ սահմանափակող են. «Ոչ թե որովհետև տղան է տոհմածառը շարունակողը, կամ որ նա խնամելու է ինձ, այլ որովհետև ես 22 խղճում եմ աղջիկներին ... Աղջիներն ավելի շատ պրոբլեմներ ունեն, իսկ տղաները կարծես թե ավելի հեշտ կյանք են ունենում: Մայր լինելը շատ կարևոր և ծանր պարտականություն է: Տղամարդու միակ պարտականությունը ընտանիքը ֆինանսապես ապահովելն է, մյուս բոլոր հարցերը կինն է լուծում»: Տղամարդիկ բողոքում էին, որ տղայի համեմատ` աղջիկ երեխա մեծացնելն ավելի ծախսատար է, որովհետև նրանց պետք է գրավիչ հագուստով ու լավ կրթությամբ ապահովել, այդ երկուսն էլ անդրադառնում են ընտանիքի վրա: Տղաները կարող են ժառանգել տունը, իսկ աղջիկների պարագայում ծնողները պարտավոր են ամուսնացնելիս նրանց օժիտ տալ: Բալականի շրջանից մի տարեց տղամարդ բողոքում էր, որ ստիպված ես վճարել հագուստի և կրթության համար, չնայած դրանից մեկ այլ ընտանիք է օգտվելու: Մյուսները նկատում էին, որ տղամարդիկ ամաչում են, երբ չեն կարողանում պատշաճ հագուստ և կրթություն ապահովել իրենց աղջիկների համար, աղջիկներին ապահովելու համար տղամարդիկ ստիպված են երկու-երեք անգամ ավելի շատ աշխատել: Գյումրիում և Արագածոտնի մարզում մարդիկ խոստովանում էին, որ աղջիկներն ավելի ծախսատար են, չնայած Արագածոտնի մարզից մի կին նշեց, որ մի քանի տղա ունեցող ընտանիքները պետք է յուրաքանչյուրին տնով ապահովեն, մինչդեռ աղջիկներն ամուսնանում են, և նրանց մասին իրենց ամուսիններն են հոգ տանում: Գյումրիում մի երիտասարդ կին բողոքում էր, որ ծնողները տղաներին են սիրում, որովհետև վերջին հաշվով տղաներն են իրենց խնամելու, իսկ աղջիկներին օգտակար չեն համարում, որովհետև նրանց պետք է օժիտ տան և հարսանիք անեն: Ասում էին, որ օժիտը թանկ է, կախված ընտանիքի եկամտից` այն կարող է պարունակել թանկարժեք տեխնիկա կամ ննջարանի կահույք, և աղջկա ծնողները, որպես կանոն, ավելի շատ գումար են ծախսում հարսանեկան արարողության վրա, քան տղայի ծնողները: Ամենակարևորն այն է, որ թեև ծնողները հաճախ գանձի պես են պահում իրենց դուստրերին, նրանց համարում են «չվող թռչուններ» (Աբշերոնի շրջանում և Աղդամում գործածվող արտահայտություն), որոնք, ինչպես ասում էր զուգդիդցի մի կին, «դաստիարակվում են ուրիշին ծառայելու համար»: Ասվել է, որ ամուսնացած դուստրերն ամեն ինչ անում են իրենց ծնողներին ըստ անհրաժեշտության աջակցելու համար, սակայն իրենց ճակատագրի տերը չեն: Գյուղական բնակավայրերում թե′ երիտասարդ տղամարդիկ, թե′ կանայք նման սահմանափակումներն առնվազն բնականոն են համարում: Աբշերոնի շրջանում հարցվածներից մի երիտասարդ կարծում էր, որ իր կինը չպետք է իր ծնողներին այցելի ավելի, քան ամիսը մեկ անգամ. «Աղջիկը պետք է հարմարվի մեր ընտանիքին»: Զուգդիդցի մի երիտասարդ կին բացատրում էր. «Գյուղում ես շատ սկեսուրների եմ ճանաչում, որոնք թույլ չեն տալիս իրենց հարսներին գնալ իրենց ծնողների տուն: Կամ թույլ են տալիս, որ մեկ օրով գնա, բայց հաջորդ օրը պարտադիր պետք է վերադառնա: Նրանք ընտանի կենդանիներ ունեն, և երբ 23 հարս են բերում տուն, ընտանի կենդանիներին խնամելը հարսի պարտականությունն է դառնում: ...Հարևանիս աղջիկը եկավ ծնողներին այցելության, ես հարցրեցի նրան, թե ինչու ավելի երկար չի մնում, իսկ նա պատասխանեց, որ [իր ամուսինն ու սկեսուրը] թույլ չեն տվել»: Բալականի շրջանից մի քանի երիտասարդներ անհանգստանում էին ծնողների հետ կապերը պահելու հարցում իրենց քույրերի վրա դրված սահմանափակումների առնչությամբ: Նույնիսկ եթե ծնողները չեն կարողանում հենվել սեփական տղաների վրա, անհարմար են զգում իրենց դստեր ամուսնու ընտանիքի վրա հույս դնել: Արագածոտնի մարզում մի տարիքով կին բողոքում էր. «Արդեն 20 տարի է, ինչ եղբայրս իր ընտանիքով Ռուսաստանում է ապրում: Ճիշտ է` նրանք ֆինանսապես շատ լավ ապահովում են մորս, բայց դա շատ քիչ է մոր համար: Նա իր երեխաների կարիքն ունի և իր տղայի կարիքն ունի: Նա կարող է հաճախ իմ տուն գալ և ապրել ինձ հետ. ոչ մի խոչընդոտող բան չկա: Բայց երբ գալիս է իմ տուն միայն մի ժամ է մնում: Նա ասում է. «Ես չեմ կարող մնալ. ավելի լավ կլինի, որ դու գաս և մնաս ինձ հետ»: Ե′վ եղբայրս, և′ ես ֆինանսապես օգնում ենք մորս, նա շատ բարեկեցիկ է ապրում, բայց նրան խնամող է պետք. նա արդեն 80-ն անց է»: Տարեց ծնողները դժկամությամբ են համաձայնում տեղափոխվել իրենց ամուսնացած դուստրերի տուն, որովհետև համարում են, որ կապրեն «օտարների» [փեսայի] հետ, որոնք պարտավոր չեն խնամել իրենց: «Տղայիդ հետ ապրելով դու «արքայից արքա» ես, իսկ «դստերդ տանը նեղվածություն ես զգում` միշտ վախենալով, որ փեսադ կարող է ասել, թե շատ ես ուտում»,- բացատրեց ախուրյանցի մի ծեր կին: Արագածոտնի մարզում մի ծեր կին այս կերպ բացատրեց այդ դիլեման. «Հարսդ աղջկա պես է դառնում, բայց փեսան տղա չի դառնա»: Աբշերոնի և Բալակայի շրջաններում հարցվածները համանման տեսակետներ են արտահայտել: «Ես երբեք չէի ապրի իմ փեսայի և նրա հարազատների հետ»,- ասել է Աբշերոնի շրջանից մի երիտասարդ: Տղամարդիկ հատկապես նախընտրում են իրենց տղաներից կախված լինել, որոնց համար, ի տարբերություն փեսաների, իրենք դեռ հեղինակություն են: Այն դուստրերը, որոնք ցանկանում են ամուսնությունից հետո մնալ իրենց ծնողների հետ և օգնել նրանց, մեծ խոչընդոտների են հանդիպում, քանի որ հասարակությունը հավանության չի արժանացնում իրենց կանանց ծնողների հետ ապրող ամուսիններին, եթե որոշակի արդարացնող հանգամանքներ չկան: Մարդիկ համարում են, որ տղամարդիկ չեն կարող ընտանիքի ղեկավար լինել, եթե ապրում են իրենց կնոջ ծնողներին պատկանող տանը: Չնայած կնոջ ծնողների հետ ապրող տղամարդկանց քամահրում են՝ որակելով նրանց 24 «հարս» կամ «տնփեսա», արձանագրվել է, որ վերջին տարիներին նման ապրելակերպն ավելի հաճախակի է հանդիպում: Որոշ մարդիկ դա ընդունելի են համարում, եթե տղամարդը տուն չունի (ինչպես, օրինակ` ներքին տարհանման ենթարկված անձանց (ՆՏԱ) դեպքում) կամ կինը ընտանիքի միակ զավակն է, իսկ նրա ամուսնու ծնողներն ապրում են իրենց մյուս տղայի հետ: Բալականի շրջանից մի տղամարդ ներկայացրեց իր երկու ծանոթներին, որոնք տեղափոխվել են իրենց կանանց տուն: Մի դեպքում տղամարդը սնանկացել էր Ռուսաստանում, իսկ մյուս դեպքում տղան ամուսնացել էր ընտանիքի միակ զավակի հետ, և նրան հրավիրել էին ապրելու աղջկա ծնողների հետ: «Ես կարող եմ հասկանալ այդ երկու տղամարդկանց, նրանք դա արել են հուսահատությունից: Բայց և այնպես համայնքի անդամները նրանց չեն հարգում»: 5. ՓՈՓՈԽՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ Չափահաս երեխաներ ունեցող հարցվածների գերակշռող մասը կարծում էր, որ ամուսնացած դուստրերը հաճախ ավելի հոգատար և բարեխիղճ են իրենց ծնողների նկատմամբ, քան տղաները: Բալականի շրջանից մի տարեց տղամարդ, որ երեք դուստր ուներ, նկատեց, որ տղաները հաճախ օգտակար չեն լինում. «Տղան կարող է անշնորհակալ լինել և հոգ չտանել իր մոր ու հոր մասին: Ես ընտանիք գիտեմ, որտեղ տղաները չեն խնամում իրենց ծնողներին, և ծնողներն այդ ջերմ ընդունելությունը և հանգրվանը գտել են իրենց դստեր տանը, դուստրն ընդունել է իրենց: Կան աղջիկներ, որոնք շատ ավելի համարձակություն ունեն, քան տղաները: Աստված երկար կյանք տա մեր աղջիկներին... Ես շատ դեպքեր եմ տեսել, երբ որդիները լքել են իրենց ծնողներին: Ես շատ էի գնում Լենքորանի շրջան, այնտեղ ընկերներ ունեմ: Այնտեղ շատ երեխաներ ունենալն ընդունված է: Ես մարդկանց եմ ճանաչում, որոնք ինը-տաս կամ տասներեք տղա և միայն մեկ կամ երկու աղջիկ ունեն: Տղաներից ոչ մի լուր չկա, նրանք անհետացել են, և այդ երկու աղջիներն են հոգ տանում ծնողների մասին»: Երբ Երևանում մի տարեց տղամարդու հարցրին՝ կնախընտրեր տղա՞, թե՞ աղջիկ երեխա ունենալ, եթե նոր ամուսնանար, նա պատասխանեց. «Եթե երիտասարդ լինեի, կասեի` տղա, բայց հիմա՝ այս տարիքում, ասում եմ՝ աղջիկ: Որովհետև աղջիկն ավելի հոգատար է, քան հարսը»: Առողջապահական ծառայություններ մատուցող կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ չափահաս դուստրերի դերն իրենց տարեց ծնողներին խնամելու հարցում բավականաչափ արժևորված չէ: Գյումրու կանանց կազմակերպության մի ներկայացուցիչ մեկնաբանում էր. «Գնացե′ք ծերանոցներ և տեսեք, թե ում ծնողներն են ավելի շատ այնտեղ հայտնվում, տղաների՞, թե՞ աղջիկների: 25 Երբեմն նույնիսկ, լինելով ուրիշի հարսը, աղջիկը հասցնում է խնամել մորը, մինչդեռ տղան, որ ենթադրվում է` պետք է ընտանիքի գլուխը լինի, չի կարողանում անել դա»: Զուգդիդում մի երիտասարդ կին կարծում էր, որ մարդիկ ակնկալում են, որ իրենց տղան հոգ կտանի իրենց մասին, բայց իր հարևանները հաճախ ասում են, որ երանի~ աղջիկ ունենային իրենց տղաների փոխարեն, որովհետև նրանք տեսնում են, որ իրենց հարսները չեն խնամում իրենց, իսկ դուստրերը, նշանակություն չունի, թե Վրաստանի որ մասում են ապրում, գալիս և խնամում են իրենց ծնողներին: Թբիլիսիում մի տարեց կին, որին իր դուստրերն էին աջակցում, ասում էր. «Ես մի ընտանիք գիտեմ, որտեղ տատն ու պապն ապրում էին իրենց որդու և նրա ընտանիքի հետ, և նրանք խնամում էին իրենց թոռանը. նրանք ունեին մի 2-ամյա երեխա, մինչդեռ հարսն աշխատում էր: Հետագայում տատն ու պապը թոշակի անցան և գնացին գյուղ ապրելու... Նրանք իրենց ամբողջ ունեցվածքը տղային և հարսին թողեցին, բայց երբ իրենք խնամքի կարիք էին զգում ծեր տարիքում, նրանց աղջիկը իր տուն տարավ և պահեց, թեև իր ընտանիքի հետ շատ փոքր բնակարանում էր ապրում: Այնպես որ ծնողների նկատմամբ տղաների պատասխանատվությունն ավելի շատ անցել է դուստրերին, քանի որ հարսները հրաժարվում են ապրել ամուսինների ծնողների հետ»: Դուստրերն ավելի մեծ դեր են սկսել ստանձնել, որովհետև տղաների կանայք մեր օրերում նույն հնազանդությամբ չեն ծառայում իրենց ամուսնու ծնողներին, ինչ տասնամյակներ առաջ: Ավանդական ընտանիքներում նախկինում և ինչ-որ չափով նաև հիմա ամուսնանալով կինն աներկբայորեն նվիրվում է իր ամուսնուն և նրա ծնողներին: Թբիլիսիում մի տարեց մարդ մտաբերում էր. «Նախկինում հարսներից շատ բան էին պահանջում, իսկ հիմա՝ ավելի քիչ: Նախկինում նրանք նույնիսկ պետք է լվանային իրենց սկեսրայրների ոտքերը: Այդպիսի կանոն կար, որ նոր հարսը պետք է առավոտյան վաղ արթնանա և անի նույն գործը, ինչ ամուսնու ընտանիքի անդամներին էին անում: Մեր օրերում այդպես չէ»: Ախուրյանում մի տղամարդ կարոտով հիշում էր, որ երբ ինքը երիտասարդ էր, կանայք վախենում էին իրենց ամուսիններից, «նույնիսկ 40-50 մետր հեռավորության վրա»: Երբ տուն էր գալիս աշխատանքից, 70-75 տարեկան տարեց կանայք որպես հարգանքի նշան ոտքի էին կանգնում, թեև ինքն այդ ժամանակ ընդամենը 24 տարեկան էր: Կանայք նույնիսկ իրավունք չունեին տղամարդու աչքերի մեջ նայելու, ինչպես նշել է աջարացի մի կին: Յուրաքանչյուր երկրում կան որոշ ավանդապաշտ վայրեր, որտեղ ենթակայության այս մոդելները դեռ գործում են: Աջարիայում մի հասարակական կազմակերպության ակտիվիստ Բաթումում նկատելի փոփոխվող վարքագծերը հակադրեց Աջարիայի առավել ավանդական գյուղական համայնքներում առկա վարքագծին: «Ես կբերեմ Բաթումի օրինակը: Նախկինում գրեթե ոչ մի կին չէր աշխատում, միայն տղամարդիկ էին 26 աշխատում: Հիմա այս մթնոլորտը փոխվել է: Այնպիսի մասնագիտություններ են ի հայտ եկել, որոնցով տղամարդիկ չեն ուզում զբաղվել՝ ի տարբերություն կանանց: Կանայք դարձել են ընտանիք պահողներ: Այս իրավիճակից ելնելով` ենք կարող ենք ասել, որ թերևս ինչ-որ բան փոխվել է, բայց դա չի վերաբերում ավանդական աջարական ընտանիքներին: Այնտեղ սկեսուրների և հարսների հարաբերությունները նույնն են, ինչ նախկինում՝ շատ ժամանակ առաջ»: Այդպիսի ընտանիքներում կանայք են պահպանում ավանդույթները: «Նրանք չպետք է ուշ տուն գան, եթե ինչ-որ տեղ են գնում, անպայման պետք է ամուսնու հետ գնան և ոչ մի դեպքում՝ մենակ, չպետք է շատ խոսեն տղամարդկանց հետ. բայց ինչպես արդեն ասացի, սա այլևս չի վերաբերում քաղաքին››: Քանի որ հարսների կողմից իրենց սկեսուրներին և սկեսրայրներին անվերապահորեն ենթարկվելն այսօր վերացել է, իրենց ամուսնացած որդիների հետ ապրող կանայք նկատել են (ոմանք հավանությամբ, ոմանք՝ ցավով), որ անհնարին է դարձել հարսներին որևէ խրատ տալը՝ առանց կտրուկ պատասխան ստանալու: Այս հարաբերությունները Թբիլիսիի ֆոկուս խմբում քննարկելիս մի տարեց տղամարդ հաստատեց. «Հարսները հիմա ավելի ինքնահավան են: Նրանք նկատողությունը լավ չեն ընդունում, մինչդեռ նախկինում նրանք լուռ էին մնում և ամեն ինչ լռությամբ էին ընդունում»: «Նախկինում էլ էր այդպես. հարսներին դուր չէին գալիս իրենց սկեսուր- սկեսրայրների նկատողությունները, սակայն նրանք ոչ մի բան չէին ասում»: Մասնակիցները հավելեցին, որ ամենայն հավանականությամբ հարսներն այս ակնկալիքներն ավելի շատ արդարացնում են գյուղական համայնքներում. «Այսպիսի նորմեր դեռ կան շրջաններում. հազվադեպ, բայց կան»: Ավելի մեծ թվով երիտասարդ զույգեր են առանձին տնտեսություն ստեղծում, ինչը պայմանավորված է սկեսուրների և հարսների կոնֆլիկտներով: Այդ բնույթի կոնֆլիկտները նկարագրել է Դուշեթի շրջանից մի երիտասարդ կին. «Ես լսել եմ դեպքերի մասին, երբ հարսներին թույլ չեն տալիս սերտ կապեր պահպանել իրենց ծնողների հետ, ինչը ցավալի է, որովհետև կնոջ համար շատ դժվար է բաժանվել իր ընտանիքի անդամներից... Մարդիկ կարծում են, որ երբ կինն ամուսնանում է, պետք է փակվի իր նոր ընտանիքի հետ. կանայք դեռ ճնշված են: Ես չեմ ուզում այդպիսի ամուսնական կյանք ունենալ: Ես չեմ կարող հաշտվել այն մտքի հետ, որ ինձ թույլ չեն տալու շփվել իմ ծնողների հետ և նրանց տեսնել երբ ուզեմ: Սա այնքան հասարակ բան է: Ես կցանկանայի, որ ընկերներս գային իմ նոր տուն և ամուսնուս ընտանիքը նրանց հնարավորինս լավ ընդուներ: Ահա թե ինչու եմ ուզում նման խնդիրներից խուսափելու համար ապրել իմ ամուսնու հետ առանձին»: Առանձին ապրելու միտումը այնքան էլ սարսափելի չէ. բազմաթիվ զույգեր չեն կարող իրենց թույլ տալ ինքնուրույն ապրել. կան նաև այնպիսիք, որոնք 27 գերադասում են ապրել ծնողների հետ: Շատ երիտասարդներ, հատկապես նրանք, ովքեր ընտանիքի միակ տղան են, ցանկություն են արտահայտել ապրելու իրենց ծնողների հետ՝ հիմնավորելով, որ հակառակ դեպքում իրենց ծնողները խորապես կհիասթափվեն: Երիտասարդ կանայք ավելի են շահագրգռված անկախ ապրել, չնայած շատերը խոստովանել են, որ իրենք ամեն ինչ կանեն իրենց ամուսնու ծնողների հետ լավ հարաբերություններ ունենալու համար, եթե դա իրենց ամուսնու ցանկությունն է7: Տարբերությունը թերևս զարմանալի չէ, քանի որ կանայք արդեն իսկ հարմարվել են իրենց ծնողներից բաժանվելու մտքին, նաև գիտեն, որ իրենց ամուսնու ծնողներին հարմարվելը կարող է սթրեսային լինել: Զգալի թվով ավելի տարիքով զույգեր ակնկալում էին, որ իրենց երեխաները կառանձնանան և առանձին տնտեսություն կստեղծեն ամուսնությունից հետո: Արագածոտնի մարզում երկու փոքր տղա ունեցող մի տղամարդ անհամբերությամբ սպասում էր, թե երբ են իր երեխաները մեծանալու. «Ես սիրով մենակ կապրեմ... Կարող եմ արթնանալ և առանց լրիվ հագնվելու սենյակից դուրս գալ, կինս կարող է գիշերանոցով մնալ... Ես մարդիկ եմ ճանաչում և տեսել եմ, թե ինչպես են ապրում նույն տան մեջ, իսկ հիմա առանձին են ապրում և շատ մտերիմ են, այցելում են իրար, հարսը և սկեսուրը շատ ավելի լավ հարաբերությունների մեջ են»: Գյումրեցի 61-ամյա մի կին ողջունեց իր կողմից որպես «եվրոպական գաղափարներ» որակվածը: «Եթե ուզում եք իմ կարծիքն իմանալ, ապա կասեմ, որ համամիտ եմ երիտասարդների հետ: Մարդիկ ազատ են որոշելու, թե ում հետ ապրել և որտեղ ապրել: Նրանք պետք է հետևեն իրենց ձգտումներին, պայքարեն և ապրեն այնպես, ինչպես իրենք են ուզում:. Իսկ մեր ժամանակ կրտսեր որդին պարտադիր պետք է ծնողների հետ ապրեր: Այսօր, երբ ես հետ եմ նայում իմ ապրած կյանքին, կարծում եմ, որ ամեն ինչ այլ կերպ կլիներ, եթե մենք առանձին ապրեինք... Ոչ ոք չէր հարցնում, թե մենք ինչ ենք ուզում: ...