E4511 V1 Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿ Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի համար Երևան, 2014թ. Հապավումների ցանկ ԲԿԾ Բնապահպանական կառավարման ծրագիր ՇՄՍԱԳ Շրջական միջավայրի վրա և սոցիալական ազդեցության գնահատում ԲՍԿՇ Բնապահպանական և սոցիալական կառավարման շրջանակ ԱՖԾԿԿ Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն ՉԱԻ Չափագիտության ազգային ինստիտուտ ՀԱՄ Հավատարմագրման ազգային մարմին ՍԱԻ Ստանդարտների ազգային ինստիտուտ ԶՀԳ Զարգացման հայկական գործակալություն ՕՈՒՆ Օտարերկրյա ուղղակի ներդրումներ ԷՆ Էկոնոմիկայի նախարարություն ԱԽՈԵԾ Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր ԾՀԳ Ծրագրի համակարգման գրասենյակ ՀԶ Հետազոտություն և զարգացում ԾԶՆ Ծրագրի զարգացման նշանակետեր ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ԳԼՈՒԽ 1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ ........................................................................................ 3 ԳԼՈՒԽ 2. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ............................................................ 4 ԳԼՈՒԽ 3. ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿ ....................................... 9 ԳԼՈՒԽ 4. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ ԵՎ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐ .................................................................................................... 14 ԳԼՈՒԽ 5. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՍՔՐԻՆԻՆԳ ....................................................... 14 ԳԼՈՒԽ 6. ՀՆԱՐԱՎՈՐ ՎՆԱՍ................................................................................ 15 ԳԼՈՒԽ 7. ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԵՂՄԱՑՈՒՄ ............................................................. 16 ԳԼՈՒԽ 8. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ............ 17 ԳԼՈՒԽ 9. ՔՆՆԱՐԿՈՒՄ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՀԵՏ ................................................. 18 ԳԼՈՒԽ 9. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ .................................... 19 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ ............................................................................................................. 20 ԳԼՈՒԽ 1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Հայաստանը հանդիսանում է փոքր, ցամաքով շրջափակված, միջինից ցածր եկամուտ ունեցող երկիր, որի տնտեսությունը պայմանավորվում է գյուղատնտեսությամբ և միջազգային առևտրի օբյեկտ չհանդիսացող ապրանքներով և փոքր, ինչպես նաև կրճատվող արդյունաբերական հատվածով: 2012թ-ին1 երկրի ՀՆԱ-ն կազմեց ԱՄՆ 9.9 միլիարդ՝ 3.0 միլիոն բնակչության պարագայում: Վերջին տասնամյակում ՀՆԱ-ում ամենամեծ օժանդակությունը ցուցաբերվել է շինարարության և գյուղատնտեսական հատվածների հաշվին, որոնք 2000-2010թթ-ի ընթացքում ապահովել են ՀՆԱ-ի աճի համապատասխանաբար 3 և 16.3 տոկոսը: Աշխատուժի մոտ 40 տոկոսի զբաղվածությունը ապահովված է գյուղատնտեսական հատվածում՝ մի հատված, որտեղ ցածր են արդյուվետությունը և աշխատավարձերը:2 Վերջին տասնամյակում արտադրության ոլորտը խիստ անկում ապրեց՝ 2000թ-ին գրանցված 18 տոկոսից` 2012թ-ին կազմելով 11.2 տոկոս, իսկ արտադրության ոլորտում զբաղվածությունը միևնույն ժամանակահատվածում կրճատվեց 11 տոկոսից ՝ կազմելով 7 տոկոս: Վերջին տարիների ընթացքում Որակի ազգային ենթակառուցվածքում նշանակալի բարեփոխումներ են տեղի ունեցել: 2010թ-ին ՀՀ կառավարության կողմից «Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2010-2020թթ-ի ռազմավարության» ընդունումից ի վեր մի շարք բարեփոխումներ են տեղի ունեցել, որոնցից ամենից նշանակալիցն են.  Չափագիտության, ստանդարտացման, ակրեդիտացման և հավաստագրման մասին նոր օրենքներ ընդունվեցին 2012թ-ին: Այս նոր օրենսդրության շրջանակներում հիմքեր են ապահովվում որակի ազգային ենթակառուցվածքի բաղկացուցիչների մշակման համար, որոնք ընդհանուր նպատակն է ձեռք բերել միջազգային ճանաչում:  Միջազգային լավագուն պրակտիկայի համաձայն, ակրեդիտացման գործառույթը Էկոնոմիկայի նախարարության իրավասությունից դուրս բերվեց և մի անկախ Ակրեդիտացման կենտրոն ստեղծվեց 2014թ-ին՝ ակրոդիտացման խորհրդով՝ ներկայացված ի դեմս պետական և մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերի:  Ապրանքների և ծառայությունների համար տեխնիկական մասնագրերը բաժանվեցին պարտադիր և կամավոր կատեգորիաների, որը մի զգալի ուղենիշ է, որը կրճատում է ընկերությունների համար կանոնակարգային բեռը: Այնուամենայնիվ, ՀՀ որակի ազգային ենթակառուցվածքը տուժում է էական թույլ կողմերից, որոնք խոչընդոտում են տեխնոլոգիաների թարմացմանը և քայքայում են վերջինիս արտահանման մրցունակությունը: Որակի ժամանակակից ենթակառուցվածքի պակասը խիստ սահմանափակել է ՀՀ 1 Զարգացման համաշխարհային ցուցանիշեր, ՀԲ խումբ 2 2011/12թթ-ի ՀՀ մրցունակության հաշվետվություն, Տնտեսության և արժեքների հետազոտական կենտրոն, «EV Consulting» ՓԲԸ, 2012թ. ընկերությունների՝ արժեշղթայով բարձրանալու և արտահանման շուկաներ գտնելու կարողությունը: Հայաստանի արտահանման պոտենցիալ ուղղությունների մեծ մասի համար, այդ թվում նաև ԵՄ, ԱՄՆ և ՌԴ-ի համար, հաճախ պահանջվում են հավաստագրման ավելի բարձր ստանդարտներ՝ համեմատած նրանց հետ, որոնք կիրառվում են երկրի ներսում: Ինչպես որոշվում է ՀԲ-ի կողմից մշակված Որակի ենթակառուցվածքի մասին հաշվետվությունում3, ՀՀ տեղական ձեռնարկութ- յունների կեսից ավելի քիչը ստացել են որակի միջազգային հավաստագրեր: ՀՀ որակի ենթակառուցվածքը ապահովող պետական հաստատությունների մեծ մասը, մասնավորապես, Չափագիտության ազգային ինստիտուտը և նորաստեղծ Ակրեդիտացման ազգային մարմինը բավարար չեն ֆինանսավորվում և ավելի շատ ընկալվում են որպես պետական վերահսկման գործիքներ, այլ ոչ թե արդյունաբերական մրցունակության ուղենիշեր և արդյունքում ունեն վճարունակության պակաս: Ազգային որակի ենթակառուցվածքի հաստատութ- յունների կառավարման, հմտությունների և սարքավորումների թարմացումը հանդիսանում է անհրաժեշտ հետագա քայլը՝ բարեփոխումների արդյունավետ իրականացումն ապահովելու համար: ՀԱՄ ամբողջությամբ ի վիճակի չէ իրականացնել իր մանդատը և վերջինիս անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն, ինչպես նաև տեխնիկական աջակցություն՝ հետագայում միջազգային ճանաչման նշանակետին հասնելու նպատակով: Մասնավոր հատվածի հետ խորհրդակցությունների ընթացքում ընկերությունները նշեցին, որ պայմանավորված այն հանգամանքով, որ մի շարք մասնավոր լաբորատորիաներ, որոնք գոյություն ունեն, միջազգայնորեն ակրեդի- տացում չեն անցել, ընկերություններն իրենց ապրանքները արտերկիր են ուղարկել՝ թեստավորման համար, իսկ սա անթույլատրելի թանկ մի նախաձեռ- նություն է, որը ՓՄՁ-ներից շատերի համար հասանելի չէ: ՀԱՄ-ը բավարար ռեսուրսներ չունի՝ հաստատության կարիքները հոգալու համար, որն ի լրումն այլ բաների, ներառում է ինտերնետային կայքի մշակումը, ակրեդիտացման տեղեկատվական բազայի ստեղծումը, աշխատակազմի վերապատրաստումը, միջազգային կանոնակարգերի թարգմանությունը հայերեն, գրասենյակի վերանորոգման աշխատանքները: Տարածաշրջանի այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ ռեսուրսների և աջակցության ճիշտ չափսի պարագայում ՀԱՄ-ը կարող է հինգ տարում միջազգային ճանաչում ստանալ: ԳԼՈՒԽ 2. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ Առաջադրվող Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը՝ կայուն աճի մոդելի մշակման հարցում, որը կավելացներ մրցունակությունը և կստեղծեր աշխատատեղեր, որը նախատեսվում է 14-17 ՖՏ համար Երկրի գործընկերության ռազմավարության /ԵԳՌ/ «Կլաստեր 1: Մրցունակության և աշխատատեղերի ստեղծում»-ի 3 Հայաստանի Հանրապետությունում որակի ազգային ենթակառուցվածքի թարմացում, Համաշխարհային Բանկ, 2011թ. շրջանակներում: Ծրագիրը կառուցվում է ՀԲ ֆինանսավորմամբ նախկինում և ներկայումս իրականացվող ծրագրերի վրա, այդ թվում նաև Զարգացման քաղաքականության առաջին գործառնության վրա, որը 2013թ-ի նոյեմբերին անցել է Խորհրդով: ԱԽՈԵ ծրագրի շրջանակներում նախանշված են մի շարք ոլորտներ, որոնք կխթանեն սույն ծրագրի նշանակետերը՝ ներառյալ. i) ստուգումների ուղղորդում, որը կկրճատի բիզնեսի իրականացման բեռը և տնտեսական գործունեության հնարավորությունները, ii) վարկերի հասանելիության խթանում՝ վարկերի մասին հաշվետվողականության, գրավի ռեժիմի և պարտքի ձևակերպման և սնանկության գործընթացների բարելավման միջոցով, որը կվերակենդանացնի ամենից մեծ խոչընդոտը բիզնեսի ընդլայնման համար, որը բացահայտվել է ՓՄՁ-ների ուսումնասիրությունների շրջանակներում, iii) արդյունաբերական զարգացման և արտահանման խթանում՝ մաքսային գործարքների արդյունավետության և թափանցիկության ավելացման միջոցով, որը կխթանի ՀՀ ապրանքների մրցունակությունը և կխթանի զբաղվածության բարձր էլաստիկություն ունեցող մրցունակ ապրանքների արտադրության ընդլայնումը և iv) մրցունակության խթանում՝ ավիացիայի հատվածի ազատականացման միջոցով, որը կբարելավի համակցությունը և կխթանի մարդկանց և մտքերի հոսքը, ինչպես նաև կկրճատի առևտրի հետ կապված ծախսերը: Ծրագիրն ուղղակիորեն կշահի ներդրումային քաղաքականության բարեփոխումների հարցում կառավարությանը ցուցաբերված ՄՖԿ-ի տեխնիկական աջակցությունից և կօգնի կարգավորել բիզնես միջավայրին ուղղված ծրագրերն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են լիցենզավորումը և ստուգումները: Ծրագրի զարգացման նշանակետն (ԾԶՆ) է ամրապնդել բարենպաստ միջավայրը և մասնավոր ներդրումների և արտահանման ավելացման ընկերության կարողությունը Ծրագրի ուղղակի օգուտները ներառում են թե առկա և թե պոտենցիալ արտահանողներին, այդ թվում նաև ՓՄՁ-ներին, ովքեր կշահեն ծրագրերի և ծառայությունների որակի բարելավումից, որոնք տրամադրվում են ավելի արդյունավետ առևտրի խթանման և որակի համակարգի շրջանակում: Ծրագրի շահառուները նաև կներառեն գոյություն ունեցող օտարերկրյա սեփականություն հանդիսացող ընկերությունները, որոնք պատրաստվում են ներդրումներ իրականացնել Հայաստանում, ինչպես նաև տեղական ձեռնարկությունները, որոնք կստանան դրական այլ ազդեցություն օտարերկրյա ուղղակի ներդրում- ներից: Ավելին, համապատասխան պետական գերատեսչությունները կշահեն վերապատրաստման միջոցառումներից, որոնք կիրականացվեն Ծրագրի շրջանակներում՝ ամրապնդելով ինստիտուցիոնալ կարողությունները՝ վերջիննե- րիս ծառայություններն ավելի արդյունավետ կերպով իրականացնելու համար: Վերջապես, Ծրագրից կշահեն համալսարանները, հետազոտական հաստատութ- յունները և ձեռնարկությունները՝ խթանելով արդյունաբերություն-ակադեմիա համագործակցությունը: Ծրագիրը կազմված կլինի չորս բաղադրիչներին. Բաղադրիչ 1. Առևտրի խթանման և որակի համակարգի արդյունավետության բարելավում (արդյունքների վրա հիմնված ֆինանսավորում) Բաղադրիչ 2. Ներդրումների և արտահանման խթանում Բաղադրիչ 3. Որակի ազգային ենթակառուցվածքի արդիականացում Բաղադրիչ 4. Ծրագրի կառավարում և մոնիթորինգ և գնահատում Բաղադրիչ 1-ը կխթանի բարեփոխումները, որոնց նպատակն է բարելավել Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի համակարգը, որը կարևոր դերակատարություն կունենա ընկերությունների մրցունակության բարձրացման համար արդյունավետ ծառայությունների մատուցման համար հիմք ապահովելու նպատակով: Այս Բաղադրիչը կներառի միջոցառումների երկու հիմնական խումբ. (i) Առևտրի խթանման համակարգի արդյունավետության բարելավում և (ii) Որակի ազգային ենթակառուցվածքի համակարգի արդյունավետության բարելավում: Այս բաղադրիչը հանդիսանում է արդյունքների վրա հիմնված, ուստի և կառավարության փոխհատուցում կտրամադրվի փոխհամաձայնեցված միջոցա- ռումների, արդյունքների և վերջնարդյունքների դիմաց («Հատկացումների հետ կապակցված ցուցանիշեր» ՀԿՑ-ներ), որոնք հանգեցնում են առևտրի և որակի միջոցառումների բարելավումների: Բաղադրիչ 2-ը կամրապնդի կառավարության կարողությունը՝ ակտիվ կերպով խթանելու թե ՕՈՒՆ որոնման արդյունավետությունը և թե տեղական ընկերությունների արտահանումը՝ վերջինիս վերակազմավորված Ներդրումների և արտահանման խթանման գործակալության միջոցով: Երկու հիմնական գործիքները կկիրառվեն այս նպատակին հասնելու համար. (i) Կլաստերի մշակման պետական-մասնավոր փոխգործակցություններ (PPP-ներ), որոնք կարագացնեն արտահանման պոտենցիալ ունեցող արդյունաբերությունների զարգացումը՝ ֆինանսավորելով այնպիսի գործիքների մշակումը, որոնք շահում են տնտեսական մասշտաբներից և կլինեին շռայլ այն դեպքում, եթե հանդիսանային մի այնպիսի ընկերության սեփականությունը, ինչպիսին են նախագծային կենտրոնները, որակի/թեստավորման լաբորատորիաները և ընդհանուր լոգիստիկ ենթակառուցվածքը և (ii) Հետազոտական և զարգացման PPP-ները, որոնք նպատակաուղղված կլինեն ՕՈՒՆ-ի որոնման արդյունավե- տության խթանմանը (նախ և առաջ բարձր տեխնոլոգիաների, այն է՝ ՏՏ և ինժեներական ծառայություններ) միջազգային կորպորացիաների և ակադեմիայի միջև համատեղ ծրագրերի ֆինանսավորման միջոցով երկրում վերջիններիս ներգրավվածության մակարդակը բարձրացնելու համար՝ ապահովելու համար բարենպաստ ենթակառուցվածք, ինչպես օրինակ համատեղ լաբորատորիաներ, ինովացիոն կենտրոններ և հետազոտական և զարգացման կենտրոններ: Հ&Զ PPP- ների շրջանակներում ներգրավման ենթակա միջազգային կորպորացիաները հետաքրքրված չեն հողի, անշարժ գույքի կամ հիմնանորոգման կամ ենթակառուցվածքի շրջանակներում ներդրումների իրականացման գործում: Նրանք ակնկալում են, որ հրավիրող կողմերը իրենց կտրամադրեն ամբողջությամբ կահավորված տարծքներ՝ համալրված հիմնական գրասեն- յակային սարքավորումներով և տեխնիկայով: ՀՀ կառավարությունը հանրային աշխատանքներ կնախաձեռնի՝ Հ&Զ–ի համար տարածքի և այլ ենթակառուցվածքի ապահովման նպատակով: Երկու գործիքների համար պիլոտային ծրագրեր են նախանշվել՝ նպատակ ունենալով խուսափել այլ արդյունաբերությունների և միջազգային կառույցների կողմից կրկնօրինակումը: Ծրագրի շրջանակներում նաև ֆինանսավորում կտրամադրվի PPP վարչարարության ծախսերը հոգալու, այդ թվում նաև PPP փորձագետ վարձելու համար: Բաղադրիչ 3-ը նպատակ ունի արդիականացնել մետրոլոգիայի և ակրեդիտացման ծառայությունները՝ ամրապնդելու համար տեղական արտադրողների մրցունա- կությունը: Այս Բաղադրիչը կունենա միջոցառումների երեք խումբ. (i) արդյունաբերական չափագիտության շենքի և լաբորատորիաների վերանորոգում, լաբորատոր սարքավորումների գնում և Չափագիտության ազգային ինստիտուտի համար կարողությունների զարգացում,այդ թվում նաև Տեղական խորհրդատուի ընտրություն, (ii) Ակրեդիտացման ազգային մարմնի գրասենյակների հիմնա- նորոգում և վերջինիս աշխատակազմի կարողությունների զագացում, այդ թվում նաև Տեղական խորհրդատուի ընտրություն և (iii) Ստանդարտների ազգային ինստիտուտի ստանդարտների կատալոգի տեղեկատվական բազայի մշակում: Բաղադրիչ 4-ը կաջակցի Էկոնոմիկայի նախարարությանը ծրագրի իրականացման միջոցառումներում՝ որոշելով մի թիմ, որն ամբողջական ծանրաբեռնվածությամբ կաշխատի ծրագրի շրջանակներում: Սրա շրջանակներում ֆինանսավորում կտրամադրվի խորհրդատուներին, որոնք կներգրավվեն որպես ծրագրի իրականացման թիմի մի մաս, այդ թվում նաև ընդհանուր Ծրագրի ղեկավար: Այս Բաղադրիչը նաև կֆինանսավորի ծրագրի ադեկվատ կառավարման համար անհրաժեշտ միջոցառումները, մասնավորապես, կաջակցի տեխնիկական աջակցությանը և Էկոնոմիկայի նախարարության Ծրագրի կառավարման խմբի, ԶՀԳ-ի, ԱԶՀ-ի, ՉԱԻ, ՀԱՄ-ի, ինչպես նաև ԱՖԾԿԿ-ի գործառնական ծախսերին: Այս Բաղադրիչի շրջանակներում կֆինանսավորվի ծրագրի աուդիտը, ինչպես նաև անհրաժեշտ շահառուների աուդիտները՝ համաձայն ծրագրի իրականացման պլանի: Ֆիզիկական ներդրումները Ծրագրի շրջանակներում Բաղադրիչ 3-ը կֆինանսավորի ՉԱԻ-ի և ՀԱՄ-ի տարածքների վերականգնման հետ կապված ֆիզիկական աշխատանքը՝ չափագիտական և ակրեդիտացման ծառայությունների արդիականացման և տեղական արտադրողների մրցունա- կության բարձրացման համար: Բաղադրիչ 2-ը կաջակցի PPP-ներին, որոնց նպատակն է խթանել ՕՈՒՆ-ները, որոնք կներառեն ֆիզիկական աշխատանք- ները, որոնք պետք է ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվեն Հ &Զ նախաձեռնությունների համար միջազգային կազմակերպության կողմից ներդրումների համար ընտրված տարածքի, այլ ենթակառուցվածքի տրամադրման համար: Իրականացման ենթակա աշխատանքները ներառում են Օպտոֆիզիկայի ինստիտուտի նախկին շենքի վերանորոգումը, որտեղ կտեղավորվեն ՉԱԻ -ի արդյունաբերական չափագիտության լաբորատորիաները: ՉԱԻ-ի համար վերանորոգման ենթակա շենքը տեղակայված է Երևանի կենտրոնից դեպի արևմուտք՝ Ա. Սարգսյան փողոցում (հողի գրանցման No. 01- 001): Շենքի համար հատկացված հողատարծքի մակերեսը կազմում է 1,757.7 մ², որը ներառում է հիմնական շենքը՝ 388.1 մ², կցակառույցը՝ 72.9 մ², ավտոտնակները՝ 75.6 մ²: Սեյսմակայունության առումով հիմնական շենքը դասակարգված է որպես «7-րդ կարգի սեյսմակայուն»: ՀՀ պատկան մարմինների կանոնակարգերի համաձայն ողջ Երևանի շենք-շինությունները պետք է ամրացվեն, որպեսզի դառնան «9-րդ կարգի սեյսմակայուն»: Չափագիտության ազգային ինստիտուտի լաբորատոր սարքավորումների զգայունության պատճառով կպահանջվի ներսի ջերմաստիճանի, շենքի արտաքին պատերի ջերմամեկուսացում: Միևնույն պատճառով որոշ պատուհանաճեղքեր կփակվեն, իսկ մնացած պատուհանները կփոխարինվեն: Նաև պահանջվում է տանիքի վենարորոգում և ջերմամեկուսացում: Նախատեսվող աշխատանքները նաև ներառում են միջնորմերի և վերջիններիս սարքավորումների ջերմա և ձայնամեկուսացում: Կփոխարինվեն նաև ներքին բոլոր դռները և լաբորատորիայի հատակը: Կտեղադրվեն կախովի առաստաղներ: Աստիճանավանդակներից մեկը կհեռացվի՝ վերելակի, նյութերի փոխանցման շախտաների, սարքավորումների սպասարկման խցերի տեղադրման նպատակով: Չափագիտության ազգային ինստիտուտի շենքի հիմնանորոգումը նաև կներառի (a) կոյուղու, ջրի և գազի անցկացումը, (b) ջերմամատակարարման համակարգի տեղադրումը, (c) սենյակների օդափոխության համակարգերի տեղադրումը, (d) ցածր ջերմաստիճանի համակարգերի տեղադրումը, (e) էլեկտրաէներգիայի անցկացումը, (f) հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի անցկացումը, (g) ավտոմատացման և վերահսկման համակարգերի մշակումը: Չափագիտության ազգային ինստիտուտի համար հատկացված հողատարածքում կա նաև հին ավտոտնակ, որը պետք է քանդվի: Դրա փոխարեն կկառուցվի 60 մ² մակերեսով մեկ հարկանի շինություն՝ տեղակայելու համար ջերմամատա- կարարման համակարգի կաթսան, արտակարգ իրավիճակներում էլեկտրաէներգիայի մատակարարման սարքերը և էլեկտրաէներգիայի բաշխման հիմնական համակարգը: Այս օժանդակ շինությունում նաև որոշակի տեղ կհատկացվի մեքենաների կայանման համար: Մի քանի հաստատությունների կողմից օգտագործվող Ակրեդիտացման ազգային մարմնի գրասենյակի տարածքի հիմնանորոգում Ակրեդիտացման ազգային մարմնի համար 466.5 մ² մակերեսով գրասենյակային տարածքի վերանորոգումը ներառում է մի քանի սենյակների ներքին հարդարման աշխատանքների իրականացումը, որոնք պետք է օգտագործվեն հիմնական աշխատակազմի և Ակրեդիտացման ազգային մարմնի արտաքին խորհրդատուների կողմից, որոնք ըստ անհրաժեշտության կվարձվեն, խորհրդակցությունների սենյակի, արխիվի և խոհանոցի ձևավորումը: Հատակը և առաստաղի և պատերի սվաղը կփոխարինվի, ինչպես նաև կփոխվեն ներքին դռները և պատուհանները: Կփոխարինվի նաև ներքին խողովակաշարը: Հ&Զ PPP-ների համար տարածքների կառուցում և կոմունիկացիաների անցկացում Առնվազն մեկ, արդեն իսկ որոշված PPP ենթածրագիր ենթադրում է «նախագծային քաղաքի» նոր կառուցում, որտեղ միջազգային կազմակերպությունները հետա- քըրքրված կլինեն ներդրումներ իրականցնել Հ&Զ նախաձեռնությունների համատեքստում, կտրամադրվեն անհրաժեշտ բոլոր հիմնական ենթակառուց- վածքները, այդ թվում նաև գրասենյակային տարածքը և կոմունիկացիաները: ՀՀ կառավարությունն այնպիսի ենթակառուցվածքներ կապահովի, ինչպիսիք են PPP- ի պետական բաղադրիչները: ԳԼՈՒԽ 3. ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿ 3.1. Ազգային օրենսդրություն ՀՀ Սահմանադրության 10-րդ Հոդվածը (ընդունված 1995թ-ին և լրամշակված 2005թ-ին) սահմանում է շրջակա միջավայրի պաշտպանության, վերարտադ- րության և բնական պաշարների խելացի օգտագործման համար Պետության պարտականությունը: 1991թ-ից ի վեր ավելի քան 25 օրենսգիրք և օրենքներ, ինչպես նաև բազմաթիվ ենթաօրենսդրական ակտեր և կանոնակարգեր են ընդունվել՝ շրջակա միջավայրի պաշտպանության համար: - Հողային օրենսգիրք (2001թ.) Հողային օրենսգրքի շրջանակներում սահմանվում են պետական հողերի, այդ թվում նաև տարբեր նպատակներով հատկացված հողերի, ինչպես օրինակ գյուղատնտեսության, քաղաքային շինարարության, արդյունաբերության և հանքարդյունաբերության, էներգիայի արտադրության, հաղորդման և կոմունի- կացիոն գծերի, տրանսպորտի և այլ նպատակներով հատկացված հողերի կառավարման հիմնական կանոնները: Օրենսգրքով սահմանվում են հատուկ պաշտպանվող տարածքներում, ինչպես նաև պաշտպանվող տարածքներում գտնվող հողերը: Այն նաև սահմանում է հողերի պաշտպանության նպատակ հետապնդող միջոցները, ինչպես նաև Պետական մարմինների, տեղական պատկան մարմինների և քաղաքացիների իրավունքները հողերի նկատմամբ: - Ջրային օրենսգիրք (2002թ.) Ջրային օրենսգրքի հիմնական նպատակն է իրավական հիմքեր ապահովել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցով երկրի ջրային ռեսուրսների պաշտպանության, քաղաքացիների և տնտեսական հատվածների ջրային կարիքների բավարարման համար, ինչպես նաև հետագա սերունդների համար ջրային ռեսուրսների պաշտպանության ապահովման նպատակով: Ջրային օրենսգիրքը անդրադառնում է հետևյալ հիմնական խնդիրներին. Պետական/տեղական պատկան մարմինների և հանրության պարտականություն- ներ, Ջրի ազգային քաղաքականության մշակում (2005թ.) և Ջրի ազգային ծրագրի մշակում (2006թ), ջրային կադաստրի և մոնիթորինգի համակարգի մշակում, համապատասխան տեղեկատվության հանրային հասանելիության ապահովում, ջրօգտագործման և ջրային համակարգի օգտագործման թույլատվությունների համակարգեր, անդրսահմանային ջրային ռեսուրսների օգտագործում, ջրային որակի ստանդարտներ, հիդրավլիկ կառույցների գործարկման անվտանգության խնդիրներ, ջրային ռեսուրսների պաշտպանություն և Պետության վերահսկողութ- յուն: - Ընդերքի մասին օրենսգիրք (2011թ) Օրենսգրքով սահմանվում են ՀՀ հանքարդյունաբերության սկզբունքները և կանոնները, պահուստների պահպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունները, արդյունավետ օգտագործման պայմանները և պահանջները, կոմպլեքս օգտագործումը և պահուստների/դեպոզիտների պահպանությունը, հանքարդյունաբերության պահպանությունը և բնության պաշտպանությունը վերջինիս բացասական ազդեցություններից, ինչպես նաև պետության, քաղաքացիների և դեպոզիտների օգտագործողների իրավունքների պաշտպանությունը: Օրենսգրքի համաձայն` բնական ռեսուրսների տարածքներ, որոնք գտնվում են պետության բացարձակ սեփականության ներքո: Դրանք կարող են օգտագործման համար տրամադրել որոշակի ժամանակով և չեն կարող սեփականաշնորհվել: Օրենքով նաև սահմանվում են բնական ռեսուրսների և դեպոզիտների օգտագործման պայմանները, պահանջները և առանձնահատ- կությունները: Այն նաև սահմանում է վճարման, փոխհատուցման, մոնիթորինգի և հանքարդյունաբերական գործունեության սահմանափակումների սկզբունքները: - ՇՄԱԳ-ի օրենք (1995թ) Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման օրենքը /ՇՄԱԳ/, որն ընդունվեց 1995թ-ին, իրավական հիմք է նախատեսում ծրագրված միջոցառումների, հայեցակարգային շրջանակներում պետական փորձագիտութ- յան իրականացման և ներդրման համար, ինչպես նաև ներկայացնում է ՇՄԱԳ -ի գործընթացի ստանդարտ քայլերը: Oրենքով սահմանվում են տարբեր տեսակի ծրագրերի և ոլորտային զարգացման հայեցակարգրի պարտադիր պետական ՇՄԱԳ-ի ընդհանուր իրավական, տնտեսական և կազմակերպչական սկզբունքները: AOC տարածքի կառուցումը ընկնում է միջոցառումների այն կատեգորիաների շրջանակներում, որոնց համար պահանջվում է ՇՄԱԳ, ինչպես նաև վերջինիս արդյունքների մասին Կառավարության դրական եզրակա- ցությունը: - ՀՀ բնակչության սանիտարա-էպիդեմիոլոգիական ապահովության մասին օրենք (1992թ.) Օրենքն ընդունվել է 1992թ-ին, որով սահմանվում են իրավական, տնտեսական և ինստիտուցիոնալ հիմքերը՝ բնակչության սանիտարական և էպիդեմիոլոգիական անվտանգության համար, ինչպես նաև այլ երաշխիքներ, որոնք նապատեսվում են Պետության կողմից՝ բացառելու համար մարդու օրգանիզմի վրա հակառակ և վնասակար գործոնների բացասական ազդեցությունը և ներկայիս և հետագա սերունդների կենսական կարողությունների համար բարենպաստ պայմաններ ապահովելու համար: - Մթնոլորտային օդի պաշտպանության մասին օրենք (1994թ.) Սույն օրենքի նպատակն է ապահովել մթնոլորտային օդի մաքրությունը, վերացնել և կանխարգելել բացասական ազդեցությունը օդի վրա, ինչպես նաև կանոնակարգել հանրային հարաբերությունները այս ոլորտում: Օրենքով սահմանվում են կոնցենտրատների թույլատրելի չափին և ֆիզիկական բացասական ազդեցությանը վերաբերող նորմերը, ինչպես նաև շարժական և ոչ շարժական աղբյուրներից թույլատրելի աղտոտմանը վերաբերող նորմերը: - Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին օրենք (1998թ) Սույն օրենքով կանոնակարգվում է տարատեսակ բնապահպանական և բնօգտագործման վճարների (հետայսու՝ վճարներ) հաշվարկումը, վերջիններիս մշակման կարգը, պարտավորությունը՝ օրենքի խախտման և այլ իրավահարաբե- րությունների համատեքստում: - Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին օրենք (2006թ) Սույն օրենքով սահմանվում են բնապահպանկան վճարների դրույքաչափերը, ինչպես նաև վերջիններիս հաշվարկման մեխանիզմը: Օրենքով սահմանվում են ՀՀ քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից կիրառվող և վերջիններիս սեփականությունը հանդիսացող մեքենաների, բեռնատարների վնասակար արտանետումների համար վճարների դրույքաչափերը: Ավելի բարձր դրույքաչափեր են սահմանվել Երևանի և հատուկ պաշտպանվող տարածքների համար: Օրենքով սահմանվում են օդում և ջրային ավազանում վնասակար արտանետումների դիմաց վճարումների դրույքաչափերը: - Թափոնների մասին օրենք (2004թ) Օրենքով կարգավորվում են թափոնների հավաքման, տեղափոխման, պահպանության, վերջիններիս ծավալների կրճատման, մարդկային առողջության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության կանխարգելման հետ կապված իրավական և տնտեսական հարաբերությունները: Օրենքով սահմանվում են թափոնների օգտագործման օբյեկտները, հիմնական սկզբունքները և պետական քաղաքականության ուղղությունները, պետական ստանդարտացման սկզբունքները, գույքացանկը, վիճակագրական տեղեկատ- վության ներդրումը և պահանջների և մեխանիզմների իրականացումը, աղբի վերամշակման սկզբունքները, պետական մոնիթորինգի համար թափոնների ներկայացման պահանջները, թափոնների քանակի կրճատմանն ուղղված միջոցառումները, այդ թվում նաև բնօգտագործման վճարները և մարդկային կյանքին և շրջակա միջավայրին իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից հասցված վնասների փոխհատուցումը, թափոնների օգտագործումը, ինչպես նաև պետական մոնիթորինգի և իրավախախտումների պահանջները: - Բնապահպանական վերահսկողության մասին օրենք (2005թ) Սույն օրենքով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում բնապահպանության օրենսդրության իրականացման նկատմամբ վերահսկողութ- յան կազմակերպման և կիրարկման խնդիրները, ինչպես նաև սահմանվում են իրավական և տնտեսական հիմքերը, որոնք ընկած են վերահսկողության առանձնահատկությունների հիմքում, համապատասխան ընթացակարգերը, պայմանները և