Երիտասարդ ընտանիքներն իրենք պետք է վաստակեն իրենց ապրուստը՝ ելնելով կյանքի իրենց պատկերացումներից: Այդ դեպքում նրանք որևէ մեկին չեն մեղադրի իրենց երջանկ չլինելու կամ անհաջողության համար»: Նույնիսկ եթե ամուսիններն ու ամուսնու ծնողները սահմանափակում կանանց անձնական այցերն իրենց ծնողներին, համատարած են դարձել ամենօրյա հեռախոսային խոսակցությունները կամ շփումը Skype-ով: Հարցված տղամարդկանց մեծ մասն ընդունել է, որ իրենց կանայք իրավունք ունեն որքան 7 Այս տարբերությունը համապատասխանում է Վրաստանում կատարված հարցման արդյունքներին: 2006 թվականին 30-ից ցածր տարիքի տղամարդկանց 20 տոկոսը, համեմատած կանանց 50 տոկոսի հետ, պլանավորում էր առանձին կյանք սկսել, և 2006-2009 թվականների միջև տարբերությունը փոքր է (Բադուրաշվիլի և այլք, 2009 թ., էջ՝ 62): 28 ուզում են շփվել հեռախոսով իրենց ծնողների հետ, ինչպես նաև հաճախակի այցելել նրանց: Փոքրամասնությունը, այդուհանդերձ, մտահոգություն է արտահայտել, որ աղջկա ծնողների կողմից չափազանց շատ միջամտությունը կարող է ապակայունացնող ներգործություն ունենալ ամուսնության վրա: Աբշերոնի շրջանի ֆոկուս խմբի մասնակից մի երիտասարդ ասում էր. «Նա կարող է ուզածի չափ շփվել: Բայց նրա մայրը չպետք է միջամտի մեր ընտանեկան հարցերին»: Մեկ ուրիշը համաձայնում էր. «Իմ կինը կարող է խոսել նրանց հետ որքան ցանկանում է, բայց և այնպես նա չպետք է նրանց հայտնի մեր ընտանեկան գաղտնիքները»: Միակ հարցը, որի դեպքում կանայք ակնհայտ հակադրվում են իրենց ամուսնու՝ վերջնական խոսք ունենալու իրավունքին, վերաբերում է կարիքավոր ծնողներին օգնելուն: Բոլոր երեք երկրներում երիտասարդ և բազմաթիվ չափահաս կանայք պնդում էին, որ եթե իրենք գումար աշխատեին, ապա կօգնեին իրենց ծնողներին, եթե նույնիսկ ստիպված լինեին թաքցնել այդ օգնությունն իրենց ամուսիններից: Դուշեթի շրջանում մի երիտասարդ կին մեկնաբանում էր. «Եթե կարողանամ, կօգնեմ ծնողներիս նաև ֆինանսապես և եղբորս ոչինչ չեմ ասի: Ես ուղղակի ինքս կգնեմ այն, ինչ նրանց պետք է, դեղորայք կամ ինչ-որ այլ բան: Եթե չեմ կարողանա, ապա կասեմ նրան: ...Ես ուզում եմ ավելացնել, որ պետք է նախևառաջ ամուսնուդ ասես: Եթե նա դեմ լինի, թեև դժվար թե, ես իմ ծնողներին կօգնեմ նրանից գաղտնի»: Արագածոտնի մարզից մի երիտասարդ կին նշեց «Ես կարծում եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել, և իմ ամուսինը չի արգելի ինձ: Նա դեմ չի լինի, որ օգնեմ նրանց: Եթե ես ի վիճակի լինեմ օգնել նրանց, կարծում եմ, որ ոչ մի խոչընդոտ չի լինի այդ հարցում: Բացի այդ, նշանակություն չունի, որ ես աղջիկ եմ և ամուսնացել եմ: Ծնողները միշտ ծնող են մնում, հատկապես իմ մայրը, որ շատ ուշադիր է եղել և ինձ միայնակ է մեծացրել»: Աբշերոնի շրջանից մի երիտասարդ կին պնդում էր. «Այո′, ես ակնկալում եմ աշխատել ամուսնությունից հետո և նախընտրելի է՝ այն բնագավառում, որտեղ հիմա եմ աշխատում: ...Ես միշտ տնօրինում եմ իմ փողը: Ընտանիքում, կարծում եմ, վաստակած գումարներն ընդհանուր են, և բոլոր ծախսերը պետք է միասին վերահսկել, քննարկել և պլանավորել: Անշուշտ, այո′: Ես ի վիճակի կլինեմ գումարն օգտագործել իմ ծնողներին և եղբորս օգնելու համար»: Գրեթե բոլոր տղամարդիկ աջակցություն են հայտնել իրենց կանանց՝ սեփական ծնողներին օգնելու մտադրությանը: Ըստ էության, որևէ անհամաձայնություն կանանց պարտականությունների վերաբերյալ չկար, ավելի շատ՝ վերահսկողության այն աստիճանի վերաբերյալ, որ ամուսինները պետք է ունենան իրենց աշխատածի նկատմամբ: Մի քանի տղամարդիկ վստահ ասում էին, որ իրենց կանայք չպետք է ֆինանսական օգնություն տրամադրեն առանց իրենց թույլտվության, և մեկը նշում էր. «Ես կանանց եմ ճանաչում, որոնք օգնում 29 են իրենց ծնողներին՝ առանց իրենց ամուսինների թույլտվության: Այդ կանանցից պետք է բաժանվել»: Բաքվում տղամարդկանց ֆոկուս խմբի մի մասնակից արհամարհանքով հաստատեց, որ պետք է բաժանվել այն կանանցից, որոնք առանց իրենց ամուսինների թույլտվության օգնում են իրենց ծնողներին: Իրենց ծնողների նկատմամբ նոր դերեր ստանձնելու պատրաստակամությանը զուգահեռ՝ դուստրերն այլևս ինքնաբերաբար չեն զիջում իրենց եղբայրներին, երբ խոսքը վերաբերում է ժառանգությանը: Տնտեսական դժվարությունների հետևանքով քույրերն ավելի հետևողականորեն են պահանջում ծնողների ունեցվածքի իրենց բաժինը, երբ վերջիններս մահանում են: Շատ կանայք դեռևս համարում են, որ իրենց օժիտը ծնողների ունեցվածքից իրենց բաժինն է, և ընդունում են, որ իրենց եղբայրը կամ եղբայրները պետք է ժառանգեն ծնողների տունը: Տվյալ երկրների գործող օրենսդրությունը ոչ միայն նախատեսում է, որ ներկայումս բոլոր երեխաներն ունեն ժառանգության հավասար իրավունք, այլ որ այն կարող է բողոքարկել, եթե ժառանգությունից զրկում է այն երեխային, որը խնամել է ծնողին: Բազմաթիվ հարցվածների, ինչպես նաև այս ուսումնասիրության շրջանակում հարցված իրավաբանների կարծիքով՝ ունեցվածքի շուրջ հարազատների վեճերի թիվը մեծացել է քանզի կանայք օրենքի միջոցով մարտահրավեր են նետում ավանդական գործելակերպերին: Կանանցից շատերը ցանկանում էին աշխատել ամուսնությունից հետո, որպեսզի առնվազն նվազեցնեն կախվածությունն իրենց ամուսիններից և նրանց ծնողներից: Ավելի տարիքով կանայք կարոտով են հիշում խորհրդային տարիների իրենց աշխատանքը: Նրանք ի վիճակի են եղել աշխատել տնից դուրս միջավայրում, միաժամանակ աշխատանքային ժամերը կանոնավոր էին՝ ի տարբերություն ներկայիս շուկայական պայմաններում պահանջվող աշխատանքային ժամերի: Ադրբեջանում ավելի տարիքով կանայք համարում էին, որ իրենք ավելի շատ իրավունքներ են ունեցել խորհրդային շրջանում, երբ տնից դուրս կյանք ունեին և կարողանում էին իրենց նպաստը բերել ընտանիքի եկամուտներին: Չնայած կանայք ցանկանում էին աշխատել, մեծ մասը շեշտում էր, որ պարտավոր է ընդունել իր ամուսնու որոշումն այս հարցում, կամ ընդունել է, որ ստիպված է դադար տալ, քանի դեռ երեխաները փոքր են: Մի քանի կանայք պնդում էին, որ առանց աշխատանքի իրենք «կմեռնեն» և նախընտրում էին դայակ վարձել, քան թողնել աշխատանքը: Արագածոտնի մարզում մի կին նկատեց, որ դեպքեր կան, երբ տղամարդը չի աշխատում, իսկ կինն աշխատում է.... Հարկ է, որ երկուսն էլ աշխատեն: Ամեն ոք ցանկանում է ազատ լինել. այնպես չէ, որ մեկը պետք է ազատ կյանք ունենա, իսկ մյուսը՝ ոչ»: Գյումրիում մի կին կնոջ աշխատանք ունենալու հանգամանքը կապում էր նրա կարգավիճակի հետ. «Երևի դա կապված է կնոջ աշխատելու կամ չաշխատելու հանգամանքի հետ: Եթե կինը չի աշխատում, ապա կախված կլինի իր 30 ամուսնուց: Եվ եթե կինը ի վիճակի է իր գումարն աշխատել, նա կարող է ֆինանսապես ապահովել ինքն իրեն, նա կարող է իր տեղն ունենալ ընտանիքում»: Տղամարդիկ խառը զգացմունքներ են հայտնել իրենց կանանց՝ սեփական վաստակն ունենալու կապակցությամբ: Որոշ տղամարդիկ պնդել են, որ դա կախված է աշխատանքի բնույթից և այն հանգամանքից` իրենք հավանություն են տալիս կնոջ գործընկերներին, թե ոչ: Մյուսները վստահ ասում էին, որ իրենց կանայք չեն կարող ավելի շատ գումար աշխատել, քան իրենք: Աբշերոնի շրջանից մի երիտասարդ չամուսնացած տղամարդ անդրդվելի էր այն հարցում, որ իր կինը չպետք է աշխատի կամ նույնիսկ ճշգրտությամբ տեղյակ լինի իր եկամուտներից. փոխարենը, նա կնոջը գրպանի փող կտա: Արագածոտնի մարզում մի երիտասարդ նույնանման պնդում արեց. «Եթե ես կարող եմ գումար վաստակել, թույլ չեմ տա, որ կինս աշխատի: Ավելի լավ է` նա տանը մնա երեխաների հետ և հետևի նրանց ուսմանը»: Մի քանի ավելի երիտասարդ կանայք նկատում էին, որ իրենց հայրերը խրախուսել են իրենց ուսում ստանալ, որպեսզի իրենք ամբողջությամբ կախված չլինեն իրենց ամուսիններից: Շատ հարցվածներ կանանց կարիերայով զբաղվելը կապում են ապահարզանների թվի աճի հետ: Ի լրումն չբերության պատճառով կանանցից բաժանվելու հաճախակի դեպքերի մասին վկայությունների` որոշ տղամարդիկ կանանցից բաժանվելը կապում են նաև կանանց անկախության աճի և իրենց իրավունքների իմացության հետ: Աբշերոնի շրջանի ֆոկուս խմբի մասնակից մի տղամարդ բողոքում էր. «Նախկինում կանայք վախենում էին տղամարդկանցից, ապահարզանների թիվը քիչ էր: Այժմ կանայք ապահարզան են պահանջում, եթե որևէ խնդիր է ծագում»: Բաքվեցի մի կին համարում էր, որ ավելի շատ կանայք են մեր օրերում ցանկանում մասնագիտական առաջխաղացում ունենալ, որպեսզի «բարոյապես և ֆինանսապես անկախ լինեն տղամարդկանցից» և ավելի լավ պաշտպանեն իրենց վերարտադրողական իրավունքները: Միգրացիան հիմնովին խարխլել է ավանդական գենդերային դերերը ընտանիքում: Վրաստանում աշխատանքային միգրանտների ավելի քան կեսը կանայք են. կանայք (և տղամարդիկ) օրավարձով աշխատանք են կարողանում գտնել Թուրքիայում՝ սահմանի մոտ, մինչդեռ կանայք ամիսներով կամ տարիներով թողնում են իրենց ամուսիններին և երեխաներին՝ Թուրքիայում, Հունաստանում և Եվրոպայի այլ վայրերում աշխատելու համար՝ հիմնականում կատարելով տնային աշխատանքներ: Նույնիսկ լինելով ընտանիքի հացը վաստակողը, կանայք միշտ չէ, որ ավելի հավասարության են հասնում ընտանիքում: Պարզվել է, որ կին միգրանտներն այնքան են հուզված իրենց ընտանիքները թողնելու «նորմերը խախտող վարքագծից», որ իրենք իրենց ստիպում են հավելյալ ժամեր աշխատել և նվազագույնի հասցնել իրենց իսկ 31 պահանջմունքները, որպեսզի առավելագույնի հասցնեն դրամական փոխանցումները տուն (Բադուրշվիլի և Նադերեյշվիլի, 2012 թ.): Իսկապես, միգրացիան դատապարտվում է ընտանիքների վրա քայքայիչ ազդեցության համար, ինչը հաճախ հանգեցնում է անհավատարմության կասկածի և վերջին հաշվով՝ ամուսնալուծության: Դուշեթի շրջանում մի տարեց կին մեկնաբանում էր, որ «կանանց դերերը չէին արժևորվում նախկինում և արժևորված չեն հիմա»: «Օրինակ, մեր օրերում կանայք աշխատում են արտերկրում և դրամական փոխանցումներ են ուղարկում տուն: Միաժամանակ նրանց ամուսինները լավ ժամանակ են անցկացնում այստեղ և ծախսում իրենց կանանց ուղարկած գումարը: Եթե կանայք գնահատված լինեին, նրանց ամուսիններն ավելի զգույշ կլինեին նրանց ուղարկած գումարը ծախսելու հարցում»: Միգրանտները Հայաստանից և Ադրբեջանից հիմնականում տղամարդիկ են, թեև հետզհետե աճում է Թուրքիա մեկնող կին միգրանտների թիվը, մասնավորապես` Ադրբեջանից: Չնայած բազմաթիվ տարեց մարդիկ օգտվել և օգտվում են դրամական փոխանցումներից, շատերն էլ լքված են կամ կախյալ վիճակում իրենց հարևաններից (Մանասյան և Պողոսյան, 2012 թ., Ալլահվերանով, Ալիևա և Սադիգով, 2012 թ.): Բաքվում համայնքային առաջնորդներից մեկը այսպես էր մեկնաբանում. «Երեխաներ ունեցող կանայք և տարեց ծնողներն են հիմնականում մենակ մնում: Երիտասարդ տղամարդիկ այս երկրներում երկրորդ ընտանիք են կազմում և չեն ցանկանում վերադառնալ»: Երբ տղաները գաղթում են, տարեց ծնողները հաճախ ստիպված են լինում հույսը դնել իրենց ամուսնացած դուստրերի վրա, ինչը նրանց համար վրդովեցուցիչ է. «Իմ հարևանի տղան արտասահմանում է: Վերջերս հարևանս սրտի կաթված ստացավ: Նա չպետք է շատ աշխատի: Նրա կինը մահացավ, նրան դուստրն ու փեսան են խնամում: Եվ նա բարկանում է, որ տղա ունենալով հանդերձ՝ փեսայի հույսին է» (տարեց տղամարդ Աբշերոնի շրջանից): Տղաների բացակայությունը նաև ավելի մեծ բեռ է դնում նրանց ծնողների վրա թոռների մասին հոգալու համար «Հիմա կրտսեր որդիս արտերկրում է աշխատում, նրա կինն ու երկու դուստրերն ինձ հետ են ապրում: Ես եմ պատասխանատու նրանց կրթության ու վարքագծի համար: Ես ու կինս զգում ենք տղայիս բացակայությունը, նա մեզ նաև այգում էր օգնում» (տարեց տղամարդ Աբշերոնի շրջանից): 6. ՏՂԱ ԵՐԵԽԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՔԱԳԾԻ ՎՐԱ Տղա երեխային նախապատվություն տալը արտահայտում է ոչ միայն անհատի տղա երեխա ունենալու ցանկությունը, այլև մեծապես պայմանավորված է 32 հասարակության ճնշմամբ: Տղա չունեցող տղամարդիկ հաճախ կշտամբանքի են արժանանում իրենց ծնողների և ընտանիքի անդամների և ծաղրանքի՝ հարևանների ու ընկերների կողմից: Տղամարդիկ և կանայք, սակայն, այս հարցին տարբեր կերպ են նայում: Ոմանք անկեղծորեն ընդունում են, որ տղամարդիկ ամաչում են, երբ ասում են, թե տղա չունեն, ոմանք էլ նախընտրում են իրենց զգացմունքները բնութագրել որպես «հիասթափություն»: Թբիլիսիում մի երիտասարդ համաձայնեց, որ տղամարդիկ ամաչում են, սակայն գլխավորապես որովհետև իրենց ընկերները ծիծաղում են իրենց վրա. մյուսներին էլ թվում էր, թե այն տղամարդիկ, որոնք ամաչում են, «երևի ճնշումների են ենթարկվում իրենց ծնողների կողմից»: Աջարիայում մի երիտասարդ կին հայտնել է, որ իր եղբորը ընկերները ծաղրում էին, որովհետև նա երկու դուստր ուներ, բայց նրա կինը բնավ էլ չէր ամաչում: Աբշերոնի շրջանում տղամարդիկ ընդունում էին, որ իրենք ամաչել են՝ կա′մ այլոց անհարկի կատակների պատճառով, կա′մ էլ որովհետև մահմեդական տղամարդը «պարտադիր պետք է տղա ունենա»: Ախուրյանում, Երևանում և Գյումրիում տղամարդիկ համաձայնում էին, որ միայն աղջիկ երեխա ունեցող տղամարդիկ ծաղրի առարկա են: Տղաներ ունենալը լայնորեն ընկալվում է որպես առնականության դրսևորում: Գյումրիում մի երիտասարդ ասում էր, որ չնայած ծիծաղելի է, տղամարդիկ հայտարարում են, որ «միայն իսկական տղամարդուց է տղա ծնվում»: Երևանում մի տղամարդ պատմեց. «Ես գնում եմ հիվանդանոց, և ինձ ասում են, որ ինձ մի բան են ասելու և համոզված չեն, որ դա ինձ կերջանկացնի: Ես նրանց ասում եմ՝ ինձ համար մեկ է, միակ բանը, որ կարևոր է, առողջ երեխա ունենալն է, և նրանք զարմանում են: Նրանք ինձ ասացին, որ ես հազվագյուտ հայրերից եմ: Նրանք ասում են, որ մարդիկ գալիս ու կռիվ են սարքում, և իրենք հազիվ են նրանց հիվանդանոցից դուրս բերում»: Կանայք ընդունում են, որ մայրն ավելի բարձր կարգավիճակ է ունենում, եթե տղա երեխա է ունենում, սակայն թերևս ավելի քիչ են