հարաբերությունները, ինչպես նաև ՀՀ-ում բնապահպանական վերահսկությունը: Հիմնական տարբերությունը ազգային բնապահպանական օրենսդրության և ՀԲ բնապահպանական քաղաքականության միջև հանդիսանում է այն, որ ազգային օրենքը միայն տարանջատում է միջոցառումների տեսակները, որոնց համար պահանջվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, ինչպես նաև այն միջոցառումների միջև, որոնց համար նման բնաապհպանական ընթացա- կարգեր չեն պահանջվում: Չկա ըստ բնապահպանական ռիսկերի աստիճանի միջոցառումների դասակարգում՝ Ա, Բ և Գ կատեգորիայի: Ավելին, ՇՄԱԳ-ի վերաբերյալ ազգային օրենքը ՇՄԱԳ տերմինն օգտագործում է՝ նկարագրելու համար պետական բնապահպական իրավասու մարմնի կողմից ծրագրի իրականացման ուսումնասիրությունը փորձագետի կողմից, մինչդեռ ՇՄԱԳ-ի միջազգային պայմանական ընկալումն այն է, որ այն հանդիսանում է առաջադրվող ծրագրի բնապահպանական ազդեցության ուսումնասիրությունը ծրագրի նախաձեռնողի կամ երրորդ կողմի կողմից: ՀՀ ՇՄԱԳ-ի օրենքում չի սահմանվում ՇՄԱԳ-ի հաշվետվության ձևաչափը և ոչ էլ հղում է կատարում Շրջակա միջավայրի կառավարման պլանին: 3.2. Ծրագրային միջոցառումների իրականացման համար Ծրագրի նախաձեռնողի և աշխատանքների գծով կապալառուի կողմից ձեռք բերման ենթակա լիցենզիաներ և թույլատվություններ - Քաղաքացիա-իրավական լիցենզիա՝ քաղաքաշինության և կապիտալ շինարարության նախագծման և շինարարության ոլորտում, որը պետք է ունենա խորհրդատվական ծառայություններ մատուցող նախագծային ընկերությունը: - Կապիտալ շինարարության ոլորտում Քաղաքացիա-իրավական լիցենզիա, որը պետք է ունենա աշխատանքներն իրականացնող շինարարական ընկերությունը: - Սեյսմիկ կայունության վերաբերյալ եզրակացություն, որը պետք է տրամադրվի լիցենզավորված կազմակերպության կողմից, որը կփաստի, որ շինությունը բավարարում է սեյսմիկ կայունության սահմանված մակարդակի պահանջներին: - Տեղական ինքնակառավարման մարմիններից համաձայնություններ՝ պեղված նյութերը և շինարարական աղբը հաստատված աղբավայր տեղափոխելու համար, որոնք պետք է շինարարության գծով կապալառուների կողմից ձեռք բերվեն նախքան շինարարական աղբի տեղափոխումը և հեռացումը: 3.3. Համաշխարհային Բանկի անվտանգության քաղաքականությունների իրականացում ԱԽՈԵԾ-ի շրջանակներում ֆինանսավորում կտրամադրվի շինությունների վերանորոգման աշխատանքների իրականացման համար, որոնք կարող են որոշակի բացասական բնապահպանական և սոցիալական ազդեցություն ունենալ: Ուստի, Ծրագրի շրջանակներում կիրականացվի ՀԲ OP/BP 4.01 Բնապահպանական գնահատումը: Քանի որ Ծրագրի շրջանակներում ֆիզիկական ներդրումների հետ կապված բնապահպանական և սոցիալական ռիսկերը միջին են, կապված են Ծրագրի իրականացման վայրերի հետ և սահմանափակված են շինարարության շրջանով, Ծրագիրը դասակարգվում է որպես բնապահպանական Բ կատեգորիայի ծրագիր: Ազգային օրենսդրության համաձայն Ծրագրային միջոցների հաշվին ֆինանսավորման ենթակա աշխատանքների համար չի պահանջվում ՇՄԱԳ և պետական բնապահպանական քննություն, այնուամենայնիվ, OP/BP 4.01-ով պահանջվում է բնապահպանական և սոցիալական ընթացակարգերի ապահովում, այդ թվում նաև բնապահպանական կառավարման պլանավորում: Մինչ ԱԽՈԵԾ-ի գնահատումը առկա չէ աշխատանքների մանրամասն նախագիծը Ծրագրի աշխատանքային պլանում ներգրավված բոլոր ներդրումների համար, այնուամենայնիվ, բոլոր անհատական միջոցառումներին վերաբերող բնապահպանակաբն և սոցիալական ռիսկերը բավականին վաղ լավ հայտնի են, շատ նման են և ոչ նշանակալի: Վերոշարադրյալի պատճառով մշակվում է ներկայիս Բնապահպանական և սոցիալական կառավարման շրջանակը, որտեղ նկարագրվում են ակնկալվող Ծրագրային ներդրումների բնապահպանական և սոցիալական ազդեցությունների հիմնական տեսակները, ներկայացվում է վերջիններիս մեղմացման ընդհանուր միջոցները: Բնապահպանական և սոցիալական կառավարման շրջանակում նաև ներկայացվում է առաջիկա ներդրումային առաջարկների սքրինինգի համար ուղղորդում, այնպես որ, ծրագրային միջոցառմանը աջակցություն ցուցաբերվի այն դեպքում, երբ վերջինս կապված է Բ կատեգրիայի ավելի բարձր ռիսկերի հետ: Ծրագրի իրականացման վայրի համար սպեցիֆիկ Բնապահպանական կառավարման ծրագրեր կմշակվեն անհատական ներդրումների համար այն բանից հետ, երբ վերջիններիս համար պատրաստ կլինեն մանրամասն նախագծերը: Ներկայիս ԲՍԿՇ-ի շրջանակներում իրականացվում է առաջադրվող Բնապահպանական կառավարման ծրագրի ցանկը՝ Փոքր շինարարական և վերականգնման միջոցառումների համար (Հավելված I): ԳԼՈՒԽ 4. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ ԵՎ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐ Տեխնիկական ազգային ստանդարտներ Քաղաքաշինության նախարարի կողմից 2006թ-ի փետրվարի 3-ին սահմանված թիվ 24-Ն հրամանով սահմանված նորմերի համաձայն՝ 8 բալ մագնիտուդով երկրաշարժի նկատմամբ դիմակայուն շենք-շինություններն են ընդունելի Հայաստանի Հանրապետությունում: Եթե ծրագրի աջակցությամբ նոր շենք է կառուցվելու, ապա նախագիծը պետք է համապատասխանի վերոշարադրյալ նորմերին: Ծրագրի շրջանակներում վերականգնման համար առաջադրվող շենքերը կստուգվեն՝ պարզելու համար կառուցվածքային վնասվածությունը և սեյսմիկ կայունությունը: Գոյություն ունեցող շենքը կարող է հաստատվել վերականգնման համար՝ պայմանով, որ այն կամրացվի այնպես, որ բավարար կլինի կառուցվածքային վնասները վերացնելու և սեյսմիկ կայունության սահմանված ստանդարտը ապահովելու համար: Նոր շենքերի կառուցումը ենթակա է ազգային իրավասու մարմնի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման /ՇՄԱԳ/ և էկոլոգիական փորձագիտության: ՀՀ օրենսդրության համաձայն` ՇՄԱԳ-ը մի գործընթաց է, որն իրականացվում է պետական իրավասու մարմնի կողմից և հանգեցնում է դրական կամ բացասական եզրակացության տրամադրման, որի հիման վրա առաջադրվող շինարարությունը կամ կթույլատրվի շարունակել, կամ կարգելվի: Համաշխարհային Բանկի կանոնակարգեր Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային Բանկի OP/BP 4.01 Բնապահպանական գնահատման և OP/BP 4.12 Հարկադիր տարաբնակեցման պայմանների համաձայն: Ներկայիս ԲՍԿՇ-ն մշակվել է OP/BP 4.01 ղեկավար սկզբունքների համաձայն: Սույն քաղաքականության պահանջների և ներկայիս ԲՍԿՇ-ի համաձայն կմշակվեն, կբացահայտվեն Բնապահպանական կառավար- ման սպեցիֆիկ ծրագրեր, որոնք բաց կլինեն բոլոր շահագրգիռ կողմերի դիտողություն-առաջարկությունների համար՝ նախկան աշխատանքների՝ մրցութային կարգով իրականացումը: OP/BP 4.12 պահանջները բավարարվում են՝ առանձին Տարաբնակեցման քաղաքականության շրջանակային փաստաթղթի մշակմամբ, որն ուղղորդում է նախատեսում տարաբնակեցման հետ կապված հնարավոր կարիքների որոշման և տարաբնակեցման գործողության ծրագրերի մշակման վերաբերյալ: ԳԼՈՒԽ 5. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՍՔՐԻՆԻՆԳ Ծրագիրը կֆինանսավորի ՉԱԻ-ի և ՀԱՄ-ի հիմնանորոգման և շինարարական աշխատանքները Ծրագրի Բաղադրիչ 3-ի շրջանակներում: Շինարարական փոքր աշխատանքերը և վերանորոգման աշխատանքները կարող են նախաձեռնվել Բաղադրիչ 2-ի շրջանակներում ֆինանսավորման ենթակա PPP ենթածրագրերի շրջանակներում: Նախատեսվող շինարարական աշխատանքները կունենան համեստ բնապահպանական և սոցիալական ազդեցությունները, որոնք հեշտությամբ հնարավոր կլինի մեղմել՝ ապահովելով, որպեսզի աշխատանքները իրականացնողները պահպանեն համապատասխանությունը շինարարության և բնապահպանական լավ պրակտիկաներին: Ծրագիրը կնախաձեռնի OP/BP 4.01-ն և ելնելով սույն Քաղաքականության սկզբունքներից` այն դասակարգվում է որպես բնապահպանական Բ կատեգորիայի: Անհատական բոլոր ներդրումները, որոնք պետք է ֆինանսավորվեն սույն Ծրագրի շրջանակներում, պետք է դասակարգվեն որպես բնապահպանական Բ կատեգորիայի, և ոչ մի Ա կատեգորիայի միջոցառում չի կարող հավակնել Ծրագրի շրջանակներում աջակցության տրամադրման: ԳԼՈՒԽ 6. ՀՆԱՐԱՎՈՐ ՎՆԱՍ ՉԱԻ-ի և ՀԱՄ-ի գրասենյակային տարածքը տեղակայված են մայրաքաղաք Երևանի Արաբկիր համայնքում: ՀԱՄ-ի տարածքը մաս է կազմում մեծ շենքի, որի մնացած մասերն օգտագործվում են այլ հաստատությունների կողմից: Ուստի ՀԱՄ տարածքի հիմնանորոգման համար նախաձեռնվող աշխատանքները կարող են անհանգստություն պատճառել հաստատություններին, որոնք աշխա- տանքների ընթացքում շարունակելու են իրենց գործունեությունը: ՉԱԻ-ի շենքը տեղակայված է ոչ շատ խիտ բնակեցված թաղամասում, ունի մեքենաների համար լավ հասանելիություն բոլոր վայրերից: Տեղում նյութերի և աղբի պահումը նույնպես խնդիր չէ: Շենքը չի համապատասխանում սեյսմիկ կայունության ազգային ստանդարտներին: Չնայած ՉԱԻ-ի ադմինիստրացիան չի խնդրել լուծել այս հարցը, սակայն շենքը կարիք ունի ամրացման: 2014թ-ի հունվարին իրականացված հիմնանորոգման արժեքի հաշվարկումն իրականացվեց գերմանական RheinlandIndustrie Service GmbH-ի կողմից (Տեխնիկական հաշվետվություն No. 124328142, առ 22.01.2014թ): Սույն հաշվետվությունը ներառում է շինարարության կառուցվածքային պայմանը և սահմանում է սեյսմիկ կայունության ընդունելի մակարդակի հասցնելուն ուղղված գործողությունները: Վերականգնման համար ՉԱԻ-ի շենքը կառուցվածքային առումով զգալիորեն վնասված է և սեյսմիկ առումով կայուն չէ: 9 բալ մագնիտուդով երկրաշարժի դիմակայելու համար շենքի ամրացումը հանդիսանում է ազգային ստանդարտի ապահովման պահանջ, իսկ նախագիծը կներառի բոլոր աշխատանքները, որոնք անհրաժեշտ են շենքի ամրացման համար: Վերջինիս սեյսմիկ կայունության ապահովումը կապահովվի վերականգնման աշխատանքներից հետո՝ նախքան շենքի՝ շահագործման հանձնումը: Բնակավայրերի շրջանակներում վերականգնման աշխատանքները միշտ մի շարք ռիսկերի հետ են կապված՝ փոշու,վիբրացիայի և աղմուկի առաջացման, տեղանքի աղտոտման և ստորջրյա ջրերի աղտոտման՝ յուղի և քսանյութերի արտահոսքով պայմանավորված, շինարարական աղբով շրջապատի աղտոտման և շինարարա- կան աշխատանքի ոչ պատշաճ հեռացման արդյունքում, բնապատկերի վատացման և նոր շինարարության դեպքում վերջինիս էսթետիկ արժեքի իմաստով: Մեկ լրացուցիչ ռիսկ է կապված նոր շինարարական ենթածրագրերի հետ, որը հանդիսանում է մասնավոր հողի և այլ սեփականության և վերջինիս օգտագործման վրա վերջիններիս ազդեցությունը: Գործառնական փուլի ազդեցությունները նույնպես պայմանական են և սահմանափակված են կենցաղային աղբի վատ հավաքմամբ, շենքերի շուրջ գտնվող հողատարածքների ոչ պատշաճ պահպանությամբ, հողմային ջրերի վատ ջրահեռացմամբ և ձյան ուշացված հեռացմամբ, տանիքների կաթոցով և ջրատար խողովակներով՝ վերջիններիս ոչ կանոնավոր ստուգման և վերանորոգման պատճառով: ԳԼՈՒԽ 7. ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԵՂՄԱՑՈՒՄ Նախքան աշխատանքների մեկնարկը և շինարարության վաղ փուլում Ծրագրի իրականացնող կազմակերպությունը պետք է ապահովի, որպեսզի առկա լինեն պահանջվող բոլոր լիցենզիաները և թույլատվությունները, այդ թվում նաև նրանք, որոնք պետք է ձեռք բերվեն ծրագրի իրականացնող կազմակերպության կողմից և շինարարության գծով կապալառուի կողմից: Աշխատանքների իրականացման վայրերը պետք է հավուր պատշաճի առանձնացված և ցանկապատված լինեն, պետք է տեղադրվեն նախազգուշացնող նշանները, իսկ աշխատանքների իրականացման վայրերի շուրջ պետք է լինեն անվտանգ անցումների և երթևեկության հնարավորություն: Պետք է պահպանվեն աշխատանքային ժամերը, մեքենամեխանիզմները պետք է պահպանվեն լավ աշխատանքային պայմաններում, իսկ շարժիչի անհարկի գործարկումը պետք է արգելվի՝ աղմուկը նվազեցնելու համար: Կպահանջվի, որպեսզի շինհրապարա- կները ջրվեն չոր եղանակին և շահագործման ընթացքում, որի ժամանակ չափազանց շատ փոշի է առաջանում: Շինարարական տեխնիկան և սարքավորումները պետք է սպասարկվեն և վառելիքով լիցքավորվեն շինհրապարակից դուրս, ինչպես նաև մեքենամեխանիզմների հետևանքով առաջացող ոչ մի վտանգավոր թափոն, ինչպես օրինակ օգտագործված անվադողերը, յուղը և ֆիլտրները չպետք է կուտակվեն շինհրապարակում: Շինարարական նյութերը և թափոնները պետք է հավաքվեն շինհրապարակում հատուկ նախատեսված կետերում և պետք է պարբերաբար դուրս բերվեն՝ խուսափելու համար վերջիններիս չափից ավելի կուտակումից: Շինարարական նյութերը և թափոնները պետք է տեղափոխվեն ծածկված բեռնատարներով: Շինարարության վրա աշխատողները և աշխատակազմը պետք է ունենան խմելու ջրի և զուգարանների հասանելիություն: Առաջին օգնության բժշկական արկղիկներ, ինչպես նաև հակահրդեհային արկղիկներ պետք է լինեն շինհրապարակում: Բանվորները և աշխատակազմը պետք է ունենան համազգեստ և անձնական անվտանգության արտահագուստ: Անվտանգության սարքավորումների օգտագործումը պետք է հարկադրվի: Շինարարական աղբը պետք է թափվի Երևանի քաղաքապետարանի հետ համաձայնեցված հատուկ հատկացված վայրերում: Նոր շինարարություն ենթադրող ենթածրագրերը պետք է ուշադիր կերպով սքրինինգի ենթարկվեն՝ մասնավոր հողը վերցնելու, հողի/սեփականության օգտագործման ժամանակավոր և մշտական սահմանափակման և շինարարության համար հատկացված պետական հողատեսքերում որևէ ոչ պաշտոնական հողօգտագործման բացահայտման համար: Սքրինինգի արդյունքներով պայմանավորված, Տարաբնակեցման Գործողությունների ծրագրեր պետք է մշակվեն՝ Շինարարության գծով կապալառուի ուղղորդման համաձայն, որը ցուցումներ ստացած կլինի` կասեցնելու գործողությունները հողային աշխատանքների ժամանակ նման դեպքերի բացահայտման դեպքում և անմիջապես ծանուցել այդ մասին Պատվիրատուին և աշխատանքները վերսկսել միմիայն Պատվիրատուից պաշտոնական ծանուցում ստանալուց հետո: Շինհրապարակում ֆիզիկական աշխատանքների ավարտից հետո տարածքը պետք է մաքրվի նյութերի և աղբի ցանկացած մնացորդից, և շրջակայքը պետք է բարեկարգվի: ԱԽՈԵԾ-ի շրջանակներում վերանորոգման կառավարիչներ կվարձվեն՝ աջակցելու համար ՉԱԻ-ում և ՀԱՄ-ում ինստիտուցիոնալ փոփոխությունների իրականացմանը: ՉԱԻ-ի և ՀԱՄ-ի ղեկավարությունները, վերանորոգման կառավարիչների հետ մեկտեղ պատասխանատու կլինեն վերանորոգված տարածքների պահպանության համար, իսկ պետական-մասնավոր փոխգործակցության շրջանակներում Կառավարության կողմից տրամադրված այդ շինություններում տեղակայված բիզնեսների գործունեության ծավալման փուլում կիրականացնեն վերջիններիս գրասենյակների շահագործումը և պահպանությունը: Սա կներառի ներքին կոմունիկացիաների սպասարկումը, կենցաղային աղբի թափումը և հնարավոր փոքր վնասների՝ ժամանակին վերանորոգումը: ԳԼՈՒԽ 8. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ Էկոնոմիկայի նախարարությունը հանդիսանում է ԱԽՈԵԾ իրականացնող գրասենյակը և կստանձնի բնապահպանական և սոցիալական պահանջների ապահովման ողջ պատասխանատվությունը: Էկոնոմիկայի նախարարությունը, Ծրագրի կառավարման խմբի /ԾԿԽ/ միջոցով՝ կազմված ԱԽՈԵԾ-ի իրականացման համար նշանակված նախարարության աշխատակազմից և վարձված խորհրդատուներից, կիրականացնի անվտանգության ապահովման ամենօրյա աշխատանքները, այդ թվում նաև կմշակի ծրագրի իրականացման վայրի համար Բնապահպանական կառավարման ծրագրերը և աշխատանքների տեխնիկական վերահսկումը, որը կներառի ենթածրագրերի բնապահպանական և սոցիալական մոնիթորինգը: Ղեկավարի կողմից կմշակվեն ամսական դաշտային մոնիթորինգի հաշվետվություններ՝ օգտվելով ցանկից, որը կցված է սույն ԲՍԿՇ- ին: ԾԿԽ-ն կապահովի վերահսկող ընկերության աշխատանքի որակը՝ վերջիններիս հաշվետվությունների քննության միջոցով և ԾԿԽ-ի սեփական աշխատակիցների կողմից կամայական սկզբունքով ստուգայցերի միջոցով տեղեկատվությունը ստուգելու միջոցով: ԾԿԽ-ն նաև պատասխանատու կլինի արձագանքելու համար ցանկացած հարցի, որը վերահսող ընկերության կողմից կբարձրաձայնվի, ինչպես նաև ըստ անհրաժեշտության կկազմակերպի թերությունների վերացմանն ուղղված միջոցառումներ: Հիմնվելով վերահսկող ընկերության կողմից ամսական կտրվածքով տրամադրվող տեղեկատվության վրա ԾԿԽ-ն կիրականացնի շինարարական աշխատանքների բնապահպանական և սոցիալական պահանջների բավարարման պարբերական քննություն, որը պետք է ներառվի ԱԽՈԵԾ-ի առաջընթացի հաշվետվություններում և կներկայացվի Համաշխարհային Բանկ: ԳԼՈՒԽ 9. ՔՆՆԱՐԿՈՒՄ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՀԵՏ Սույն ԲՍԿՇ-ն կհրապարակվի Էկոնոմիկայի նախարարության ինտերնետային կայքի միջոցով, հայերեն և անգլերեն լեզուներով, իսկ հանրային քննարկման հանդիպում կկազմակերպվի՝ քննարկելու այն շահագրգիռ կողմերի հետ: Հետո ԲՍԿՇ-ն կամփոփվի, իսկ քննարկումների մասին արձանագրությունը կկցվի: Ամփոփված փաստաթուղթը նորից կբացահայտվի երկրի ներսում և Համաշխար- հային Բանկի էլեկտրոնային տեղեկատվական բազայի միջոցով: (Նման հանդիպման արձանագրությունը կկցվի սույն ԲՍԿՇ-ի վերջում:) Ծրագրի իրականացման վայրի հետ կապված ԲԿԾ-ների քննարկում Ծրագրի իրականացման վայրի հետ կապված ԲԿԾ-ների բոլոր նախագծերը, մշակվելուց հետո, կհրապարկվեն Էկոնոմիկայի նախարարության ինտերնետային կայքի միջոցով, հայերեն և անգլերեն լեզուներով, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների գրասենյակներում կզետեղվի հայերեն լեզվով փաստաթղթի մի քանի օրինակ՝ ծրագրի ազդակիր համայնքների համար հարմարավետ հասանելիության ապահովման նպատակով: Էկոնոմիկայի նախարարությունը կխորհրդակցի իրականացնող գրասենյակների հետ՝ ամենից հարմար և ադեկվատ ձևաչափը որոնելու և ԲԿՊ-ների վերաբերյալ դիտողություն- առաջարկություն ներկայացնելու նպատակով ազդակիր համայնքներին ներգրավելու հարցում: Ստացված արձագանքները կզետեղվեն ԲԿՊ-ների վերջնական տարբերակներում, իսկ ԲԿՊ-ները հետո կրկին կրհրապարակվեն: ԳԼՈՒԽ 9. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ ԾԿԽ-ի կողմից կիրականացվի առաջադրվող ներդրումների բնապահպանական և սոցիալական սկրինինգ: Այն բանից հետո, երբ շենքը կհաստատվի Ծրագրի շրջանակներում վերականգնման համար, կամ երբ կորոշվի հողատեսքը՝ շինարարության համար, ԾԿԽ-ն կստուգի տեղանքը՝ որոշելու համար բնապահպանական և սոցիալական ռիսկերը, որոնք կապված են տվյալ տարածքում առաջադրվող աշխատանքների հետ: Այս փուլում առաջադրվող ենթածրագրի բնապահպանական դասակարգում կիրականացվի, և եթե ենթածրագիրը դասակարգվի որպես Ա կատեգորիայի ծրագիրը, որը հավանական չէ, այն կմերժվի: Վերականգնման համար առաջադրվող շենքերի կառուցված- քային ամբողջականության և սեյսմիկ կայունության գնահատում նույնպես կիրականացվի ենթածրագրերի սկրինինգի այս փուլում: Էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային Բանկի կողմից հետագա մշակման համար հաստատված ենթածրագրերի համար կմշակվի մանրամասն նախագիծ և աշխատանքների իրականացման վայրի համար սպեցիֆիկ ԲԿՊ: ԾԿԽ-ն կօգտագործի խորհրատուի ծառայությունները՝ աշխատանքների նախագծման և բնապահպանական կառավարման պլանավորման համար: Նոր շենքերի կառուցումը ենթակա է ՇՄԱԳ-ի և պետական մարմնի կողմից բնապահպանական փորձագիտական եզրակացության, և ԾԿԽ-ն պատասխա- նատու կլինի ազգային օրենսդրության պահանջներին համապատասխանության ապահովման համար: Էկոնոմիկայի նախարարությունը կլիազորի, որպեսզի նման աշխատանքների իրականացման համար մրցութային գործընթացը մեկնարկի էկոլոգիական փորձագիտական դրական եզրակացության ստացումից հետո: ԾԿԽ-ն ԲԿՊ-ները կներառի մրցութային փաթեթներում և ԲԿՊ-ները կկցի աշխատանային պայմանագրերին՝ վերջիններիս իրականացումը պարտադիր դարձնելով աշխատանքների իրականացման կապալառուների համար: Այն դեպքում, եթե աշխատանքների իրականացնողը խախտում է ԲԿՊ-ի պահանջները, կամ մեկ այլ կերպ բնապահպանական վնաս է հասցնում, ապա ԾԿԽ-ն, իր բնապահպանական խորհրդատուի միջոցով, կմշակի ժամանակացույց՝ վնասների վերացման համար, և կապալառուն պարտավոր կլինի վերջինս ի կատար ածել: Աշխատանքների իրականացման պայմանագրերը պետք է համապատասխան դրույթներ ունենան՝ հասցվող բնապահպանական վնասները կապալառուների կողմից վերացնելու: ԾԿԽ-ի կողմից կվարձվի աշխատանքների լիցենզավորված ղեկավար և բնապահպանական վերահսկումը կներառի վերահսկողի տեխնիկական առաջադրանքում: Վերահսկման գծով խորհրդատուն պատասխանատու կլինի բոլոր ակտիվ ենթածրագրերի բնապահպանական վերահսկման ամսական հաշվետվությունների մշակման համար: ԱԽՈԵԾ շրջանակներում բնապահ- պանական և սոցիալական պահանջներին համապատասխանության ապահով- ման համար ընդհանուր պատասխանատվությունը կլինի Էկոնոմիկայի նախարարությանը և վերջինիս ներքո ԾԿԽ-ինը: Ուստի, ԾԿԽ-ի բնապահպանական տեղական խորհրդատուն իրավասու կլինի ապահովելու տեխնիկական վերահսկողի կողմից նախաձեռնված աշխատանքների բնապահպանական և սոցիալական մոնիթորինգի որակի ապահովման համար: Սա կներառի տեխնիկական վերահսկողի կողմից տրամադրված տեղեկատ- վության ստուգումը՝ տեղում կամայական ստուգումների միջոցով: ԾԿԽ-ի բնապահպանական խորհրդատուից նաև ակնկալվում է տեղեկացնել ԾԿԽ-ի ղեկավարությանը և Էկոնոմիկայի նախարարությանը ցանկացած հարցի մասին, որը կարող է առաջանալ շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում և առաջարկել ճշգրտող միջոցառումներ: ԾԿԽ-ն պատասխանատու կլինի Էկոնոմիկայի նախարարությանը և ՀԲ-ին ԱԽՈԵԾ-ի առաջընթացի մասին