ամաչում աղջիկ երեխա ունենալու կապակցությամբ: Աբշերոնի շրջանից մի կնոջ կարծիքով, եթե կինն ամաչում է, ապա դա իր ամուսնու արձագանքի կամ ընտանիքի ճնշման հետևանք է: Ախուրյանում մի տարեց կին նկատեց, որ տղա չունեցող կանանց անհարգալից են վերաբերվում: Եթե տղամարդիկ ամաչում են հանրության դատապարտման պատճառով, ապա կանայք ամաչում են, որովհետև չեն կատարել ամուսնու նկատմամբ իրենց պարտականությունը: Գյումրեցի մի երիտասարդ կին ասաց, որ տղամարդիկ թաքցնում են այն փաստը, որ տղա չունեն, եթե նույնիսկ սիրում են իրենց դուստրերին, մինչդեռ կանայք ոչ թե ամաչում են, այլ իրենց դուստրերին վերաբերվում են որպես իրենց լավագույն ընկերների: Ընդհանուր առմամբ կանայք կարծում են, որ եթե անգամ իրենք ցանկանում են տղա ունենալ, տղա ունենալու «մոլուցքն» ավելի շուտ իրենց ամուսիններից, սկեսուր-սկեսրայրներից և նույնիսկ հենց կնոջ ծնողներից է գալիս: 33 Չնայած ասում են, որ զույգերը միասին են այդ հարցը քննարկում, ամուսնուն է պատկանում վերջին խոսքը` ևս մեկ երեխա ունենա՞լ, թե՞ հղիությունը դադարեցնել: Շատ քիչ տղամարդիկ և շատ կանայք կարծես թե բնական են համարում, որ ամուսինը կատարի վերարտադրողական ընտրությունը, թեև այնքան էլ վստահ չէին ասում՝ արդյոք դա վերաբերում է նաև հղիության արհեստական ընդհատման մասին որոշմանը: Աղդամում տղամարդկանց ֆոկուս խմբի մի մասնակից հայտարարեց. «‹Տղամարդու կարծիքն ավելի կարևոր է... Եթե ընտանիքում երկու աղջիկ կա, ապա ամուսինը ուզում է նաև տղա ունենալ: Եվ կինը չպետք է նրա ցանկությանը դեմ գնա»: Արագածոտնի մարզում մի կին (LS) մեկնաբանեց. «Եթե տղամարդն ինչ-որ բան է որոշում, ապա այդպես էլ պետք է լինի: Հնարավոր է, որ կինը համաձայն չլինի, բայց որոշումը կայացնում է տղամարդը, և նրա ասածը պետք է լինի»: Բազմաթիվ կանայք համարում են, որ ոչ թե ամուսինները, այլ սկեսուրներն են ճնշման գլխավոր աղբյուրը, ինչը ցույց է տալիս, թե որքանով են իրենք՝ կանայք հարմարվել և փոխանցում են տղա երեխաներին վերագրվող մեծ արժեքը: Զուգդիդցի մի երիտասարդ կարծում էր, որ այս ամենի պատճառը հաճախ այն է, որ ամուսինը ընտանիքի միակ տղա զավակն է: Աբշերոնի շրջանից մի կին պատմում էր. «Ընկերուհիս աղոթում է. նա երեք աղջիկ է ունեցել, որովհետև հղիության ընդհատումը մեղք է համարում: Նրա ամուսինը չի միջամտել, բայց ամեն օր նրա սկեսուրն ասել է, թե դու պետք է բաժանվես այս կնոջից: Հիմա նրանք հեռու են սկեսրոջից, նա նույնիսկ չի այցելում իր թոռներին»: Դուշեթի շրջանում մի երիտասարդ կին պարզաբանում էր. «Չես կարող լիովին մոռանալ ծնողներիդ, հարազատներիդ մասին և անկախ ապրել, մանավանդ երբ ֆինանսապես ծնողներիցդ ես կախված: Սկեսուրների և սկեսրայրների միջամտությունը զույգերի ընտանեկան հարցերին պայմանավորված է այն տնտեսական աջակցությամբ, որ իրենք տրամադրում են իրենց տղային»: Շատ դեպքերում, ասում են, ամուսնու մայրն է կնոջն ուղեկցում հիվանդանոց: Ախուրյանում մի տարեց կին պատմում էր. «Երբ իմացանք, որ հարսս երկրորդ աղջիկն է ունենալու, որոշեցինք հիվանդանոց գնալ հղիությունն ընդհատելու համար: Երբ հիվանդանոց հասանք, ես ինձ շատ վատ զգացի: Մինչ չափում էին իմ արյան ճնշումը և դեղեր էին նշանակում, բժիշկները խորհուրդ տվեցին հարսիս չընդհատել հղիությունը հետագա բարդություններից խուսափելու համար»: Մեկ այլ կին ավելացրեց. «Ես աղջկաս ասել եմ՝ ընդհատիր հղիությունդ, եթե երկրորդ պտուղը կրկին աղջիկ լինի: ...Ի՞նչ կարող եմ անել: Նա մի աղջիկ ունի, և ամուսինը շատ է ուզում տղա ունենալ»: Հայաստանում ընտանեկան բռնության վերաբերյալ վերջերս արված ուսումնասիրության արդյունքներով՝ բռնություն հրահրողները սկեսուրներն են: «Ամնեսթի ինթերնեշընալի» զեկույցում ասված է, որ «Հայաստանում շատ դեպքերում մի քանի սերունդներից բաղկացած ընտանիքներում սկեսուրներն 34 են ընտանեկան բռնություն գործում, հատկապես` գյուղական վայրերում, թեև ոչ բացահայտ: Այդ են վկայում վիճակագրական տվյալները, որոնք հավաքվել են Կանանց իրավունքների կենտրոնի հետազոտության համար, ըստ որոնց` ֆիզիկական բռնության ենթարկված կանանց 10 տոկոսը հայտնել է, որ սկեսուրներն են բռնության մեղավորները»: «Ամնեսթիի» ուսումնասիրության համար հարցված կանանց կարծիքով, ինչպես հայտնի է դարձել, սկեսուրները նաև դրդում են իրենց տղաներին բռնություն գործադրել հարսների նկատմամբ, եթե չեն սիրում վերջիններին (Amnesty International 2008 թ, էջ 19): Երևանում մի տղամարդ նկատեց. «Կանայք բռնության են ենթարկվում իրենց սկեսրոջ կամ ամուսնու կողմից: Եթե բռնությունը դադարի, աբորտների թիվը կնվազի»: Տղա երեխա ունենալու նախապատվությունը վերածվում է կնոջ նկատմամբ ճնշումների, որպեսզի նա նորից ու նորից հղիանա այնքան ժամանակ, քանի դեռ չի հղիացել տղա երեխայով: Նախկինում, երբ դեռ կանայք հնարավորություն չունեին ուլտրաձայնի միջոցով պարզելու պտղի սեռը, ըստ բոլոր երեք երկրների հարցվածների, ամուսինները պարտադրում էին իրենց կանանց մեկը մյուսի հետևից երեխա ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ տղա չի ծնվել. «Կինը չի կարող ասել, որ ինքը հոգեբանորեն տանջվում և ֆիզիկապես բռնության է ենթարկվում տանը: Բայց երբ տեսնում ես, որ նա չորս կամ հինգ աղջիկ է ծննդաբերել, հասկանում ես, որ իրոք տանջվում է և այնքան ժամանակ պետք է ծննդաբերի, քանի դեռ տղա չի ունեցել» (երիտասարդ կին, Ախուրյան): «Կինը ձգտում է աբորտ անել միայն այն դեպքում, եթե ընտրություն չունի» բացատրեց մի տարեց կին Բաքվից: Վերարտադրողական ընտրությունը հաճախ զգալի անտեղյակության հետևանք է: Մի քանի տարեց տղամարդիկ և կանայք առաջ են քաշել այն տեսակետը, թե երեխաներ ծննդաբերելը լավ է կնոջ համար, լավացնում է նրա առողջությունը և երիտասարդացնում, նրանցից մեկն ասաց «Ես լսել եմ նաև, որ որքան շատ երեխաներ է կինն ունենում, այնքան ավելի առողջ մարմին է ունենում: Ես մի ընտանիք գիտեմ, որտեղ կինը ցանկանում էր ևս մեկ աբորտ անել, բայց բժիշկն ասաց, որ նա չի կարող դա անել առողջության պատճառով, և նա ստիպված էր երեխա ունենալ»: «Ես մի ընկեր ունեմ, որը 37 տարեկան աղջիկ ունի, որն էլ 7 երեխա ունի, բայց այնպիսի տեսք ունի, կարծես երբեք էլ ամուսնացած չի եղել»: Մի բժիշկ նկատեց, որ նույնիսկ կրթված մարդիկ չեն ըմբռնում սեռը որոշելու պատճառը. եթե դա անեին, նրա կարծիքով, տղամարդիկ ավելի քիչ պատճառներ կունենային կշտամբելու իրենց կանանց տղա երեխա չունենալու համար: Վրաստանցի և հայաստանցի կանայք նշել են տարբեր «հաշվարկների» մասին. ժողովրդական հավատամք, թե երեխայի բեղմնավորման օրը որոշելով (ըստ ծննդյան ամսաթվերի, ծնողների արյան խմբի, օվուլյացիոն ցիկլի ճիշտ 35 ընտրված պահի և այլն)` կարելի է մեծացնել տղա երեխա ունենալու հավանականությունը: «Իմ սկեսրոջ հաշվարկները 90 տոկոսով ճիշտ են ստացվում»,- ասաց մի կին Երևանից: Թբիլիսիում մի կին հիշատակեց աղյուսակները, օրինակ` ճապոնական աղյուսակները, որոնցով կարելի է որոշել սեռը. «Լսել եմ, որ գրեթե բոլոր դեպքերում, դրանք ճիշտ են դուրս եկել: Ավելի լավ է նմանատիպ պլանավորումից օգտվել, քան աբորտի դիմել»: Շատ երիտասարդ կանայք կարծես թե ավելի քիչ են մտահոգված իրենց երեխաների սեռով. շատերը ցանկանում են տղա ունենալ, որի հետ իրենք հետագայում կապրեն. շատերը նաև ցանկանում են գոնե մեկ դուստր ունենալ, որը կլինի իրենց «լավագույն ընկերը», և շատ քչերն են աղջիկ երեխայի ընդգծված նախապատվություն արտահայտել: Երիտասարդ կանայք կանխատեսում էին, որ իրենց ամուսինները խորապես կհիասթափվեն, եթե գոնե մեկ տղա չունենան, որը կլինի իրենց ընտանիքի ազգանվան կրողը: Աղդամցի մի երիտասարդ հայտարարեց. «Գուցեև զայրանամ [իմ կնոջ վրա], որովհետև ես տղա ունենալու շատ մեծ ցանկություն ունեմ: Անշուշտ, ես նրան չեմ ծեծի, բայց կզայրանամ նրա վրա: Կարծում եմ, որ իմ ծնողները ևս կզայրանան, եթե տեսնեն, որ ես բարկացած եմ»: Թեև շատ քիչ թվով երիտասարդներ են անդրդվելի այն հարցում, որ շարունակելու են փորձել տղա ունենալ, երիտասարդ կանայք երկու խմբի են բաժանվում այս հարցի առնչությամբ: Ոմանք համամիտ են, որ պետք է փորձեն ունենալ մինչև երեք (որոշ դեպքերում՝ չորս) երեխա՝ կախված ֆինանսական հնարավորություններից, մինչդեռ մյուսները պնդել են, որ երկու երեխայից ավելի չեն ունենա: Դուշեթի շրջանում մի երիտասարդ կին ասաց. «Երկու աղջիկ երեխայից հետո ես չեմ էլ փորձի երրորդն ունենալ: Ընտանիքում ես ու քույրս ենք, մայրս երբեք չի ասել, թե կցանկանար տղա երեխա էլ ունենալ, կամ եթե տղա ունենար, ամեն ինչ այլ կերպ կլիներ: Բայց և այնպես հայրս երբեմն ափսոսում է. նա ուզում էր տղա ունենալ, բայց ավելի շատ անցյալում, ես վերջերս ոչ մի նման բան նրանից չեմ լսել»: Քանի որ դժվար ժամանակների պատճառով ընտանիքները ստիպված են եղել կրճատել իրենց ընտանիքի մեծությունը, ամուսիններն ու նրանց ծնողներն ավելի շատ ճնշումներ են գործադրել կանանց վրա, որպեսզի վերջիններս ընդհատեն հղիությունը, ոչ թե աղջիկ երեխա ունենան: «Սովորաբար կանայք լսում են նրանց, որովհետև գրեթե բոլոր դեպքերում այլ կենսունակ այլընտրանք չունեն»,-, մեկնաբանեց մի կին Ախուրյանում: Որոշ դեպքերում կանայք հայտնել են այնպիսի դեպքերի մասին, երբ իրենց հարազատները կամ հարևանները թաքցրել են իրենց հղիությունը չորս կամ հինգ ամիս, իսկ հետո, երբ ուլտրաձայնային հետազոտությամբ պարզվել է, որ աղջիկ են ունենալու, չափազանց ուշ է եղել հղիությունն ընդհատելու համար: Աբշերոնի շրջանից մի 36 կին խոստովանեց. «Ես ստիպված եմ եղել ընդհատել հղիությունը երրորդ անգամ, որովհետև պտուղը աղջիկ էր, ես արդեն ունեի երկու աղջիկ, և ամուսինս չէր ուզում երրորդին: Ամուսնալուծության հիմնական պատճառը ամուսնուս այն պնդումն էր, թե ես չեմ կարողանում տղա բերել»: Նույն կերպ մեկ տարեց կին Աղդամում վերհիշեց, որ երբ ինքը հղիության չորրորդ ամսում գնացել ուլտրաձայն անելու, ամուսինն իրեն ասել է, որ տուն չգա առանց հղիությունն ընդհատելու, եթե աղջիկ լինի, հակառակ դեպքում իրեն կպատժի: Իսկապես, թե′ տղամարդիկ, թե′ կանայք դեպքեր էին մտաբերում (երբեմն` անձնական փորձից), երբ կանայք երրորդ կամ չորրորդ երեխան են ունեցել հիվանդանոցում, և նրանց ամուսինները հրաժարվել են նրանց տուն տանել: Որոշ դեպքերում նրանք ժամանակավոր կամ նույնիսկ մշտապես վերադարձել են իրենց ծնողների տուն: Չբերությունը և տղա երեխա չունենալու հանգամանքը զուգորդվել են ամուսնալուծության և ֆիզիկական բռնության հետ: Գրեթե բոլոր հարցվածները ճանաչում էին երեխաներ չունեցող զույգերի, որոնք ամուսնալուծվել են, թեև հիմա որոշ զույգեր դիմում են արտարգանդային բեղմնավորման կամ որդեգրման: «Ընտանիքներ կան, որոնք չէին կարողանում երեխաներ ունենալ, բայց հիմա նրանք կարող են արհեստական բեղմնավորում անել: Կարծում եմ, որ ամուսինները համակերպվում են դրա հետ. սակայն նախկինում այդպես չէր: Նախկինում ամուսինը կբաժանվեր իր կնոջից, բայց հիմա բժշկությունը լուծումներ է առաջարկում, և ամուսիններն ընդունում են դրանք» (տարեց տղամարդ Բալականի շրջանից): Չբերությունը, սակայն, շարունակում է հիմնականում համարվել կանանց մեղավորությունը. տղամարդու հնարավոր ամլության մասին խոսելը կարող է վիրավորական լինել: Բաքվում մի երիտասարդ ուսուցչուհի մեկնաբանում էր. «Մենք մի ուսուցչուհի ունենք, որը երկու դուստր ունի և հիմա հղի է: Նրանք կարծում էին, թե երեխան տղա է: Հիմա նա հղիության ութերորդ ամսում է, և պարզվել է, որ աղջիկ է: Կնոջը ժամանակ առ ժամանակ տնից դուրս են անում. ամուսինը չի խոսում հետը և շատ կոպիտ է: Մի ուրիշ ուսուցչուհի էլ կա, որ չի կարողանում երեխա ունենալ: Պատճառը ամուսնու առողջական վիճակն է: Բայց ամուսինն անընդհատ նրա վրա է հարձակվում, վիրավորում, մեղադրում և սպառնում տնից դուրս շպրտել»: Արձանագրվել է, որ պայմանավորված երեխաներ ունենալու գերակա կարևորությամբ՝ ամուսնու հարազատները համոզում, նույնիսկ պարտադրում են կանանց իրենց նորածին (սովորաբար՝ աղջիկ) երեխային տալ երեխա չունեցող հարազատին: Հաջորդիվ բերված Արագածոտնի մարզի մի տարեց կնոջ հուզական վկայությունը մանրամասնում է այն դաժան ճնշումները, որոնք նա կրել է, նաև արտացոլում է տղամարդու ամլությունն ընդունելու համատարած չկամությունը. «Ես հղիացա և չգիտեի, որ աղջկա եմ սպասում: Ամուսնուս եղբոր կինը չէր կարողանում երեխա ունենալ, և սկեսուրս ուզում էր, 37 որ նրանք այդ պատճառով բաժանվեն: Բոլորը գիտեին, որ նրանք չեն կարողանում երեխա ունենալ ամուսնուս եղբոր պատճառով, բայց մեղադրում էին կնոջը»: Նրա ամուսնու քույրը ցանկանում էր, որ եղբայրը որդեգրի իր երեխաներից մեկին, սակայն սկեսուրը դեմ էր այդ լուծմանը, քանի որ դա կնշանակեր, որ պապի ունեցվածքը ժառանգելու է «օտար երեխա» [օրինակ՝ քրոջ ամուսնու սերունդը, ոչ թե սեփական սերունդը (օրինակ՝ պապի անմիջական կենսաբանական ժառանգը): Մեկ այլ կին ասաց, որ զույգ երեխա է ունեցել (տղա և աղջիկ) և նրան պարտադրել են դստերը տալ բարեկամներից մեկին: 7. ԿԱՆԱՆՑ ԽՈՑԵԼԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ Չնայած տղամարդիկ և կանայք ընդունում են տղա երեխային նախապատվություն տալու արժեքները՝ կանանց` ամեն գնով տղա ունենալու պատրաստակամությունն էականորեն տարբեր է: Տղամարդկանց համեմատ` կանայք ոչ միայն պակաս պատրաստակամ են շատ երեխաներ ծննդաբերելու տղա ունենալու համար, այլ նրանք նաև դժկամությամբ են պարբերաբար ընդհատում հղիությունները, շատերը դա անում են ամուսնու ցանկությունը բավարարելու կամ պարզապես վիրավորանքներից խուսափելու համար: Հարցված մի շարք տղամարդիկ և փորձագետներ, հատկապես` քաղաքային բնակավայրերում, պնդել են, որ ոչինչ չգիտեն երկրում կանանց նկատմամբ իրականացվող բռնությունների մասին, և ենթադրում էին հակառակը՝ կանայք մեծարվում են որպես տանտիկին և մայր 8 : Այսուհանդերձ կանայք և որոշ տղամարդիկ բռնության և վիրավորանքների շատ որոշակիօրինակներ են բերել, որոնք ներառում են հոգեբանական ճնշումներ, ապահարզանի և լքելու սպառնալիք, ծեծ, որ ապրել են անձամբ իրենք, իրենց հարազատները և հարևանները՝ հաճախ կապված չբերության կամ տղա երեխա չունենալու հետ: Հարցվածներից ոմանք համարում են, որ կանանց նկատմամբ բռնությունները շատացել են Խորհրդային Միության փլուզումից հետո և մասամբ այն պատճառով, որ գործազրկությունը և դժվարությունները հաղթահարելու տարբեր եղանակները խորապես խաթարել են ընտանիքի ավանդական գենդերային դերերը: «Խորհրդային ժամանակներում կանայք հավասար 8 Սեռի հատկանիշով բռնությունների վերաբերյալ վերջերս արված ուսումնասիրությունները Հայաստանում («Ամնեսթի Ինթերնեշընալ», 2008 թ. և Ոստիկանություն-հանրություն գործընկերություն, 2011 թ.), Ադրբեջանում (ՄԱԶԾ Ադրբեջան 2007 թ. և Օրենքի գերակայության ու մարդու իրավունքների բաժին, 2013 թ.) և Վրաստանում (Չիտաշվիլի և այլք, 2010 թ.) հաստատում են մոտեցումների հակադրությունն այն առումով, որ ընտանեկան բռնությունը չի կարող քննարկվել ընտանիքից դուրս, և կանանց նշանակալի մասը, որ դա արել է, իրապես ֆիզիկական բռնության է ենթարկված եղել: 38 իրավունքներով աշխատել են տղամարդկանց հետ գործարաններում ու ֆաբրիկաներում և տուն են վերադարձել երեկոյան: Այդուհանդերձ, հիմա կանանց երևի 70-80 տոկոսը ենթարկվում է ընտանեկան բռնության. դա տարբեր հեռուստածրագրերով են ասում» (տարեց մարդ, Բալականի շրջան): Բալականի շրջանից մեկ այլ տղամարդ այսպես մեկնաբանեց. «Ժամանակակից կնոջ կարգավիճակը հավասար չէ խորհրդային ժամանակների կնոջ ունեցած կարգավիճակին: Խորհրդային Միությունը շատ ժողովրդավար երկրիր էր. այսինքն՝ կարողանում էր պաշտպանել կանանց բոլոր իրավունքները: Այժմ պետական մարմինները չեն ուսումնասիրում կնոջ՝ տղամարդուն վերաբերող բողոքը, որպեսզի պաշտպանեն նրա իրավունքները: Հիմա կանայք ավելի շատ են բռնությունների ենթարկվում»: Բաքվում մի համայնքային առաջնորդ նկատեց, որ կանայք հատկապես խոցելի են տնտեսական ծանր պայմանների պատճառով. «Այժմ կանայք դժկամությամբ են ամուսնալուծվում, որովհետև գիտեն, որ միայնակ դժվար կլինի երեխաներին մեծացնել և գոյատևել այս դժվար ժամանակներում: Երկրորդ անգամ ամուսնանալու և լավ ամուսին գտնելու հնարավորությունը շատ փոքր է կնոջ համար: Այդ իսկ պատճառով ամուսինները հաճախ չարաշահում են այս իրավիճակը բարոյական ճնշումներով, անհավատարմությամբ, հարբեցողությամբ և ֆիզիկական բռնությամբ: Տղամարդիկ ավելի քիչ են վախենում ամուսնալուծությունից, որովհետև կարծում են, որ իրենք միշտ էլ կարող են երկրորդ անգամ ամուսնանալ: Տարածված կարծիք կա, որ շատ քիչ մարդիկ կգտնվեն, որոնք ցանկություն կհայտնեն ամուսնանալու երեխա ունեցող կնոջ հետ»: Բռնությունների դեպքերում կանայք շատ քիչ միջոցների կարող են դիմել: Չնայած բոլոր երեք երկրներում ոստիկանությունը համապատասխան վերապատրաստում է անցնում, գրեթե բոլոր կանայք նկատել են, որ ամենայն հավանականությամբ ոստիկանությունը խորհուրդ կտա կնոջը տուն վերադառնալ և հաշտվել ամուսնու հետ: Գյումրիում մի իրավաբան նկատեց հետևյալը. «Գիտեք՝ մեր հասարակության մեջ առկա ցավալի երևույթներից մեկն այն է, որ երկրի օրենքները լավն են, նույնիսկ՝ իդեալական: Դրանք բոլորի համար նախատեսում են ցանկացած տեսակի պաշտպանություն (ներառյալ դատական, իրավական և այլն): Սակայն բացակայում են այս օրենքների կիրառման մեխանիզմները: Կան նաև անձի իրավունքները վերականգնելու ֆունկցիոնալ մեխանիզմներ: Չկան վերապատրաստված մասնագետներ, որոնք կաշխատեն ընտանեկան բռնության դեպքերի ուղղությամբ: Ոստիկանությունն է ստանձնում այս դերը: Նրանց կարծիքը կողմնակալ է, և երբ նման բողոքներ են լսում կանանցից, անմիջապես դա կապում են մարմնավաճառության և անհավատարմության հետ»: Մի քանի ՀԿ-ների կամ պետության կողմից ֆինանսավորվող ապաստարաններ են գործում ծեծված կանանց համար, սակայն դրանք խիստ թերի են 39 ֆինանսավորվում և լավագույն դեպքում կարող են ընդամենը փոքրաթիվ կանանց համար տեղ ապահովել վատթարագույն ճգնաժամի ընթացքում: Բոլոր երեք երկրներում իրավաբանները, այդուհանդերձ, նկատել են ամուսնալուծությունների թվի աճ և դրանց կապը ընտանեկան բռնության հետ: Կանայք քրեական գործեր են հարուցել իրենց նկատմամբ բռնացողների դեմ, սակայն շատ կանայք են տնտեսապես կախված իրենց ամուսիններից և վախենում են իրենց բողոքն ուղղել ոստիկանությանը կամ դատարաններին: Եթե ամուսինը դատապարտվ կանայք չի կարողանա վերադառնալ նրա ամուսնու ընտանիք և հնարավոր է նաև` չընդունվի սեփական ընտանիքի կողմից: Վրաստանում Աջարիայի և Դուշեթի շրջանի իրավաբանները պարզել են, որ ամուսինները հաճախ կանանց վախեցնում են ամուսնալուծության դեպքում երեխաներին նրանցից վերցնելու սպառնալիքով: Եթե անգամ կանայք հակված են ամուսնալուծության, նրանց խիստ անբարենպաստ վիճակում է դնում սեփականության մասին հետխորհրդային օրենսդրությունը: Հայաստանում, ըստ գյումրեցի մի փաստաբանի, կինը կարող է ժամանակավոր բնակության կարգավիճակ ստանալ ամուսնու կամ նրա ծնողների տանը՝ սեփականատիրոջ թույլտվությամբ: Այն կանայք, որոնք գրանցվում են և ստորագրում, որ հրաժարվում են իրենց ծնողների սեփականությունից հօգուտ իրենց եղբայրների, ամուսնալուծության դեպքում մնում են առանց սեփականության կամ նույնիսկ առանց ապաստանի: Որոշ դեպքերում, այնուամենայնիվ, կանայք հաջողության են հասել դատարաններում՝ դիմելով սեփականության իրենց մասը ստանալու համար: Մյուս դեպքերում, սակայն, «Ամնեսթի Ինթերնեշնալի» ուսումնասիրությունը դեպքեր է արձանագրել, երբ նախկին ամուսինները չեն համաձայնում ընդհանուր սեփականությունը բաժանել ամուսնությունից հետո՝ պարտադրելով իրենց նախկին կանանց շարունակել համակեցությունը, որպեսզի նրանք և իրենց երեխաները չկորցնեն իրենց տունը (Amnesty International 2008 թ., էջ՝ 33): Վրաստանում կանայք կարող են պահանջատեր լինել միայն իրենց ու իրենց ամուսինների կողմից ամուսնությունից հետո ձեռք բերված սեփականության նկատմամբ. նրանք սեփականության պահանջ չեն կարող ներկայացնել իրենց ամուսինների ծնողներին պատկանող սեփականության կամ նույնիսկ իրենց ամուսնու կողմից մինչև ամուսնությունը ժառանգած սեփականության նկատմամբ (թեև երեխաները կարող են ժառանգել հոր մահից հետո): Եթե կնոջ ծնողները նրան չընդունեն իրենց տուն ամուսնալուծությունից հետո, նա կարող է հայտնվել մի իրավիճակում, երբ գնալու տեղ չի ունենա: Ըստ Դուշեթի շրջանից մի փաստաբանի, «այնպիսի ընտանիքներում, որտեղ կանայք որևէ եկամուտ չունեն և ֆինանսապես կախված են ընտանիքի գլխավորից, նրանց համար դժվար է որոշում կայացնել, քանի որ գնալու տեղ չունեն»: Նույնիսկ եթե նրանց 40 ընտանիքները հետ ընդունեն նրանց, «հասարակությունը բացասական է վերաբերվում այն հանգամանքին, որ նրանք թողել են իրենց ընտանիքը. «Եվ կինն ավելի մեծ խնդիրների է հանդիպում, քանի որ նա սովորաբար եղբայրներ է ունենում. հնարավոր է` երկու, երեք եղբայր ունենա, որոնք էլ իրենց հերթին կին ու երեխաներ ունեն: Այսպիսով, կանայք անհարմար են զգում գնալ այնտեղ իրենց սեփական երեխաների հետ: Երբեմն դա նույնիսկ ավելի դժվար է, որովհետև նրանց համար բավականաչափ տարածք չկա»: Գործնականում սա նշանակում է, որ երեխաներ ունեցող կանայք կարող են զգալ, որ որևէ այլընտրանք չունեն, քան այդ վիրավորական իրավիճակում մնալը: Համանման իրավիճակ է տիրում նաև Հայաստանում: 2000 թվականին ընդունված Ադրբեջանի ընտանեկան օրենսգիրքը ոչ բավարար կերպով է պաշտպանում կանանց իրավունքները ամուսնալուծության դեպքում: Եթե տունը ամուսնու անունով է, նա նվազագույնը ստանալու իրավունք ունի, եթե առնվազն մեկ տարի ապրել է այդ տանը մինչև ամուսնալուծությունը բացատրեց Բաքվում հարցված մի փաստաբան: Բալականի շրջանից մի կին մեկնաբանեց. «Կան ամուսնալուծված ընտանիքներ, նրանք ոչինչ կանանց չեն տալիս, քանի որ ոչ մի բան նրանց անունով գրանցված չէ: Բայց կինն ապրում է ինչ-որ տեղ»: Նույն ֆոկուս խմբից մի կին նշեց, որ եթե ամուսինն արդեն իսկ որևէ բան չի ժառանգել իր հոր ունեցվածքից, նրա կինն ու երեխաները անտուն կմնան ամուսնալուծության դեպքում. «Սա է մեր օրենսդրության ամենամեծ բացը»: Չգրանցված ամուսնությամբ ապրող կանայք է′լ ավելի խոցելի են, որովհետև եթե անգամ երեխաներ ունեն, չեն կարող որևէ պահանջ ներկայացնել իրենց ամուսնու ունեցվածքի նկատմամբ: Այդպիսի ամուսնությունների թիվը վերջին տարիներին աճել է երեք երկրներում էլ և տարբեր պատճառներով: Հայաստանի գյուղական բնակավայրերում ապրող որոշ զույգեր հետաձգում են գրանցումը, որպեսզի կանայք կարողանան ստանալ միայնակ մոր համար նախատեսված նպաստները: Մյուս դեպքերում զույգերը գրանցումը հետաձգում են սոսկ դրանով պայմանավորված լրացուցիչ ծախսերի և բարդությունների պատճառով, մինչդեռ շարունակում են կատարել ավանդական հարսանեկան արարողությունները: Որոշ դեպքերում զույգերը հետաձգում են գրանցումը մինչև երեխաներ ունենալը 9 : Ադրբեջանում, օրինակ, վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ քաղաքացիական կացության ատյաններում իրենց ամուսնությունը գրանցող մարդկանց թիվը նվազել է՝ 2001 թվականի 97 տոկոս ցուցանիշից մինչև 90 տոկոս 2009 թվականին, ընդ որում բնակչության մեկ քառորդն ընդունելի է համարում ամուսնությունները չգրանցելը (Սատարով, 2010թ.): Միտումը կտրուկ չէ, սակայն խոցելիության ևս 9 Անձնական շփումներ, Մարիամ Բանձելաձե, UNFPA, և Աննա Սարգսյան, ՀՌԿԿ: 41 մեկ նախադրյալ է այն կանանց համար, որոնք ապրում են ամուսանական դաժան պայմաններում: Բոլոր երեք երկրներում չգրանցված ամուսնության մեջ ապրող կանանց մեկ այլ խումբը օրենքով ամուսնության համար սահմանված տարիքից փոքր տարիքով աղջիկներն են, ոմանք՝ անգամ 11 տարեկան: Կանայք կորցնում են իրենց ուսումն ավարտելու հնարավորությունը, և առավել մեծ է հավանականությունը, որ նրանք ընտանեկան բռնության կենթարկվեն (Վերդիև, Վարդիաշվիլի, 2013 թ., և Գրիգորյան 2012 թ.): Որոշ հարցվածներ փաստարկել են, որ կանանց պետք է հնարավորություն տալ հակազդելու տղա երեխա ունենալու ճնշումներին, լինեն դրանք կրկնվող հղիությունների թե հղիության արհեստական ընդհատման միջոցով: Ի տարբերություն տղամարդկանց, ավելի հավանական է, որ կանայք, ինչպես և բազմաթիվ մասնագետներ (հատկապես իրավաբաններ, ՀԿ-ների ներկայացուցիչներ և բժիշկներ) մայրաքաղաքներում և որոշ ավելի փոքր համայնքներում կընդունեն այս մոտեցումը: Փաստարկման այս գիծը ենթադրում է կանանց հակազդություն հոգեբանական կամ ֆիզիկական վիրավորանքներին՝ կանանց համար ստեղծելով տնտեսապես առավել անկախ լինելու պայմաններ: Չնայած հարցվածները թերահավատ էին փոփոխության նկատմամբ՝ նրանք կարծում էին, որ միայնակ ու ամուսնալուծված մայրերին ավելի մեծ ֆինանսական օժանդակության տրամադրումը կանանց կարող է ավելի պատրաստակամ դարձնել դիմադրելու աղջիկ երեխաների պարագայում հղիության ընդհատման պահանջին, այն հավատով, որ միջոցներ կունենան մեծացնելու իրենց երեխային, եթե ամուսինը լքի իրենց: Շատ կանայք համարում էին, որ եթե օրենքներն ավելի լավ կիրառվեին, իրենք կկարողանային դիմել բռնությունից պաշտպանության միջոցների և թույլ չէին տա, որ ենթարկվեին հղիության ընդհատման ճնշմանը: Օրինակ` Աղդամից մի երիտասարդ կին ասում էր, որ եթե օրենսդրությունը սատարեր կնոջը, իր ամուսինը երբեք չէր ասի, թե կսպանի կամ կբաժանվի իրենից, եթե ինքը տղա երեխա չծնի: Աղդամցի մի տարեց կին հավելեց, որ «եթե տղամարդիկ վախենային օրենքից, ապա չէին ստորացնի կանանց»: Հոգևոր անձինք և որոշ տղամարդիկ, այդուամենայնիվ, առարկել են այն հիմքով, որ կանանց ավելի մեծ պաշտպանության միջոցներ տրամադրելը կարող է խթանել ամուսնալուծության դիմելը նույնիսկ չնչին պատճառներով: Հարցված քաղաքաբնակները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ակտիվիստները փաստարկել են, որ կանանց կարգավիճակը բարձրացնելը և տնտեսական, սոցիալական ու քաղաքական կյանքում նրանց ներգրավելը տղա երեխային տրվող նախապատվությունը 42 նվազեցնելու նախապայման է: Մի ՀԿ-ի երևանյան տնօրեն փաստարկել է, որ կանանց կարգավիճակը բարձրացնելը կարող է և չհանգեցնել նրանց կողմից տղա երեխա ունենալու ցանկության, սակայն դա կօգնի նրանց հասկանալու, որ միայն իրենք են պատասխանատու իրենց մարմնի համար և իրավունք ունեն որոշելու՝ ծննդաբերե՞լ, թե՞ ընդհատել հղիությունը: Թբիլիսիում մի ժողովրդագրագետ համամիտ էր, որ սեփական եկամուտ ունեցող կանայք տեղիք չեն տա բռնությանը, վերջիվերջո, սոցիալական նորմերը պետք փոխվեն, եթե հարկ է նվազեցնել տղա երեխային տրվող նախապատվությունը: Մի քանի հարցվածներ այն կարծիքին էին, որ ուսուցիչները պետք է առաջատար դերակատարում ունենան՝ սկսած մանկապարտեզից, որպեսզի փոխեն ընդունված կարծրատիպերը, թե տղաներն ուժեղ են, իսկ աղջիկները՝ թույլ: Բացի այդ, հարցվածները մատնանշել են, որ իրենք՝ կանայք, պետք է հասկանան, որ եթե իրենք խրախուսում են բռնությունն իրենց տղաների մոտ, ապա այդ բռնությունը վերջին հաշվով ուղղվելու է կանանց: Հարցված որոշ փորձագետների կարծիքով` կանանց պասիվությունը կապված է հասարակական կյանքում նրանց մասնակցության վրա դրված ուժեղ սոցիալական սահմանափակումների և նրանց իսկ ներքին զգացողության հետ, թե իրենք ավելի քիչ ունակ են, քան տղամարդիկ (տե′ս ստորև ներդիր 2-ը): Թեև գրեթե բոլոր քաղաքային և բազմաթիվ գյուղական բնակավայրերում իրականացվել են գենդերային թեմայով ծրագրեր կամ լրատվական միջոցառումներ, դրանց ներգործությունը կարճաժամկետ է եղել: Երևանցի մի կին մեկնաբանեց. «Քարոզարշավը թեթև քամի է, որն անցնում է կողքովդ և ոչ մի հետք չի թողնում: Ես նույնիսկ տեսնում եմ, թե նրանք ինչ օգուտ են ստանում այդ ամենից. ցույց են տալիս իրենց, լավն են երևում, հեռուստատեսությամբ ելույթ են ունենում և այլն: Եվ միայն այդքանը»: Բաքվում մի համայնքային առաջնորդ, պատասխանելով լրատվամիջոցների ազդեցության մասին հարցերին, պատասխանեց. «Անկեղծ ասած, իրոք դժվար է սրանք քարոզարշավներ կոչել: Մեր ազգային հեռուստատեսությամբ մի քանի ծրագրեր կան, չեմ կարող հիշել դրանց անվանումները, բայց դրանք չեն համակարգվում, համակարգված բնույթ չունեն: Այդ իսկ պատճառով դժվար է դրանք քարոզարշավներ որակել, քանի որ դրանք շատ հազվադեպ են և ոչ կանոնավոր»: Բաքվում մի իրավաբան շեշտեց, որ այդ արշավները կարող են վերաբերմունք փոխել, միայն եթե «համառորեն և հետևողականորեն իրագործվեն»: 43 Ներդիր 2. Կանայք հանրային կյանքում «Կան ակտիվ կանայք, բայց ոչ շատ: Մենք պետք է գտնենք այդպիսիներին և օժանդակենք նրանց: Հարկ է, որ մենք սովորեցնենք նրանց ինչպես դառնալ քաղաքական գործիչ, ինչպես ելույթ ունենալ հանրության առջև, ինչպես խոսել, ինչպես հագնվել: Մենք նրանց շատ բան ենք սովորեցնում. ինչպես կազմակերպել մամուլի ասուլիս, եթե հարկ է ինչ-որ խնդիրներ ներկայացնել: Մենք միշտ՝ տարին մեկ-երկու անգամ հանդիպումներ ենք կազմակերպում, և լսարանը միշտ մարդաշատ է լինում, քանի որ կանանց հետաքրքրում է, թե ինչպես կարելի է լիդեր դառնալ: Բայց երբ որոշումները կայացվում են, ես չգիտեմ արդյոք այս կանայք կընդգրկվե՞ն որևէ [կուսակցության] ցուցակում: Տղամարդիկ են որոշումը կայացնում: ...Ամենակարևոր բանը, որ բացահայտվեց այդ հանդիպումների ընթացքում, այն էր, որ կանայք ավելի հակված են քվեարկելու տղամարդկանց, ոչ թե կանանց օգտին: Սա կարող է լինել կանացի էգոիզմ. նրանք ասում են. «Այս կինը ի վիճակի չի լինի ինչ-որ բան ավարտին հասցնել»: Մենք նրանց խորհուրդ տվեցինք քվեարկել կանանց օգտին և չմտածել, թե կանայք ի վիճակի չեն լինի կատարել իրենց աշխատանքը: Մենք ասացինք նրանց, որ պետք է քվեարկեն կանանց օգտին, որպեսզի նրանց հնարավորություն տան. ո՞վ գիտի, միգուցե նրանք կկարողանան իրենց աշխատանքը շատ լավ կատարել: Նրանց պետք է հնարավորություն տալ»: (ՀԿ ղեկավար, Աջարիա) «Կանանց դերը պետք է ընդլայնվի և ընդգծվի: Բայց և այնպես մենք պետք է հավաստիանանք, որ կին պաշտոնյաների կերպարը չասոցացվի մարմնավաճառի կերպարի հետ: Օրինակ՝ մարդիկ հաճախ բացասական դիտողություններ են անում Ազգային ժողովի կին պատգամավորների մասին: Նրանք ասում են, որ պատշաճ չէ, որ նրանք Ազգային ժողովում են, և եթե նրանք լավ տան կին են, ապա պետք է տան լվացքն անեն: Սա միանգամայն թյուր ընկալում է, որովհետև կանայք ևս կարող են իրենց նպաստն ունենալ սոցիալական և հանրային ոլորտի զարգացման հարցերում: Մեր ազգային մտածելակերպը մեզ հետ է պահում»: (Իրավաբան, Գյումրի) 44 8. ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՐԾԻՔԸ ՍԵՌԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հանրության իրազեկությունը ծնունդների անհավասար սեռային հարաբերակցության վերաբերյալ Չնայած սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների մասին լայնատարած իրազեկությանը,՝ երբ հարցազրույց վարողները բացատրեցին, որ ուսումնասիրությունն իրականացվում է` ելնելով ծնունդների անհավասար սեռային հարաբերակցության առնչությամբ մտահոգություններից, գրեթե բոլոր մարդիկ զարմացած և անգամ թերահավատ էին: Հայաստանում և Վրաստանում սոցիոլոգներն ու ժողովրդագրագետները տեղյակ էին իրենց երկրներում ծնունդների անհավասար սեռային հարաբերակցության վերաբերյալ, բացառությամբ Վրաստանի, որտեղ միայն մի հարցազրույց անցած ժողովրդագրագետ էր լիարժեք պատկերացնում հիմնախնդիրը: Նա նշեց` քանի որ վրացիները ցանկանում են իրենց տեսնել որպես եվրոպացիներ, իսկ եվրոպացիները չեն կատարում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներ, հետևաբար նույնիսկ լավ պատրաստված մասնագետները դժկամությամբ են ընդունում այս խնդիրը: Երկրում սեռային հարաբերակցության շեղված լինելու իրողությանը տեղյակ կամ այդ իրողությունն ընդունող մարդկանց միայն մոտ կեսն է դա կապում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման հետ: Մյուսները ներկայիս անհավասարակշռությունը վերագրում են այն համատարած համոզմունքին, թե «բնությունը» շտկում է անհավասարակշռությունը պատերազմից հետո՝ ձևավորելով արական ծնունդների պիկ: Մի քանի հարցվածներ վկայակոչել են խորհրդային շրջանի հրապարակումները: Թբիլիսիում մի մարդ մեկնաբանեց. «Ես կցանկանայի մեջբերում անել այս թեմայի առնչությամբ: Մոտավորապես 30-35 տարի առաջ մի ամսագիր կար՝ «Նաուկա ի ժիզն» [ռուսերեն, «Գիտություն և կյանք»], և այնտեղ տեղեկատվություն կար, որ աղետներից (պատերազմներ և այլն) հետո բնությունն ինքնին բարձրացնում է արական սեռի վերարտադրության աստիճանը աղջիկների համեմատ: Ես չեմ պատրաստվում անտեսել ձեր հիշատակած պատճառը, բայց քանի որ վերջին 10 կամ 20 տարիներին այստեղ խաղաղ չի եղել, հետևաբար հնարավոր է, որ բնությունը փորձում է շտկել անհավասարակշռությունը»: Շատ վրացի հարցվածներ կասկածի տակ դրեցին ուսումնասիրության նախադրյալը` կապված աղջիկների համեմատ տղաների անհամամասնության հետ: Նրանք հավաստիացրին, որ լրատվամիջոցներում տեղ գտած քննարկումներից իմացել են, որ ավելի շատ աղջիկներ են ծնվում, քան տղաներ: Գինեկոլոգները, որոնցից ակնկալվում է ծնունդների բնականոն համարվող սեռային հարաբերակցության միտումների փոփոխությունները 45 նկատելը, խառը տեսակետներ արտահայտեցին: Ախուրյանում և Աղդամում նրանք նկատել էին այդ միտումը, բայց դա վերագրում էին պատերազմին: Զուգդիդում մի մանկաբարձ ևս նկատեց այդ միտումը, սակայն փաստեց, որ որ տարբեր տարիներին այդ միտումը տարբեր է: Մտահոգություն ծնունդների անհավասար սեռային հարաբերակցության հնարավոր հետևանքների վերաբերյալ Այնքանով, որքանով մարդիկ տեղյակ են իրենց երկրում տիրող անհամաչափ սեռային հարաբերակցությունից, որպես կանոն, տեղեկատվության աղբյուր են համարում հեռուստատեսային ծրագրերը և քննարկումները, իսկ դիտարկումները երկրորդ տեղում են: Հայ և ադրբեջանցի հարցվածները շատ հեռուստատեսային ծրագրեր են նշել, որոնք ուղղված են այս խնդրին: Բալականի շրջանի երիտասարդ կանայք հեռուստատեսային քննարկումներ էին լսել տղա երեխային նախապատվություն տալու վերաբերյալ. «Ես հեռուստատեսությամբ դիտել եմ Հոշագադամի ծրագիրը, որտեղ խոսվում էր, որ երբ ընտանիքում շատ աղջիկներ կան, հայրը հեռանում է ընտանիքից և Ռուսաստան գնում»: Ոմանք այս տեղեկատվությունը կապում են իրենց իսկ դիտարկումների հետ: Ախուրյանի ֆոկուս խմբի մասնակից մի կին դիտարկել էր, որ կանայք հիմա տարիքով ավելի մեծ են իրենց ամուսիններից, ինչը, իր կարծիքով, վկայում է այն մասին, որ տղամարդկանց թիվը գերազանցում է կանանց թվին: Փոքրաթիվ անձինք ապշած էին այն անհավասարակշռությունից, որ իրենք նկատել են դասարաններում և մտահոգված էին աղջիկների վրա այդ ամենի ներգործությամբ: Արագածոտնի մարզից մի տարեց կին մտահոգություն արտահայտեց իր թոռնուհու համար. «Վերջերս մենք մի ծրագիր նայեցինք այն մասին, թե ինչպես է, որ մենք ավելի շատ տղաներ ունենք, քան աղջիկներ: Այդ ծրագիրը ինձ վրա շատ վատ ազդեց: ...Մի քանի օր անց ես գնացի թոռնուհուս դպրոց: Տեսա, որ դասարանում 14 տղա և 4 աղջիկ կա: Ի՞նչ պետք է անի թոռնուհիս այդքան շատ տղաների մեջ, նա այնքա~ն գեղեցիկ է»: Համեմատաբար քիչ թվով հարցվածներ են մտահոգություն արտահայտել անհամաչափ սեռային հարաբերակցության բացասական սոցիալական հետևանքների հավանականության վերաբերյալ: Բացառությամբ երևանցի մասնագետների՝ բազմաթիվ առողջապահական ծառայություն մատուցողներ, հոգևոր ներկայացուցիչներ և համայնքային առաջնորդներ այն կարծիքին էին, որ միջազգային կազմակերպությունները չափազանցնում են խնդիրը: Մյուսները պնդում էին, որ այդ անհավասարակշռությունը հավանաբար մեծ ազդեցություն չի ունենա, եթե հաշվի առնենք տղամարդկանց միգրացիայի մեծ ծավալները և դժբախտ պատահարներից մահանալու հաճախականությունը: Նրանք, ովքեր հետևանքները տագնապալի էին համարում, համարում էին, որ ամուսնանալու տարիքի կանանց պակասը կարող է նպաստել 46 հարբեցողության, հանցագործության և դավաճանության աճին. մյուսները վախենում էին, որ կանանց պակասը կարող է խթանել միասեռականությունը: Հարցվածների մի փոքրաթիվ զանգված իրապես մտահոգություն արտահայտեց այս փոքր երկրների բնակչության թվաքանակի նվազման առնչությամբ: Ոմանք դա կապում են պոտենցիալ տանտիկինների ու մայրերի թվի նվազման հետ, մյուսները՝ պարզապես ծնունդների թվի անկման հետ, ինչի վկայությունն է Երևանում մի տարիքով կնոջ այս պատասխանը. «Գիտեք ինչ, երբ ես հեռուստատեսությամբ լսեցի այս հիմնախնդրի մասին, մեծ ուշադրություն չդարձրեցի դրան: Կարևորություն չտվեցի այդ հարցին, մտածեցի` դա ինչ-որ պատահական բան է: Ինձ անհանգստացնում է այն հանգամանքը, որ այսօր երեխաներ չեն ծնվում կամ շատ քիչ են ծնվում: Նախևառաջ պետք է լուծվի ծնելիության խնդիրը, և միայն դրանից հետո՝ սեռային տարբերության խնդիրը»: Թեև որոշ հարցվածներ ենթադրում էին, որ հնարավոր է` իրենց որդիների համար դժվարանա իրենց երկրում ամուսնանալը, շատերը մեջբերեցին այլ ազգերի ներկայացուցիչների հետ ամուսնության երկարամյա ավանդույթը: Հնդկաստանի և Չինաստանի համեմատ, որտեղ տղաների և աղջիկների միջև անհավասարակշռությունը երկար ժամանակ է, ինչ նկատվում է, Հարավային Կովկասի երկրները փոքր են, և ռուսների ու ուկրաինացիների հետ ամուսնություններ հաճախ են տեղ գտել: «Այլ ազգի պատկանող կանանց» նկատմամբ վերաբերմունքը տարբեր է՝ սկսած այն կարծիքից, թե դա կթուլացնի իրենց «ազգային գենոֆոնդը», մինչև դա նորմալ համարելը: Փաստացի շատ քիչ թվով մարդիկ են կարծում, որ իրենց որդին կամ թոռը չի կարողանա ամուսնանալ: Խնդրեցինք պատկերացնել՝ ինչ կանեին իրենք, եթե իրապես արձանագրվի կանանց թվի կտրուկ անկում, կնախընտրեին արո՞ւ զավակ ունենալ, որը երբեք չի ամուսնանա, թե՞ դուստրեր, որոնք կամուսնանան և երեխաներ կունենան: Կանանց մեծ մասը և մի քանի տղամարդիկ ասացին, որ կնախընտրեին դուստրեր ունենալ, որոնք կշարունակեն տոհմը: Բալականի շրջանում մի երիտասարդ ասաց, որ ինքը կընտրեր դուստր ունենալը, որը կամուսնանա և երեխաներ կունենա: «Չամուսնացած որդին օգտակար հետնորդ չէ»,- ասաց նա: Մեկ այլ երիտասարդ Արագածոտնի մարզից նույն կարծիքին էր. «Եթե տղամարդը ժառանգ չի ունենալու, ո՞ւմ է պետք»: Որոշ մարդիկ, ներառյալ շատ փորձագետներ, կարծում էին, որ տղաների շատ լինելու հանգամանքը դրական զարգացում է, շեշտում էին տղա ունենալու կարևորությունը «սահմանների պաշտպանության», «հայրենիքի պաշտպանության» և «ամուր պետություն կառուցելու» հարցերում: Պատմականորեն, ինչպես բացատրեց մի կին Թբիլիսիից, այնքան շատ պատերազմներ ու հարձակումներ են եղել, որ յուրաքանչյուր վրացական ընտանիք արու զավակի կարիք է ունեցել, որ կռվի իրենց համար: Հայերը 47 նշեցին, որ արու զավակներն են իրենց ազգը փրկել ու հասցրել մինչև XXI դար: Երեք երկրներում հարցվածները հղում արեցին վերջին 25 տարիների նշանակալի հակամարտությանը և մարդկային կորուստներին. այդ հակամարտություններից շատերը փակուղում են հայտնվել: Չնայած հարցվածները համամիտ էին այն հարցում, որ ոչ ոք չի ցանկանում երեխա ունենալ պատերազմ ուղարկելու համար, պնդում էին, որ ամուր պետական պաշտպանության անհրաժեշտությունը է′լ ավելի է արժևորում արու զավակին: Բացի այդ, համարվում է, որ տղամարդիկ ավելի շատ են ենթարկվում դժբախտ պատահարների, հետևաբար` վաղ մահվան. Բաքվում մի տարեց կին նկատեց. «Մենք մեր տղամարդկանց կորցրել ենք պատերազմների ժամանակ, ավտոպատահարներում: Ոմանք մահանում են բարձր շինություններից ընկնելով, մարդիկ կան, որ ինքնասպանություն են գործում: Նույնիսկ եթե տղաների թիվը գերազանցի [աղջիկների թվին], նրանցից շատերը մահանում են: Այնպես որ, ես կարծում եմ` այս անհամապատասխանությունը պետք է լինի, որովհետև մենք ակնհայտորեն մոտ ապագայում պատերազմի ենք մասնակցելու: Տղամարդիկ որոշակի տարիքում մահանում են, իսկ կանայք ավելի երկար են ապրում»: Ե′վ հասարակ մարդիկ, և′ փորձագետները այն կարծիքին էին, որ պետք է տնտեսական պայմաններ ստեղծել, որպեսզի հնարավորություն տան մարդկանց բավարարելու տղա երեխա ունենալու ցանկությունը ավելի շատ երեխաներ ունենալու միջոցով: Արագածոտնի մարզում մի տեղացի պաշտոնյա փաստարկեց. «Ինչո՞ւ փոխել տղա ունենալու նախապատվությունը: Ավելի լավ է բարելավել մարդկանց սոցիալական պայմանները, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն անհանգստանալ ևս մեկ դուստր ունենալու համար և երեխաներ ծննդաբերեն այնքան ժամանակ, քանի դեռ տղա չեն ունեցել»: Ընդհանուր առմամբ, հարցված գրեթե բոլոր մարդիկ այս լուծումը ցանկալի են համարել, որովհետև նրանց մտահոգում էր, որ իրենց երկրներում, հակառակ պարագայում, բնակչության թվաքանակի կրճատում կարձանագրվի: Թբիլիսիում մի տարեց մարդ փաստարկեց. «Խորհրդային ժամանակաշրջանում Բուլղարիայում բուլղար բնակչության թվաքանակը նվազում էր, և կառավարությունը խրախուսական միջոցառումներ ձեռնարկեց: Նրանք ֆինանսապես աջակցում էին նոր զույգերին ծնված յուրաքանչյուր երեխայի համար, և դրան գումարած, եթե զույգը բնակարան չուներ, կառավարությունը նրանց բնակարանով էր ապահովում: Այս միջամտությունն օգնեց, որ բնակչության թվաքանակն աճի: Մենք փոքր երկիր ենք, և մեր կառավարության կողմից նման միջոցառումը անհրաժեշտություն է: Եթե կառավարությունը չօժանդակի բնակչության թվաքանակի աճին, մեր հարևաններն ավելի շատ կաճեն, իսկ վրացիները՝ կվերանան»: Ոմանք այն կարծիքին էին, որ երեխայի ծննդի համար վճարվող ֆինանսական խթաններն ավելացնելը կարող է մարդկանց դրդել ավելի շատ երեխաներ 48 ունենալու: Փոքրամասնությունը կարծում էր, որ թոշակներն ավելացնելը կարող է հնարավորություն տալ տարեց մարդկանց առավել ապահով զգալու իրենց և երևի ավելի քիչ կախված լինելու իրենց տղաներից: Բայց և այնպես գերակշռող մեծամասնությունը փաստում էր, որ թոշակները որևէ կապ չունեն տղամարդկանց՝ իրենց տոհմը արու զավակի ծննդի միջոցով շարունակելու հիմնարար ցանկության հետ: Թբիլիսիում առողջապահության ոլորտի մի մասնագետ նկատեց. «Որդի ունենալը հպարտության հարց է, ոչ թե տնտեսական բարեկեցության»: Ադրբեջանում, սակայն, հարցվածներից ոմանք այն կարծիքին էին, որ աղքատ մարդիկ կողջունեն աղջիկների համար նախատեսված կրթական դրամաշնորհները, որովհետև նրանք ի վիճակի չեն կրթելու իրենց դուստրերին: Աղդամցի մի սոցիոլոգ մեկնաբանեց. «18-ամյա աղջիկներին հատկացվող գումարը կապահովի նրանց ապագան և կպաշտպանի նրանց փողոցներից այն դեպքերում, երբ ծնողներն ի վիճակի չեն հոգ տանել նրանց մասին»: Գրեթե միշտ, սակայն, ֆինանսական խթանների գաղափարը հարուցեց հարցվածների կա′մ անտարբեր հավանությունը, կա′մ նրանց ցինիզմը, ովքեր չէին հավատում, որ կառավարությունները կկատարեն տված խոստումները: Հարցվածներից ոմանք դատապարտում էին հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումը` գլխավորապես դա համարելով աղջիկների և կանանց համեմատական արժեզրկման դրսևորում: Բաքվում գենդերային հարցերով մասնագիտացած մի սոցիոլոգ փաստարկեց. «Ես ինքս չեմ կարծում, որ մեր օրերում ծնված տղա երեխաների համար ընտանիք ստեղծելու հարցը խիստ կարևորություն ունի, քանի որ այս իրավիճակից դուրս գալու շատ ուղիներ կան (ազգամիջյան ամուսնություններ): Ես նաև համաձայն չեմ, որ մենք պետք է այս հարցին մոտենանք ժողովրդագրական տեսանկյունից («ապագայում բավականաչափ կանայք չեն լինի, որ հոգ տանեն տղաների մասին, եփեն, մաքրեն և երեխաներ ծնեն նրանց համար»): Բազմաթիվ հասարակություններ որոշակի փուլերում առերեսվում են տղամարդկանց և կանանց ավելցուկի խնդրին և դա հաղթահարելու համար անցում են կատարում շտկման մեխանիզմների... Սա հանգեցնում է այն գաղափարին, որ կանայք մեծ մասամբ ընկալվում են որպես ընտանիքի կին և մայր: Ավելի կարևոր է ուշադրությունը կենտրոնացնել արժեքի հարցերին: Ինչո՞ւ է կատարվում սեռային ընտրություն: Ինչո՞ւ են մարդիկ տարբեր արժեք վերագրում տղա և աղջիկ երեխաներին: Առանց այս ամենի` անհնարին կլինի իրավիճակի բարելավման լուծումներ գտնել: Վերաբերմունքը հղիության արհեստական ընդհատման երևույթին Չնայած փոքրաթիվ մարդիկ են անհանգստանում սեռային շեղված հարաբերակցության առնչությամբ, զգալիորեն ավելի մեծ է մտահոգությունը 49 հղիության արհեստական ընդհատման տարածվածության կապակցությամբ: Զարմանալիորեն, նկատի առնելով խորհրդային շրջանում հղիության արհեստական ընդհատման համատարած բնույթը՝ որպես ընտանիքի պլանավորման մեթոդ, շատ հարցվածներ դրան էին վերագրում առողջական բացասական հետևանքների մի զգալի մասը, ներառյալ չբերությունը, քաղցկեղը և վարակը, ինչպես նաև ընկճախտը: Շատ հարցվածների համար հղիության արհեստական ընդհատման նկատմամբ անհանդուրժողականությունը պայմանավորված է, ինչպես նշվեց վերը, բնակչության կրճատմանը վերաբերող մտավախություններով, ինչպես նաև կրոնական համոզմունքներով: Շատերը վկայակոչել են լրատվամիջոցները իրենց մոտեցումների առնչությամբ. օրինակ` տարբեր մարդիկ թե′ Վրաստանում և թե′ Հայաստանում փաստագրական ֆիլմ են դիտել, որը ցույց է տալիս, թե ինչպես է աբորտի ընթացքում պտուղն արգանդում ակտիվորեն փորձում խուսափել վիրահատական գործիքից: Բոլոր երեք երկրներում տարածում գտած կրոնականության վերելքն ազդել է վերարտադրողական հարցերի վերաբերող կարծիքի վրա: Հատկապես Վրաստանում և Հայաստանում ազգային ուղղափառ եկեղեցիները ազգային ինքնության արմատն են հանդիսացել և զգալիորեն վերահաստատվել են հետխորհրդային միջավայրում: Բոլոր երեք երկրներում կրոնական առաջնորդները (ներառյալ վրացի մահմեդականները և կաթոլիկ հայերը) պաշտպանում են գենդերային հարաբերությունների ավանդական տեսակետը, որը շեշտադրում է ամուսնական հարաբերություններում տղամարդու դոմինանտության և կանանց ենթակա լինելու դոկտրինի հիմունքները, և ամուսնության ու կնոջ մայրանալու առաջնային կարևորությունը: Առանց բացառության՝ հարցված կրոնական առաջնորդները դատապարտել են հղիության արհեստական ընդհատումը որպես սպանություն: Այս հոգևորականներից շատերը համարել են, որ տղա ունենալու ձգտումը բնորոշ է ազգային մտածելակերպին, միաժամանակ հորդորել են մարդկանց այս ձգտմանը հասնել պարզապես ավելի շատ երեխաներ ունենալով: Վրաստանում հարցվածները հղիության արհեստական ընդհատման դեպքերի նվազումը և ընտանիքների ընդլայնումը վերագրում են պատրիարքի խոստմանը մկրտելու ընտանիքում ծնված ամեն երրորդ երեխային: Չնայած որոշակի ժխտողականությանը՝ գրեթե բոլոր հարցվածները, այդուահանդերձ, հղիության արհեստական ընդհատումը համարել են հասկանալի արձագանք տնտեսական վատ պայմաններին և ծանր անձնական հանգամանքներին՝ զուգակցված տղա ունենալու անհրաժեշտությամբ: Գրեթե բոլոր հարցվածները տեղյակ էին, որ տղա երեխայի պարագայում հղիությունը երբեք չի ընդհատվում, բայց ինչպես Ախուրյանում մեկնաբանել է մի տարեց կին. «Եթե աղջիկ է, ապա գրեթե բոլոր դեպքերում նա ծնվելու շանս չի ունենա»: Թեև 50 գրեթե բոլոր բժիշկները ևս հայտարարել են, որ դատապարտում են հղիության ընտրողական ընդհատումը, նաև ընդունել են, որ դրանց դեմ պայքարելը դժվար է. «Այս հարցում պետք է մի փոքր ռացիոնալ լինենք: Երբեմն ընտանիքն արդեն իսկ 3-4 աղջիկ ունի: Ի՞նչ ենք ակնկալում այս իրավիճակում»,- փաստարկեց բաքվեցի մի ուլտրաձայնային հետազոտության մասնագետ: Տարբեր արձագանքներ են ստացվել, թե չծնված երեխայի սեռը չպետք է հայտնել ծնողներին մինչև պտղի 4 կամ 5 ամսական դառնալը: Ոմանք աներկբայորեն կողմ են նման կարգավորումներին. մյուսները կարծում են, որ շահագրգռված ծնողները միշտ էլ տեղեկատվության այլ աղբյուրներ կգտնեն: Ավելին, ոմանք կարծում են, որ դա կհանգեցնի հղիության ուշացած ընդհատումների կամ անցանկալի երեխաներից հրաժարման: Առաջարկվել է նաև գոնե արգելել ներարգանդային պտղի սեռի ուլտրաձայնային եղանակով որոշման գովազդումը: Մյուսները համարում էին, որ կառավարությունը չպետք է միջամտի նման անձնական հարցերին: Բաքվում մի տարեց կին հայտարարեց. «Կառավարությունը չպետք է թելադրի: Դա ամբողջությամբ կնոջից է կախված: Եթե կինը ցանկանում է, ծնում կամ չի ծնում երեխային: Կառավարությունն իրավունք չունի խառնվելու այս նուրբ և անձնական ոլորտին: Դա ընտանեկան հարց է. դա ամուսինը և կինը պետք է լուծեն»: Հարցված սովորական մարդիկ և փորձագետները (բացառությամբ կրոնական առաջնորդների) միանշանակ դեմ էին հղիության արհեստական ընդհատման արգելմանը: Նրանք փաստարկեցին, որ այդ արգելքը հղիության արհեստական ընդհատումները պարզապես ընդհատակյա կդարձնի, ինչը առողջության համար ավելի վատ հետևանքների կհանգեցնի՝ պայմանավորված վատ կատարված ընդհատումներով: Հղիության արհեստական ընդհատում կատարել ցանկացող կանայք կփորձեն դիմել համապատասխան պատրաստվածություն չունեցող բժիշկների, հղիության ընդհատումները կատարել տանը կամ վիժումներ առաջացնել, ինչը հնարավոր վտանգներ է պարունակում կյանքի համար: Թեև հարցվածներն այն կարծիքին էին, որ բժիշկները պետք է առավել ակտիվ խորհրդատվություն տրամադրեն կանանց ու զույգերին հղիության արհեստական ընդհատման ֆիզիկական և բարոյական հետևանքների վերաբերյալ, կային նաև այնպիսիք, որոնք նշում էին, թե բժիշկները շահագրգռված չեն տարհամոզել կանանց, որովհետև հղիության արհեստական ընդհատումները շահութաբեր են, նշեց մի տարեց երևանցի: «Ոչ մի տեղ այդքան առևտուր չկա, որքան առողջապահական համակարգում: Առողջապահությունը ծայրաստիճան առևտրայնացված է Հայաստանում: Բացի աբորտներից, հիվանդանոցներն ու բժիշկներն օգտվում են նաև կեսարյան հատումներից: Տնտեսապես դա ավելի շահութաբեր է, և մեր օրերում կեսարյան հատումների թիվն ահռելի մեծ է: Դա շատ ձեռնտու է բժիշկներին, բացի այդ, նրանք պաշտոնապես կանխարգելիչ աբորտներ են անում ի թիվս այլ 51 գործառույթների: ...Նորմալ է 12-շաբաթյա հղիությունն ընդհատելը, եթե դա արվում է կնոջ ցանկությամբ: Այդ ժամանակահատվածից հետո աբորտն արդեն համարվում է «ուշացած» և թույլատրվում է միայն բժշկի ցուցումով: Դա ներառում է այն պայմանները, որոնք կարող են վտանգել կնոջը և պտղին, նաև որոշ իրավական հարցեր, օրինակ` բռնաբարության հետևանքներ: ...Եթե անհրաժեշտ է, ապա այդ բոլորը ձևակերպվում է որպես կնոջ առողջության սպառնալիք և, հետևաբար, պտուղը պարտադիր հեռացվում է»: 9. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Տղա երեխային նախապատվություն տալու զարգացող համատեքստը 1990-ականների սկզբներից սկսած՝ նորածին տղաների՝ աղջիկների նկատմամբ հարաբերակցությունը կայուն աճ է ունեցել Հարավային Կովկասում: Այս և այլ հետազոտությունների իրականացման ժամանակը, ինչպես նաև ծավալուն հարցազրույցները վկայում են բազմաթիվ նպաստող գործոնների մասին: Հարավային Կովկասի երկրների տնտեսական անկումը և հակամարտությունը հանգեցրել է նրան, որ ընտանիքները սահմանափակում են երեխաների թիվն ընտանիքում: Տղա երեխային խիստ նախապատվություն տալու ավանդական նահապետական արժեքների, աբորտի՝ որպես ընտանիքի պլանավորման ամենաընդունված եղանակի և 1990-ականների ընթացքում ուլտրաձայնային տեխնոլոգիայի ընդլայնված հասանելիության պայմաններում մարդիկ հնարավորություն ունեցան սահմանափակելու ընտանիքի չափը՝ միաժամանակ ունենալով առնվազն մեկ տղա երեխա: Միանգամայն հնարավոր է, որ սեռային հարաբերակցության անհամաչափությունն ի հայտ եկած լինի շատ ավելի վաղ, քան ուլտրաձայնային տեխնոլոգիայի հասանելի դառնալը: Ավելի տարեց հարցվածների հետ անցկացված հարցազրույցները վկայում են, որ չնայած շատ մարդիկ են պատրաստ մեծ ընտանիք ունենալու՝ տղա երեխա ունենալու ցանկությամբ պայմանավորված, կանայք շարունակում են զգալի ճնշումների ենթարկվել տղա ծնելու համար: Դժվարին տնտեսական պայմաններում, որոնք հաջորդեցին խորհրդային պետության քանդմանը, ընտանիքում կանանց ենթակա լինելու ավանդույթը որոշ դեպքերում ավելի ամրապնդվեց: Կա′մ կանայք էին սահմանափակված աշխատաշուկա մուտք գործելու հարցում, կա′մ ընտանիքի հացը վաստակողի նրանց դերը չի գնահատվել իրենց ամուսինների կողմից, որոնք իրենց ստորացված են զգում այս դերափոխությունից: Մոտ 10 տարի առաջ որոշ ժողովրդագրագետներ սկսեցին մտահոգություն հայտնել այս միտումների առնչությամբ, որոնք ներկայումս այնպիսի մակարդակի են հասել, որը նախկինում միայն Ասիայում էր նկատվում, ինչպես 52 նաև հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատման հետ դրանց կապի առնչությամբ: Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի կառավարություններն ավելի ու ավելի շատ մտահոգություն են արտահայտել այս հիմնախնդրի առնչությամբ: Իհարկե, տղամարդկանց արտագաղթը (բացի Վրաստանից, որտեղ շատ կանայք են արտագաղթում աշխատանքի նպատակով) և ազգամիջյան ամուսնությունները հարևան երկրների կանանց հետ կարող են մեղմացնել կամ դանդաղեցնել դաժան սոցիալական հիմնախնդիրները, որոնք առկա են նաև Չինաստանում և Հնդկաստանում, որտեղ բազմաթիվ տղամարդիկ ամուսնացած չեն կամ դիմում են տարանցված հարսնացուների օգնությանը: Սակայն հարաճուն արտագաղթը և ընտանիքում կանանց թվի համեմատական նվազումը ժամանակի ընթացքում կհանգեցնեն առանց այդ էլ փոքրաթիվ բնակչության թվաքանակի նվազման, ինչը որևէ կերպ չի ողջունվում կառավարությունների կողմից: Առ այսօր արձագանքը եղել է ներարգանդային պտղի մինչև չորս ամիսը լրանալը սեռը ծնողներին հայտնելու սահմանափակումը և ուշացած աբորտներն ապօրինի հայտարարելը մեղմացնող բժշկական պատճառների բացակայության պայմաններում: Առաջարկվող լուծումներից է նույնիսկ վաղ փուլում հղիության արհեստական ընդհատման հասանելիությունն ավելի բարդ դարձնելը: Այս ուսումնասիրությունը, ինչպես նաև աշխարհի տարբեր մասերում նման իրավական արձագանքների արդյունավետության վերաբերյալ արված եզրահանգումները (Das Gupta 2014) հուշում են, որ սահմանափակումներն ամենայն հավանականությամբ հաջողություն չեն ունենա: Ծնունդների բնականոն համարվող սեռային հարաբերակցության շեղման հիմնախնդրի լուծումը հղիության արհեստական ընդհատումն առավել դժվարամատչելի դարձնելու միջոցով պարզապես կհանգեցնի կոռուպցիայի նոր աղբյուրի այնպիսի բժշկական ծառայություններ մատուցողների շրջանում, որոնք պատրաստակամ են շրջանցելու օրենքը, և կդրդի կանանց դիմել վտանգավոր ժողովրդական միջոցների կամ տնային պայմաններում հղիության ընդհատման: Այս տեսանկյունից բերվում է այն փաստարկը, որ առավել արդյունավետ և երկարաժամկետ լուծում է սեռով պայմանավորված ընտրողական ընդհատումների հասցեագրումը և դրա պատճառներն ավելի լավ հասկանալը: Հազվադեպ բացառություններ կան, երբ մարդիկ հղիությունը դադարեցնում են պտղի որևէ գենետիկական անոմալիայի կամ հիվանդության վախի պատճառով, մինչդեռ հղիության սեռով պայմանավորված ընտրողական ընդհատման հիմքում ընկած պատճառն այն է, որ տղամարդիկ ավելի մեծ արժեք ունեն հայրիշխանական հասարակություններում, որտեղ հայրական կողմից սերող ազգակցական կապերն օգնում են մարդկանց առաջ գնալու կյանքում: Տղաներն ունեն թե′ գործնական և թե′ խորհրդանշական արժեք: 53 Նրանց ընկալում են որպես իրենց ծնողների հիմնական հոգացողների, որոնք մնում են իրենց ամուսնացած որդու հետ, իսկ վերջերս տեղ գտած հակամարտությունները նրանց է′լ ավելի մեծ արժեք են հաղորդել՝ որպես իրենց հայրենիքի պաշտպանների: Տղաների խորհրդանշական դերը հավասարապես է արժևորվում. միայն տղամարդիկ են «տոհմանվան» կրողները: Այսպիսով, տղա ունենալը երաշխավորում է կնոջ տեղը իր ամուսնու մեծ ընտանիքում, նաև հաստատում ամուսնու առնականությունը: Պարտադիր չէ, որ տղա երեխային նախապատվություն տալը նույնքան պայմանավորված լինի անձնական նախապատվություններով, որքան հզոր սոցիալական ճնշումներով. տղամարդկանց հաճախ իրենց ընկերներն ամոթանք են տալիս, որ չեն կարողացել տղա ունենալ, մինչդեռ կանայք, հնարավոր է` բռնության ենթարկվեն: Հարցվածներից շատերը, ըստ էության, խոսել են ծնողների և դուստրերի խորը հուզական կապերի մասին և ընդունել, որ դուստրերը, ինչպես հաճախ պարզվում է, ավելի հոգատար են իրենց տարեց ծնողների նկատմամբ, քան որդիները: Բայց և այնպես դուստրերի և նրանց ծնողների կապը ավանդաբար ավելի փխրուն է եղել, որովհետև ամուսնությունից հետո ենթադրվում է, որ դուստրերը պետք է հարմարվեն իրենց ամուսինների ընտանիքի շահերին և սեփական ծնողների ու հարազատների շահերը դնեն երկրորդ տեղում: Թե′ տղամարդիկ և թե′ կանայք առնվազն մեկ տղա ունենալու մեծ ցանկություն են հայտնել, թեև կանանց պարագայում ավելի հավանական է, որ նրանք նաև ցանկանան դուստր ունենալ: Համենայն դեպս, թեև տղա երեխային տրվող նախապատվությունը կարող է և ընդհանուր լինել, հարցազրույցների արդյունքում պարզվել է, որ կանայք հաճախ իրենց ճնշված են զգում, երբեմն նույնիսկ ֆիզիկական բռնության սպառնալիքի տակ բազմակի հղիությունների և հղիությունների արհեստական ընդհատումների հաշվին տղա երեխա ունենալու համար: Հարցվածներից շատերը համակարծիք էին, որ երբ խոսքը վերաբերում է վերարտադրողական ընտրությանը, սովորաբար վերջին խոսքը ամուսնունն է, և նրանց մայրերը ևս դեր ունեն՝ կա′մ պահանջելով ամուսնալուծություն, երբ հարսները չեն կարողանում հղիանալ, կա′մ դրդելով նրանց ընդհատել հղիությունը: Կանանց վրա գործադրվող ճնշումները խորանում են վերարտադրողական հարցերի մասին զգալի տգիտության հետևանքով. նույնիսկ կրթված մարդիկ, ինչպես ասել են, անտեղյակ են սեռը պայմանավորող ֆիզիոլոգիայից, իսկ շատ տարեց մարդիկ հատկապես այն կարծիքին են, որ հաճախակի ծննդաբերելը բարելավում է կնոջ առողջությունը, շատերն էլ վատ են տեղեկացված հակաբեղմնավորման միջոցների մասին: 54 Չնայած տղամարդկանց և կանանց կողմից տղա ունենալուն վերագրվող արժեքին՝ շարունակվող տնտեսական դժվարություններն իրենց ազդեցությունն են ունենում սերունդների և սեռերի հարաբերությունների վրա: Թեև հնարավոր է, որ մարդիկ դեռ տղաներին են համարում «պահողներ», նոր իրականությունն այն է, որ հաճախ կանայք են դառնում հիմնական հաց վաստակողը՝ մասամբ պայմանավորված այն հանգամանքով, որ ի տարբերություն կանանց` տղամարդկանց պարագայում ավելի փոքր է սպասարկման ոլորտի ոչ այնքան հարգի և վատ վարձատրվող աշխատանքների անցնելու հավանականությունը: Այժմ երեխաներին և որոշ դեպքերում ծնողներին դրամական փոխանցումների միջոցով պահողները հատկապես վրացի կանայք են, մինչդեռ Հայաստանում և Ադրբեջանում կանայք ավելի շատ պարտականություններ են ստանձնում տարեց ծնողներին ու ամուսնու ծնողներին խնամելու հարցում, երբ նրանց ամուսիններն ու եղբայրները մեկնում են արտագնա աշխատանքի: Թեև հնարավոր է, որ տղամարդկանց դեռևս ընդունում են որպես ազգանվան կրողի, նրանք ավելի քիչ են վստահ, որ կժառանգեն ու կպահպանեն ընտանեկան ունեցվածքը: Տների սեփականաշնորհումը և տնտեսական դժվարությունները բնակարանային ֆոնդն ավելի արժեքավոր են դարձրել, և իրավաբանները նկատում են, որ կանայք ավելի ու ավելի շատ են պաշտպանում ծնողների մահից հետո եղբայրներին հավասար ընտանեկան սեփականությունից մաս ժառանգելու իրավունքը: Հարցված տարիքով անձինք ճիշտ էին համարում, որ ունեցվածքը ժառանգի տղամարդը, մինչդեռ հարցված միջին և ավելի երիտասարդ տարիքի զարմանալի թվով անձինք համարում էին, որ կանանց բացառելն անարդար է. ընդամենը մի քանի մարդ է հստակ նշել, որ տունը կթողնի իրեն պահող երեխային, մյուսները նախատեսում էին ունեցվածքը հավասար բաժանել որդիների և դուստրերի միջև: Բոլոր տարիքներիի հարցվածները նկատում են, որ սկեսուր-սկեսրայրների և հարսների հարաբերություններում մեծ փոփոխություն է տեղի ունեցել: Հարսներն այլևս չեն ցանկանում ծառայել իրենց ամուսնու ծնողներին, և արձանագրվել է, որ բազմաթիվ զույգերի՝ առանձին տնտեսություն ստեղծելու պատճառը կոնֆլիկտներն են: Ավելի տարեց մարդիկ ընդունել են, որ ամուսնացած դուստրերը խախտել են ավանդույթը և պատասխանատվություն են ստանձնում իրենց ծնողների համար: Թեև կանանցից շատերն անուղղակիորեն կամ անթաքույց ընդունել են իրենց ներկա կամ ապագա ամուսինների հեղինակությունն ընտանիքում, մեծ է հավանականությունը, որ երիտասարդ տարիքի կանայք պնդեն դրսում աշխատելու, ընտանիքի ֆինանսական միջոցների նկատմամբ որոշակի վերահսկողություն ունենալու և ամուսնությունից հետո ամուսնու ծնողներից առանձին ապրելու իրենց ցանկությունը: Ամուսնացած դուստրերը հիմա ավելի 55 շատ են կապ պահպանում իրենց ծնողների հետ, քան նախորդ սերունդները, ինչը պայմանավորված է նաև ժամանակակից հաղորդակցության միջոցների լայն հասանելիությամբ, իսկ սկեսուրների կողմից իրենց հարսների նկատմամբ գործադրվող ճնշումները, որոշ բացառություններով, կրճատվել են: Միգրացիան լիովին փոխել է ավանդական շատ հարաբերություններ, իսկ երիտասարդների շրջանում լրատվամիջոցների, ինտերնետի ազդեցության և ճամփորդությունների շնորհիվ փոխվել են գենդերային մոտեցումները: Որդիներին խիստ կարևորելու մոտեցումներն այժմ փոփոխվում են, ավելի արագ` քաղաքային բնակավայրերում և զգալիորեն` կանանց շրջանում: Միաժամանակ, պայմանավորված ինտերնետի, լրատվամիջոցներով քննարկումների և ճամփորդությունների ազդեցությամբ, նույնիսկ խոշոր քաղաքներից դուրս զգալի բազմակարծություն կա, բացառությամբ խիստ մեկուսացած գյուղական համայնքների: Բացի այդ, երիտասարդ տղամարդիկ ավելի շատ են պահպանողական տեսակետներ արտահայտում, քան երիտասարդ կանայք, շատերն էլ զարմանալիորեն խիստ են արտահայտվում կանանց նսեմացման վերաբերյալ: Հետևություններ քաղաքականության համար Այս ուսումնասիրության նպատակներով հարցված շատ մարդիկ երկակի են վերաբերվում բնականոն համարվող սեռային հարաբերակցության շեղումների առկայությանը կամ նշանակությանը: Սակայն շատերը, մասամբ պայմանավորված հոգևորականների առարկություններով, խիստ մտահոգված են հղիության արհեստական ընդհատման բարձր ցուցանիշների բարոյական և ժողովրդագրական հետևանքներով: Միայն փոքրաթիվ մարդիկ են Չ հիմնականւմ սոցիոլոգներ, ժողովրդագրագետներ, գենդերային հարցերի մասնագետներ) բնականոն համարվող սեռային հարաբերակցության շեղումները կապում անհավասար գենդերային հարաբերությունների և կանանց նկատմամբ բռնության հետ: Այդուահանդերձ, սույն զեկույցի եզրակացությունն այն է, որ հղիության սեռով պայմանավորված ընտրողական ընդհատումները չպետք է ենթարկվեն քաղաքականության միջամտության բնականոն սեռային հարաբերակցությունը վերականգնելու նպատակով: Փոխարենը պետք է ուշադրություն դարձնել տղաների նախընտրության և գենդերային անհավասարության հիմքում ընկած պատճառների վրա, այդ թվում՝ կանանց սոցիալական, տնտեսական և քաղաքական կրավորականությանը: Բնականոն համարվող սեռային հարաբերակցության շեղումներն ի հայտ են եկել այն պատճառով, որ տղամարդիկ հասարակության կողմից ավելի արժևորված են, քան կանայք, և որ 56 կանայք ազատ չեն վերարտադրողական հարցերում սեփական ընտրությունը կատարելու հարցում: Նման մոտեցումից հստակ հետևում է, որ քաղաքականություններն ու միջամտությունները պետք է հաշվի առնեն առանձնահատուկ տեղական պայմանները, ընդ որում դրանց մի մաս որոշ երկրներում կարող է ավելի նպատակահարմար լինել քան մյուսներում: Ստորև ներկայացվում է լայն բնույթի առաջարկների փաթեթը, որը կարող է որդեգրվել հաշվի առնելով տեղական համատեքստը: Առաջարկություններ Ստորև բերված առաջարկությունների հիմքում ընկած են հարցվածների տեսակետները փոփոխվող վերարտադրողական վարքագծի համեմատական արդյունավետության վերաբերյալ, ինչպես նաև աշխարհի այլ տարածաշրջաններից քաղված եզրահանգումները (Das Gupta, 2014 թ.): Առաջարկությունների առաջին շարքը նախատեսում է ճնշումների նկատմամբ, լինեն դրանք հղիանալու թե հղիությունն ընդհատելու պարտադրանք, կանանց ճկունության բարձրացմանն ուղղված միջոցառումներ: Միջոցառումների երկրորդ շարքը պարունակում է քաղաքականության հիմնադրույթներ և գործողություններ, որոնք կբարձրացնեն մարդկանց ընկալումներում դուստրերի արժեքը: Խորհուրդ չի տրվում արգելել ներարգանդային պտղի սեռի բացահայտումը կամ սահմանափակել կանանց՝ հղիության արհեստական ընդհատման դիմելու իրավունքը: Հարցվածները, այդ թվում փորձագետները համամիտ էին այն հարցի մասին, որ նման միջոցները վտանգավոր են, և ամենայն հավանականությամբ հղիության արհեստական ընդհատումները կտեղափոխվեն ընդհատակյա հարթություն՝ լուրջ կամ ճակատագրական հետևանքներ ունենալով հղի կանանց համար: Նման միջոցները ոչ մի տեղ չեն ապացուցել իրենց արդյունավետությունը: Մի կողմից` նոր տեխնոլոգիաներն արդեն իսկ հնարավորություն են տալիս վաղ փուլում արյան թեստերի միջոցով պարզելու սեռը (Michael և այլք, 2013 թ.): Հարցվածները շեշտել են, որ ներկայիս առողջապահական մշակույթի պայմաններում արգելքը եկամտի նոր աղբյուր կապահովի բժշկական ծառայություններ մատուցող այն անձանց համար, որոնք պատրաստ են շրջանցել և կաշառք վերցնել: Ընդլայնել կանանց` ճնշումներին դիմակայելու հնարավորությունները Ընդլայնել կանանց տնտեսական անկախությունը: Չնայած այն հանգամանքին, որ մեծ թվով կանայք նշանակալի նպաստ են բերում ընտանիքի եկամուտների 57 ձևավորմանը, աշխատավայրերում շարունակում են ենթարկվել խտրականության և սեռական ոտնձգությունների, տուժում են աշխատաշուկայի հատվածականությունից և գենդերով պայմանավորված աշխատավարձերի տարբերությունից (տե′ս օրինակ` Համաշխարհային բանկ և ՀՌԿԿ-Հայաստան, 2013 թ.): Բազմաթիվ երկրներ ընդունել են տնտեսական կյանքում գենդերային հավասարություն ապահովող օրենքներ, որոնք սակայն բավարար չեն կիրարկվում: Շատ քիչ աշխատավայրերում է, որ բարյացակամորեն են վերաբերվում հղի կամ փոքր երեխաներ ունեցող կանանց: Սրանք այնպիսի հարցեր են, որոնք պետական մարմինները կարող են ավելի համառորեն դիմագրավել, նույնիսկ գործող օրենսդրության շրջանակներում: Ընդլայնել գույքի հասանելիության հնարավորությունները կանանց համար: Չնայած յուրաքանչյուր երկրում օրենսդրությունը նախատեսում է դուստրերի և որդիների՝ իրենց ծնողների ունեցվածքը ժառանգելու հավասար իրավունքներ, սոցիալական նորմերը հաճախ հանգեցնում են նրան, որ կանայք կամավոր զիջում են ժառանգելու իրենց իրավունքը, կամ եղբայրները պարտադրում են քույրերին հրաժարվել իրենց ժառանգությունից: Ավելի բարձր իրավական գրագիտությունը (և իրավախորհրդատվության հասանելիությունը), որը ապահովում են ՀԿ-ները կամ հաղորդակցման տարբեր միջոցները, կարող են խրախուսել կանանց անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու, ապահովելով նրանց սեփականությունը հանդիսացող գույքից օգտվելը: Օրենսդրական բարեփոխումները պետք է ապահովեն, որ երբ կանայք հրաժարվեն ամուսնությունից, չմնան անտուն: Գործող օրենսդրությունը չի նախատեսում կնոջ՝ փոխհատուցում ստանալու իրավունքը, եթե նա ապրել է ամուսնու ծնողներին պատկանող կամ ամուսնու կողմից մինչև ամուսնությունը ժառանգություն ստացած տանը: Չգրանցված ամուսնությամբ ապրող կանայք, որոնց թիվը բոլոր երեք երկրներում հետզհետե աճում է, պետք է միևնույն իրավունքներն ունենան: Այս անհրաժեշտությունը հատկապես սուր է երեխաներ ունեցող կանանց պարագայում, որոնք միշտ չէ, որ հնարավորություն ունեն վերադառնալու իրենց ծնողների տուն, կամ փոքր տարիքի կանանց պարագայում, որոնք հատկապես անպաշտպան են: Կանայք ավելի մեծ պաշտպանության կարիք ունեն սեռի հատկանիշով բռնությունից: Սա կարելի է լուծել մի քանի եղանակով, ներառյալ տղամարդկանց և կանանց նույն կերպ կրթելը. կանայք պետք է ընդունեն, որ բռնությունն անընդունելի է, և թե′ տղամարդիկ, թե′ կանայք՝ որպես ծնողներ, պետք է այդ պատկերացումը սերմանեն իրենց որդիների և դուստրերի մեջ: Թեև բոլոր երեք երկրներում ՀԿ-ներն ակտիվ են եղել այս բնագավառում, նրանք բավականաչափ ֆինանսավորում չեն ստանում, որպեսզի ապաստարան, շարունակական աջակցություն տրամադրեն վտանգավոր իրավիճակներում 58 հայտված կանանց: Ոստիկանության և խորհրդատուների ավելի լավ ուսուցումը և սոցիալականացումը ևս խիստ կարևոր է և պետք է հիմնվի յուրաքանչյուր երկրում արդեն իսկ ձեռնարկված միջոցառումների վրա՝ ոստիկանությանը պատրաստելով ընտանեկան բռնության դեմ ավելի նպատակային և արդյունավետ պայքարելու համար : Հարկ է դպրոցներում դասընթացներ ներդնել վերարտադրողական առողջության և սեռական կյանքի մասին, որպեսզի երիտասարդները փաստական գիտելիքներ ունենան սեփական սեռական և վերարտադրողական վարքագծի վերաբերյալ որոշումներ ընդունելիս: Դպրոցները, ՀԿ-ները և լրատվամիջոցները կարևոր դեր ունեն վերարտադրողական հարցերի և ընտանիքի պլանավորման վերաբերյալ տեղեկատվության տրամադրման գործում: Հարկ է տարածել այն ուղերձը, որ կանանց է պատկանում վերջին խոսքը հղիանալու, ծննդաբերելու կամ հղիությունն ընդհատելու հարցերում: Քանի որ ուսուցիչները լիարժեք պատրաստված չեն նման ցուցումներ տալու համար, հարկ կլինի նրանց աջակցել վերապատրաստման և ուսումնական պլանների միջոցով: Միավորված ազգերի կազմակերպությունը և այլ դոնորներ այս երկրներում որոշ դեր են ունեցել տեղեկատվության տարածման և հակաբեղմնավորիչները հասանելի դարձնելու գործում, բայց այդ գործառույթները պետք է լինեն նաև յուրաքանչյուր երկրի պետական առողջապահական համակարգերի պարտականությունը: Բոլոր տարիքների տղամարդիկ և կանայք կարող են շահեկան վիճակում հայտնվել վերարտադրողական հարցերի վերաբերյալ ավելին սովորելու շնորհիվ, հեռուստատեսությամբ, ռադիոյով, ինտերնետով անկողմնակալ և ներկայացուցչական պրեզենտացիաների, սոցիալական ցանցերի և այլ հանրային միջոցառումների միջոցով: Թեև միջազգային կազմակերպությունները և ՀԿ-ներն էական ազդեցություն են ունեցել խոշոր քաղաքներից դուրս, սակայն այնտեղ դեռևս համատարած անտեղյակություն է կամ դիմադրություն հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործման նկատմամբ (ավելի շատ տղամարդկանց, քան կանանց պարագայում), անհիմն մտավախություններ կան առողջության վրա դրանց ներգործության վերաբերյալ: Երիտասարդները նույնպես կօգտվեն վերարտադրողականության մասին հիմնարար գիտելիքներից, ինչպես նաև վերարտադրողական իրավունքների մասին էթիկական հարցերի քննարկման հնարավորությունից: Բարձրացնել դուստրերի արժեքը Հասցեագրել ուսուցչական ձեռնարկներում և դասագրքերում առկա կանխակալությունները դպրոցական համակարգում: Դասագրքերում ներկայացված են աղջիկների՝ որպես մայրերի ու տանտիկինների և տղաների՝ 59 որպես ապրուստ վաստակողների կարծրատիպերը: Չնայած դպրոց ընդունվելու և ավարտելու առումով գենդերային անհավասարությունն աննշան է գրեթե բոլոր երկրներում, դասագրքերն ամրագրում են գենդերային կարծրատիպեր տղաներին և աղջիկներին հարմար մասնագիտությունների վերաբերյալ, իսկ ուսուցիչներն ուղղորդվում են իրենց իսկ գենդերային կողմնակալությամբ՝ չխրախուսելով աղջիկներին որոշակի մասնագիտություններ ստանալու հարցում: Այս կողմնակալ մոտեցումների հետևանքով փոքրացել են աղջիկների կրթական և մասնագիտական առաջխաղացման հնարավորությունները, արգելք հանդիսանալով նրանց համար ձեռք բերելու բարձր վարձատրվող մասնագիտություններ, որոնք ըստ ավանդաբար համարվում են տղամարդու զբաղմունք, օրինակ՝ ճարտարագետի, այնպես որ գրեթե բոլոր մասնագիտությունների գծով որքան բարձրանում է պաշտոնն ու աշխատավարձը, այնքան նվազում է կանանց տեսակարար կշիռը: Հեռուստատեսությունը, ռադիոն, ինտենետը և սոցիալական ցանցերը, ինչպիսին է, օրինակ, Facebook-ը, կանանց պետք է ներկայացնեն որպես ակտիվ քաղաքացիներ, այլ ոչ պարզապես տանտիկիններ և մայրեր, իսկ տղամարդկանց՝ որպես ընտանիքում գործընկերներ, այլ ոչ ապրուստ վաստակողների դերը առաջ մղելու համար: Հարցվածները հիմնականում հավանություն են տվել բնակչության տարբեր խմբերին ուղղված տեղեկատվական միջոցառումներ անցկացնելու գաղափարին, որոնք տարբեր ուղերձներ կպարունակեն՝ ուղղված տարեցներին, որոնք, ըստ էության, իրենց մոտեցումները տղա երեխայի նախապատվության վերաբերյալ փոխանցում են իրենց զավակներին, ինչպես նաև տղամարդկանց, որոնք իրենց են վերապահում իրենց կանանց փոխարեն որոշումներ կայացնելու իրավունքը, և երիտասարդությանը, որի մոտեցումները դեռ ձևավորման փուլում են: 60 ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Amnesty International. 2008. No pride in silence: countering violence in the family in Armenia. Amnesty International: London. ACT. 2013. Public perceptions on gender equality in politics and business. UNDP. Tbilisi. Allahveranov, Azer, Rasmiyya Aliyeva and Turkhan Sadigov. 2012. Social impact of emigration and rural-urban migration in Central and Eastern Europe. Final County Report. Azerbaijan. European Commission DG Employment, Social Affairs and Inclusion and Gesellschaft fur Versicherungswissenschaft und ge.V. Amnesty International. 2008. Amnesty International Publications. London. Badurashvili Irina, Ekaterine Kapanadze, and Shorena Tsiklauri. 2009.Generations & gender survey in Georgia. II wave. Georgian Centre of Population Research. Badurashvili, Irina and Mamuka Nadareishvili. 2012. Social impact of emigration and rural-urban migration in Central and Eastern Europe. Final County Report. Georgia. European Commission DG Employment, Social Affairs and Inclusion and Gesellschaft fur Versicherungswissenschaft und ge.V. Chitashvili, Marine, Nino Javakhisvili, Luiza Arutiunov, Lia Tsuladze, and Sophio Chachanidze. 2010. National research on domestic violence against women in Georgia. UNFPA and Norwegian Ministry of Foreign Affairs. Tbilisi. CIA World Factbook. Accessed August 30, 2014 at: www.cia.gov/library/publications/the- world-factbook/geos/am.h Das Gupta, Monica. 2014. “Missing Girls” in the South Caucasus countries: tends possible causes, and policy options. Mimeo. Devtech Systems. 2004. Gender Assessment USAID/Caucasus/Azerbaijan. Dragadze, Tamara. 1988. Rural families in Soviet Georgia: A case study in Ratcha Province, London: Routledge. Duban, Elizabeth (DevTech Systems). 2010. Gender Assessment. USAID/Georgia. Dudwick, Nora, Elizabeth Gomart, and Alexandre Marc. 2003. When things fall apart: Qualitative studies of poverty in the former Soviet Union. The World Bank. Faridov, Tair. 2001. Religiosity in post-Soviet Azerbaijan: A sociological survey. Regional Issues. ISIM Newsletter 8: 28. 61 Heyat, Farideh. 2002. Azeri women in transition: women in Soviet and post-Soviet Azerbaijan. London: Routledge. Gelovani, Nani. 2012. Women in Georgia: Trace of Islam. International Journal of Social Science and Humanity. 