զեկուցելու համար: Բնապահպանական և սոցիալական պահանջներին համապատասխանության մասին տեղեկատվության տրամադրումը անբաժանելի մասը կկազմի ծրագրի առաջընթացի մասին հաշվետվության: ԾԿԽ հաշվետվությունները կպարունակեն վերլուծական տեղեկատվություն աշխատանքների՝ հաշվետու ժամանակահատվածում բնապահպանական և սոցիալական պահանջներին համապատասխանության ընդհանուր վիճակի մասին, կընդգծի բացահայտված խնդիրները և կիրառված կարգավորող միջոցառումները: Տեխնիկական վերահսկողի կողմից ԾԿԽ-ին տրամադրված բնապահպանական մոնիթորինգի ցանկը կկցվի ԾԿԽ-ի առաջընթացի հաշվետվություններին: ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ Հավելված I: Փոքրածավալ շինարարական և վերականգնման աշխատանքների բնապահպանական կառավարման ստուգացանկ Հավելված II: Աշխատանքների բնապահպանական վերահսկման համար ամսական մոնիթորինգի ստուգացանկ Հավելված III: Հանրային քննարկման արձանագրություն (նախատեսված է 2014 թ. ապրիլի 2-ին) Հավելված I Փոքրածավալ շինարարական և վերականգնման աշխատանքների բնապահպանական կառավարման ստուգացանկ ԲԿՊ-ի ստուգացանկի կիրառման ընդհանուր ուղեցույց Ցածր ռիսկայնությամբ տոպոգրաֆիաների, ինչպես օրինակ դպրոցի և հիվանդանոցի վերականգնման միջոցառումների համար, ECA անվտանգության թիմի կողմից մշակվեց ԲԿՊ ներկայիս ձևաչափի այլընտրանքը՝ հնարավորություն ընձեռելու համար ավելի ուղղորդված մոտեցում ցուցաբերել առողջապահության, կրթության և հանրային ծառայությունների ոլորտներում վերականգնման կամ շենքերի կառուցման փոքրածավալ աշխատանքների համար ԲԿՊ-ների մշակման հարցում: Մշակվել է ստուգացանկի ձևաչափ՝ տրամադրելու համար «օրինակելի լավ պրակտիկաներ» և այնպես նախագծված, որպեսզի լինի օգտագոծողի համար հարմար և անվտանգության պահանջների հետ համադրելի: ԲԿԾ ստուգացանկի տեսակի ձևաչափը փորձում է ներառել տիպիկ հիմնական մեղմացման մոտեցումները փոքր, տեղայնացված ազդեցություններով շինարարական աշխատանքների պայմանագրերի նկատմամբ: Ընդունված է, որ այս ձևաչափը նախատեսում է ԲԿԾ-ի կամ Բնապահպանական կառավարման շրջանակի հիմնական բաղկացուցիչները՝ բավարարելու համար OP 4.01-ի շրջանակներում ՀԲ բնապահպանկան գնահատման պահանջները: Սույն ստուգացանկի նպատակն է, որպեսզի այն կիրառելի լինի որպես փոքրածավալ շինարարական աշխատանքների կապալառուների համար ուղեցույց և Բանկի ֆինանսավորմամբ ծրագրերի շրջանակներում փոքրածավալ շինարարական աշխատանքների իրականացման համար կապալառուների մրցութային փաստաթղթերի անբաժանելի մաս կազմի: Ստուգացանկը բաղկացած է երեք մասից. Մաս Ա-ն ներառում է նկարագրական մաս, որը բնորոշում է ծրագիրը և սահմանում է ինստիտուցիոնալ և օրենսդրական գործոնները, տեխնիկական ծրագրի բովանդակությունը, կարողությունների զարգացման ծրագրի պոտենցիալ անհրաժեշտությունը և հանրային քննարկման գործընթացի նկարագրությունը: Այս բաժինը կարող էր լինել մինչև երկու էջ ծավալով: Լրացուցիչ տեղեկատվության համար Հավելվածները կարող են անհրաժեշտության դեպքում ավելացվել: Մաս Բ-ն ներառում է բնապահպանական և սոցիալական մոնտիթորինգի ստուգացանկը, որտեղ միջոցառումները և պոտենցիալ բնապահպանական խնդիրները մակնշվում են պարզ «Այո/Ոչ» բառերով: Եթե նշված խնդիրներից որևիցե մեկի դիմաց «Այո» բառն է նշվում, հղում է կատարվում հետևյալ աղյուսակում համապատասխան բաժնին, որը ներառում է հստակ ձևակերպված կառավարման և մեղմացման միջոցառումներ: Մաս Գ-ն ներկայացնում է ծրագրի մշակման և իրականացման ընթացքում միջոցառումների մոնիթորինգի պլանը: Այն պահպանում է միևնույն ձևաչափը, որն առաջադրվում է Բ կատեգորիայի ծրագրերի համար Բանկի նորմալ պահանջների ԲԿՊ-ների համար: Սույն ստուգացանկի նպատակն է, որպեսզի Մաս 2-ը և Մաս 3-ը ներառվեն կապալառուների համար մրցութային փաստաթղթերում, գնանշվեն մրցութային գործընթացում և աշխատանքներ իրականացման ընթացքում վերահսկվի վերջիններիս հավուր պատշաճի իրականացումը: Հավելված II Աշխատանքների բնապահպանական վերահսկման համար ամսական մոնիթորինգի ստուգացանկ Շինհրապարակի տեղակայման վայր Կապալառուի անուն Ղեկավարի անուն Շինհրապարակի այցելության վայր Շինարարական աշխատանքների կարգավիճակ Կարգավիճակ Քննության ենթակա փաստաթղթեր և միջոցառումներ Դիտողություններ Այո Մասամբ Ոչ Կիրառելի չէ Կապալառուն ունի լիցենզիա՝ բնական ռեսուրսների արդյունահանման Կապալառուն ունի թույլատվություն՝ բետոնի/ասֆալտի գործարանի շահագործման համար Կապալառուն ունի համաձայնագիր՝ աղբի վերջնական թափման համար Կապալառուն համաձայնագիր ունի ծառայություններ մատուցողի հետ՝ շինհրապարակից կենցաղային աղբի հեռացման համար Շինհրապարակը ցանկապատված է և տեղադրված են նախազգուշացնող նշանները Աշխատանքները չեն խոչընդոտում հետիոտների և մեքենաների երթևեկը կամ ժամանակավորապես տրամադրվում է այլ հասանելիություն Պահպանվում են աշխատանքային ժամերը Շինարարական տեխնիկան և սարքավորում-ները գտնվում են ստանդարտ տեխնիկական վիճակում (ոչ չափից ավելի մաշված են, ոչ էլ ունեն չափից ավելի աղմուկ, վառելիքի կամ յուղերի արտահոսք) Շինարարական նյութերը և աղբը տեղափոխվում են ծածկված Շինհրապարակը ջրվում է՝ չափից ավելի փոշոտ շինարարական աշխատանքների դեպքում Կապալառուի ճամբարը կամ աշխատանքային բազան ցանկապատված է, նախանշված են ժամանակավոր պահուստներ` աղբի կամ մեքենաների/սարքավորումների սպասարկման համար Կապալառուի ճամբարը ապահոված է խմելու ջրով և կոյուղով Կապալառուի ճամբարը կամ աշխատանքային բազան ունի առաջին օգնության բժշկական և հակահրդեհային արկղիկներ Աշխատողները հագնում են արտահագուստ և պաշտպանիչ պարագաներ, որոնք պատշաճ են տեխնոլոգիական գործընթացների համար /ձեռնոցներ, սաղավարտներ և շնչադիմակներ, ակնոց և այլն/ Մեքենաների և մեքենամեխանիզմների սպասարկումը և վառելիքի լիցքավորումն իրականացվում է անթափանց մակերևույթի վրա, որը կարող է ունենալ գործառնական և արտակարգ իրավիճակների համար նախատեսված արտահոսքի համար նախատեսված տեղեր Մեքենաները և տեխնիկան լվացվում են բնական ջրային մարմիններից այնպես, որ կանպարգելեն դեպի ջրային մարմիններ անմիջական արտահոսքից Շինարարական աղբը թափվում է բացառապես նախանշված վայրերում Բնական շինարարակնա նյութերի արդյունահանումը տեղի է ունենում խստորեն լիցենզիայի շրջանակներում սահմանված պայմանների համաձայն: Հավելյալ նյութերը և հողի փորման աշխատանքներից առաջացած հողը պահվում է առանձին և օգտագործվում հետլիցքի/շինհրապարակի վերականգնման համար՝ ըստ պահանջի: Ժամանակավորապես կասեցված աշխատանքներ՝ պայմանավորված հանկարծակի գտածոներով և հաղորդված Պետական գերատեսչություններին, որոնք պատասխանատու են մշակութային ժառանգության պահպանության համար: Շինհրապարակում ֆիզիկական աշխատանք-ների ավարտից հետո, շինհրապարակը և կապալառուի ճամբարը/բազան մաքրվում է աշխատանքների հտևանքով մնացած ցանկացած մնացորդներից և այդ տարածքը ներդաշնակեցվում է շրջակա բնապատկերի հետ: Հավելված III Հանրային քննարկման արձանագրություն