2 (4): 316-319. Grigoryan, Marianna. 2012. Armenia: Ethnic Minority Rejects Marriage-Age Requirement. July 20. Eurasianet.org. Accessed August 31, 2014 at: http://www.eurasianet.org/node/65942 Guilmoto, Christophe Z. 2013. Sex imbalances at birth in Armenia: Demographic evidence and analysis. UNFPA. Yerevan. Ishkhanian, Armine. 2004. Armenians. In Ember, Carol R. and Ember, Melvin, (eds.) Encyclopaedia of Sex and Gender: Men and Women in the World's Cultures. Kluwer/Plenum Publishers along with the Human Relations Area Files at Yale University, New York, 265-273. Manasyan, Heghine and Gevork Poghosyan . 2012. Social impact of emigration and rural- urban migration in Central and Eastern Europe. Final County Report. Armenia. European Commission DG Employment, Social Affairs and Inclusion and Gesellschaft fur Versicherungswissenschaft und ge.V. Matossian, Mary. 1962. The impact of Soviet politics in Armenia. E. J. Brill: Leiden. Meslé, France, Jacques Vallin, and Irina Badurashvili. 2007. A sharp increase in sex ratio at birth in the Caucasus. Why? How? In Isabelle Attané, Christophe Z. Guilmoto (eds). Watering the Neighbour’s Garden: The Growing Demographic FemaleDeficit in Asia. Committee for International Cooperation in National Research in Demography: Paris. Michael, M, L. King, L. Guo, M. McKee, E. Richardson, and D. Stuckler. 2013. The mystery of missing female children in the Caucasus: an analysis of sex ratios by birth order. International Perspectives on Sexual and Reproductive Health 39 (2): 97-102. Naskidashvili, Mariam. How does gender determine roles and behaviors of women in and outside Georgian families? Caucasus Research Resource Centers. Petrosyan, Hrachya. 2005. Unpaid work and gender inequality in Armenia. Levy Economics Institute. Bureau for Development Policy of UNDP. Police-Public Partnership. 2011.Domestic violence survey in the Republic of Armenia. Yerevan. Republic of Armenia Ministry of Health. 2012. Report: Prevalence of and reasons for sex- selective abortions in Armenia. UNFPA. Yerevan. 62 Rule of Law and Human Rights Unit, OSCE Office in Baku. 2013. Domestic violence cases in the justice system of Azerbaijan. OSCE: Baku. Sattarov, Rajab. 2010. “Family and Marriage in Contemporary Azerbaijan: Sociological Analysis”, Azerbaijan State Committee for Family, Women and Children's Affairs (“Müasir Azərbaycanda ailə və nikah institutu: sosioloji təhlil”, Azərbaycan Respublikasının Ailə, Qadın və Uşaq Problemləri üzrə Dövlət Komitəsi, Bakı, 2010). Sheets, Lawrence. 2006. Kidnapping Custom Makes a Comeback in Georgia. NPRon-line. Accessed August 30, 2014 at: http://www.npr.org/templates/story/story.php?storyId=5403695 UNDP Azerbaijan. 2007. Azerbaijan Human Development Report 2007. Gender attitudes in Azerbaijan: Trends and Challenges. UNDP: Baku. UNFPA Armenia. 2012. Report: Prevalence of and reasons for sex-selective abortions in Armenia. UNFPA: Yerevan. Vardiashvili, Manana. 2013. Child marriage persists in parts of Georgia. Institute for War and Peace Reporting. http://www.refworld.org/docid/51e3a39d4.html. Verdiyev, Ali. nd. UNICEF Azerbaijan Media Center. http://www.unicef.org/azerbaijan/media_11778.html Yuksel-Kaptanoglu, Ilknur. 2012. Qualitative research plan for the study of skewed sex ratio at birth in Azerbaijan. Instructions for interviewers. Guidelines for in-depth interviews and focus groups. Haceteppe University and UNFPA. Baku. Yuksel-Kaptanoglu, Ilknur, Mehmet Ali Eryurt, Ismet Koc, and Alanur Cavlin Bozbegyoglu. 2013. Mechanisms behind the skewed sex ratio at birth in Azerbaijan: Qualitative and Quantitative Analyses. Hacettepe University and UNFPA. Baku. World Bank. 2000. Making transition work for everyone. Poverty and inequality in Europe and Central Asia. World Bank: Washington DC. World Bank and Caucasus Research Resource Center-Armenia. Women in labor market in Armenia: Analytical report. 2013. Yerevan. 63 ՀԱՎԵԼՎԱԾ 1. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐ Յուրաքանչյուր երկրում հարցազրույցներ են անցկացվել չորս քաղաքային և գյուղական համայնքներում, ներառյալ մայրաքաղաքը, որոնք ընտրվել են այնպես, որ արտացոլեն ծնունդների տարբեր սեռային հարաբերակցությունները, էթնիկ բազմազանությունը, ՆՏԱ առկայությունը և տարբեր սոցիալ-տնտեսական իրավիճակները: Ստորև բերված տեղեկատվությունը, բացի ծնունդների բնականոն համարվող սեռային հարաբերակցությունից, տրամադրվել է սույն ուսումնասիրության շրջանակներում հարցված համայնքային ղեկավարների կողմից: Ավելի փոքր համայնքների անվանումները ներկայացված չեն հարցվածների գաղտնիության ապահովման նկատառումներով: ՀԱՅԱՍՏԱՆ 1. Երևան, բնակչությունը՝ 1,060,000: Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, որտեղ ապրում է երկրի բնակչության մեկ երրորդը: Սոցիալական և առողջապահական ծառայությունները հանրամատչելի են: ԾՍՀ-ն մի փոքր ցածր է ազգային միջին՝ 1.18 ցուցանիշից: Հարցվածների ընտրանքը կազմվել է մի քանի համայնքներից: 2. Գյումրի, բնակչությունը՝ 121,000 (Շիրակի մարզ), մեծությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է: Այն դեռևս ամբողջությամբ չի վերականգնվել 1988 թվականի մեծ երկրաշարժից հետո, որն ավերեց քաղաքային ենթակառուցվածքներն ու բնակֆոնդը: Արտագաղթի պատճառով բնակչությունը կրճատվել է մինչև մոտ 121,000 մարդ: Տնտեսությունը հիմնված է հիմնականում շինարարության և արտադրության վրա: Բնակչության մոտ 31.5 տոկոսն ապրում է աղքատության մեջ: Շիրակում ԾՍՀ-ն շատ ավելի բարձր է, քան միջին ազգային ցուցանիշը (2001-2010 թթ. միջինը կազմել է 1.18): 64 3. Ախուրյան (Շիրակի մարզ), բնակչությունը՝ 10,000, Գյումրուց մի քանի կմ հեռավորության վրա գտնվող գյուղատնտեսական ավան է: Աշխատանքային տարիքի բնակչության մոտ 40 տոկոսը գործազուրկ է, թեև շատերը զբաղվում են բնատնտեսությամբ: Բնակչության մոտ 45 տոկոսն ապրում է աղքատության մեջ: 4. Գյուղ Արագածոտնի մարզում, բնակչությունը՝ 4,200, Երևանից ընդամենը 30, իսկ մոտակա Աշտարակ քաղաքից՝ 6 կմ հեռավորության վրա: Արագածոտնի մարզում գրանցվել է ծնունդների ամենաբարձր սեռային հարաբերակցությունը երկրում՝ 123 տղա 100 աղջկա հաշվով (2001-2010 թթ.): Համայնքի ընտանիքներից շատերն աշխատում են սեփական հողակտորի վրա, ոմանք նաև ներգրավված են գյուղմթերքների վերամշակման աշխատանքներում (օրինակ՝ գինեգործարաններ, ծաղիկների մշակություն) և փայտի արտադրության մեջ: Համայնքը փոքր բժշկական կլինիկա և միջնակարգ դպրոց ունի: ԱԴՐԲԵՋԱՆ 5.Բաքու, բնակչությունը՝ 2 միլիոն, երկրի տնտեսական, քաղաքական և մշակութային կենտրոնն է: Բաքվի բնակչության թվաքանակը վերջին տասնամյակներին աճել է՝ պայմանավորված գյուղաբնակ միգրանտների և ՆՏԱ ներհոսքով: Այդուհանդերձ, ստեղծվող աշխատատեղերի քանակը քիչ է, իսկ երիտասարդների գործազրկության աստիճանը՝ մտահոգիչ: Տվյալները հավաքվել են Բաքվի Նիզամի թաղամասից, որը գտնվում է քաղաքի կենտրոնի և ծայրամասերի միջև ընկած հատվածում: Այստեղ բնակվում են բոլոր խոշոր տնտեսական, մասնագիտական և էթնիկ խմբերի ներկայացուցիչներ: Ըստ տեղական վիճակագրության՝ 0-14 տարեկանների շրջանում սեռային հարաբերակցությունը 1.17 է: 65 6. Աբշերոնի շրջան, բնակչությունը՝ 7,800 (Ապշերոնի շրջան), փոքր արդյունաբերական քաղաք է, որտեղ գործազրկության և աղքատության մակարդակը ցածր է: Այստեղ, բացի հիմնական բնակչությունից, բնակվում է ներքին տարհանման ենթարկված 500 ընտանիք: Ապշերոնի տնտեսությունը համեմատաբար դիվերսիֆիկացված է, ներառում է գյուղատնտեսություն և անասնաբուծություն, ինչպես նաև հանքագործություն, սննդի վերամշակում և թեթև արդյունաբերություն: Բնակչությունը հայտնի է կրոնի և ավանդույթների նկատմամբ խիստ հավատարմությամբ: Այս շրջանում ԾՍՀ-ն ամենաբարձրն է երկրում (1.20՝ 0-14 տարեկանների շրջանում): 7. Մագալամար, բնակչությունը՝ 7,300, (Բալականի շրջան), լեռնային գյուղական բնակավայր է՝ սահմանակից Վրաստանին, Դաղստանին, Ռուսաստանին և գտնվում է շրջանի կենտրոնից 2 կմ հեռավորության վրա: Բնակչության կազմում կան լեզգիներ, ցախուրներ, ավարներ և այլ էթնիկ խմբեր: Ավարները (սունի մահմեդականներ) մեծամասնություն են կազմում: Տեղական տնտեսության հիմքում ընկած է հացահատիկային մշակաբույսերի արտադրությունը և անասնաբուծությունը, սակայն երիտասարդության մեծ մասն աշխատում է Դաղստանում: Ծնունդների բնականոն սեռային հարաբերակցությունը ամենացածրն է երկրում, 1.09՝ 0-14 տարեկանների շրջանում: 8. Գյուղ Աղդամի շրջանում, բնակչությունը՝ 3,000, գտնվում է ցածրադիր գյուղական տարածքում: Առողջապահական ամենամոտ հաստատությունը գտնվում է 15 կմ հեռավորության վրա: Աղդամին բնորոշ է տնտեսական ակտիվության բացակայությունը և գործազրկության ու աղքատության բարձր մակարդակը: Այս շրջանից ավելի քիչ տղամարդիկ են արտագաղթում, շարունակում են մնալ այս տարածքում՝ շփման գծում առկա լարումներին արձագանքելու համար: Մարդիկ զբաղվում են բնատնտեսությամբ, ոմանք՝ անասնաբուծությամբ: Կրթական մակարդակը ցածր է: Սեռային հարաբերակցությունը 0-14 տարեկանների շրջանում նույնն է, ինչ միջին ազգային ցուցանիշը (1.17): 66 ՎՐԱՍՏԱՆ 9. Թբիլիսի, բնակչությունը՝ 1,137,000, երկրի մայրաքաղաքն է, որտեղ բնակվում է երկրի բնակչության մեկ չորրորդը: Տվյալները հավաքվել են Թբիլիսիի Վակե- Սաբուրտալո վարչական շրջանի համեմատաբար բարգավաճ թաղամասերից, որտեղ տեղական տնտեսության հիմքում ընկած են առևտուրը, շինարարությունը, ուսումնական և բժշկական ծառայությունները: Վարչական շրջանի սոցիալ-տնտեսական միատարրությունն աստիճանաբար փոխվում է՝ ի պատասխան գյուղական բնակավայրերի ներհոսքին: Թբիլիսիում ծննդյան բնականոն համարվող սեռային հարաբերակցությունը երկրում գրանցված ամենացածր ցուցանիշներից է: 10. Զուգդիդ, բնակչությունը՝ 64,571 (գումարած Աբխազիայից տարհանված մոտ 20,000 մարդ), Սվանեթ տարածաշրջանի Սամեգրելո-Զեմո վարչական շրջանի մայրաքաղաքն է: Թեև Զուգդիդն այդ վարչական շրջանի մայրաքաղաքն է, նշանակալիորեն ավելի թերզարգացած է, քան Թբիլիսին: Բնակչության մեծ մասը մշակում է հարևան գյուղերում գտնվող հողակտորները, ի լրումն ներգրավված է շինարարության կամ առևտրի բնագավառում: Անկախացումից հետո մի քանի արդյունաբերական հիմնարկների լուծարումը հանգեցրեց էական տնտեսական անկման և համատարած դժգոհության: Զուգդիդը սոցիալական առումով պահպանողական է, այստեղ կան մեծ թվով աշխատանքային միգրանտներ (այդ թվում կանայք), որոնք մեկնում են արտագնա սեզոնային աշխատանքների: Ծննդյան սեռային հարաբերակցությունն ավելի բարձր է, քան միջին ազգային ցուցանիշը (1.10 2012 թ.): 11. Գյուղ, բնակչությունը՝ 4,900, Աջարիայի Ինքնավար Հանրապետության Խելվաչուրի շրջանում, որը Բաթումից 10 կմ հեռավորության վրա ընկած ցածրադիր գյուղական համայնք է: Համայնքը տեղական չափանիշներով համեմատաբար բարեկեցիկ է, այստեղ բնակվում են թե′ մահմեդական և թե′ ուղղափառ վրացիների ընտանիքներ: Սահմանակից լինելով Թուրքիային՝ շրջանի ընդհանուր բնակչության մեծ մասը մեկնում է այդ երկիր սեզոնային աշխատանքների: Շրջանում գլխավորապես բնակվում են վրացի 67 մահմեդականներ, և այն համարվում է սոցիալական առումով պահպանողական շրջան: Ծննդյան սեռային հարաբերակցությունը, ըստ առկա վիճակագրական տվյալների, ավելի բարձր է, քան ազգային միջին ցուցանիշը: 12. Գյուղ, բնակչությունը՝ 4,000, Մցխեթ-Մթիանեթի տարածաշրջանի Դուշեթի վարչական շրջանում: Գյուղը 7 կմ հեռավորության վրա է գտնվում վարչական շրջանի կենտրոնից, որ որտեղ գտնվում են մոտակա առողջապահական հաստատությունները: Այն հեռավոր բարձրադիր վայրում գտնվող գյուղ է, որտեղ շարունակում են պահպանվել խիստ սոցիալական նորմերը և տիրում է աղքատություն: Բնակչության մեծ մասը զբաղված է բնատնտեսությամբ, և ֆորմալ զբաղվածությունը քիչ է: Այս տարածքում արձանագրվել է էական արտագաղթ, նաև՝ կանանց շրջանում: Տարածաշրջանում ծննդյան սեռային հարաբերակցության ցուցանիշն ամենաբարձրներից է: 68 ՀԱՎԵԼՎԱԾ 2. Կնախընտրեիք աղջի՞կ, թե՞ տղա ունենալ: Արտահայտ- Տղամարդիկ Ընդա Կանայք Ընդամ ված մենը ենը նախապատ- Երիտ Մեծ 60+ Երիտ Մեծա 60+ վությունը ասար ահա ասար հասա դ սակ դ կ Երևան Տղաներ 5 5 5 15 2 2 0 4 Աղջիկներ 0 3 0 3 2 1 2 5 Նշանակու- 4 2 4 10 5 6 8 21 թյուն չունի Ախուրյան Տղաներ 2 6 1 9 3 4 8 15 Աղջիկներ 0 0 2 2 3 0 0 3 Նշանակու- 7 4 4 15 3 5 2 10 թյուն չունի Գյումրի Տղաներ 0 6 2 8 2 3 4 9 Աղջիկներ 0 0 1 1 3 2 4 9 Նշանակու- 8 3 5 16 4 4 1 9 թյուն չունի Արագածո Տղաներ 7 4 7 18 1 6 7 14 տնի մարզ Աղջիկներ 1 2 0 3 2 3 2 7 Նշանակու- 2 4 2 8 8 1 1 10 թյուն չունի Հայաստան Տղաներ 15 21 15 50 8 15 19 42 ընդամենը Աղջիկներ 1 5 3 9 10 6 8 24 Նշանակու- 21 13 15 49 20 15 12 50 թյուն չունի Բաքու Տղաներ 4 4 3 11 0 3 4 7 Աղջիկներ 1 0 0 1 2 2 1 5 Նշանակու- 4 4 7 15 7 3 3 13 թյուն չունի Աբշերոնի Տղաներ 4 2 1 7 1 2 4 7 շրջան Աղջիկներ 0 1 1 2 0 3 2 5 Նշանակու- 4 5 6 15 7 3 2 12 թյուն չունի Աղդամի Տղաներ 1 3 0 4 3 0 5 8 շրջան Աղջիկներ 0 0 0 0 2 4 0 6 Նշանակությ 8 5 7/1 21 4 5 3 12 ուն չունի 69 Բալականի Տղաներ 0 2 2 4 2 5 0 7 շրջան Աղջիկներ 0 1 0 1 2 1 5 8 Նշանակու- 9 5 6 20 4 2 3 9 թյուն չունի Ադրբեջան, 9 11 6 26 6 10 13 29 ընդամենը 1 2 1 4 6 10 8 24 25 19 27 71 22 13 11 46 Թբիլիսի Տղաներ 6/1 4/110 4/1 17 1 2 3 6 Աղջիկներ 0 11 0 1 3 4 2 9 Նշանակու- 2 5/51 4 16 6 3 4 13 թյուն չունի Խելվաչաու Տղաներ 6 1 6 14 4 0 7 11 րի շրջան Աղջիկներ 0 0 1 1 2/1 0 3 6 Նշանակու- 2 8 3 13 2 8/1 0 11 թյուն չունի Դուշեթի Տղաներ 0 3/1 4 8 1 1 1 3 շրջան Աղջիկներ 0 0 0 0 1 0 3 4 Նշանակու- 8 5 5 18 7 7 5 19 թյուն չունի Զուգդիդ Տղաներ 3 2 5 10 3 1 3 7 Աղջիկներ 1 0 2 3 0 1 2 3 Նշանակու- 4 6 1 11 5 6 3 14 թյուն չունի Վրաստան, Տղաներ 16 12 20 49 9 4 14 27 ընդամենը Աղջիկներ 1 1 3 5 7 5 10 22 Նշանակու- 16 29 13 58 21 24 12 57 թյուն չունի Ընդամենը՝ Տղաներ 39 42 41 121 23 29 46 98 ըստ Աղջիկներ 3 8 8 28 23 22 27 72 տարիքի և սեռի Նշանակու- 62 59 53 173 63 54 35 154 թյուն չունի 10 Այս թվերը ստացվել են 26-55 տարեկան տղամարդկանց շրջանում անցկացված լրացուցիչ ֆոկուս խմբի քննարկումից: 70 71